Վլադիմիր Դյակով (ռուս.՝ Влади́мир Ива́нович Дья́ков), 1894 - սեպտեմբերի 15, 1985(1985-09-15), Ալբի[1]), ռուս սպա, Սպիտակ շարժման մասնակից, էմիգրանտ, Դոնի զորքերի զինվորական ավագ, Ալեքսանդրովյան հետևակային գնդի գնդապետ, էմիգրացիայում զբաղվել է բարեգործությամբ։

Վլադիմիր Դյակով
1894 - սեպտեմբերի 15, 1985(1985-09-15)
Մահվան վայրԱլբի
ԶորատեսակԴոնի կազակներ
Կոչումբանակի ենթասպա
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Վլադիմիր Դյակովն ավարտել է ռեալական ուսումնարանը և Դոնի ատամանական ուսումնարանը (1914)։ Դոնի կազակական զորամասերի շարքերում մասնակցել է 1914—1918 թվականների Մեծ պատերազմին, վիրավորվել է, պարգևատրվել մարտական գերազանցության համար։ Առաջիններից մեկն է անդամագրվել Կամավորական բանակին (1917), որտեղ եղել է Պարտիզանական (հետագայում Ալեքսեևյան հետևակային) գնդի առաջին համհարզը։ Գնդի կազմում մասնակցել է Առաջին Կուբանյան (Սառցային) գնդի արշավանքին և անցել ամբողջ Քաղաքացիական պատերազմը, կրկին վիրավորվել։

Ղրիմից Ռուսական բանակի էվակուացիայից հետո ծառայել է Գալիպոլիում, այնուհետև Բուլղարիայում, որտեղից էլ փոխադրվել է Ֆրանսիա։ Էմիգրացիայում եղել է Ալեքսեևցիների միավորման անդամ։ 1981 թվականին գեներալ Վլադիմիր Խարժենսկու մահից հետո նշանակվել է Եվրոպայում Ռուսաստանի գլխավոր ռազմական միության և Գալիպոլցիների միության նախագահի պաշտոնում։ Վլադիմիր Դյակովը վերջին բարձրաստիճան սպան է եղել, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։

Եղել է մարտնչող կազակների միության անդամ, մշտապես նվիրաբերել է միջոցներ կազակների և նրանց ընտանիքների համար։ 1983 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 1984 թվականի հուլիս եղել է Ռուսաստանի համառազմական միության նախագահը։ Ապրել է Ալբիում, որտեղ չկային օգնականներ և ստիպված 1984 թվականի հուլիսին կառավարումը փոխանցել է Ռուսաստանի համառազմական միության պարուչիկ Պ. Ա. Կալինիչենկոյին։

Մահացել է 1985 թվականի սեպտեմբերի 15-ին Ալբիում, Վերին Գարոն, Ֆրանսիա։ Թաղված է նույն տեղում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чуваков В. Н. Незабытые могилы. Российское зарубежье: некрологи 1917-1997 в 6 томах, 8 книгах. — Российская государственная библиотека (Пашков дом), 1999. — Т. 2 (Г—З). — С. 457. — 648 с. — 1000 экз. — ISBN 5-7510-0170-2
  2. Российское зарубежье во Франции, 2008, էջ 520

Արտաքին հղումներ խմբագրել

  • Информация Отделов РОВС в Европе, № 88 и Галлиполийцев, № 131. Париж. Декабрь 1984. С. 2.
  • Иванов И. Б. Председатели и начальники Русского Обще-Воинского Союза // Наши Вести. № 450/2751. Март, 1998.
  • Голдин В. И. Солдаты на чужбине. Русский Обще-Воинский Союз, Россия и Русское Зарубежье в XX—XXI вв. Архангельск, 2006.
  • Волков, Сергей Владимирович Белое движение. Энциклопедия Гражданской войны. — СПб: Нева, Олма-Пресс, 2003. — С. 185. — 672 с. — 3000 экз. — ISBN 5-7654-1810-4, ISBN 5-224-04071-X
  • Дьяков Владимир Иванович // Российское зарубежье во Франции, 1919—2000 ։ биогр. слов. = [L'Émigration russe en France, 1919—2000] ։ в 3 т. / под общ. ред. Л. Мнухина, М. Авриль, В. Лосской. — М. ։ Наука ; Дом-музей Марины Цветаевой, 2008. — Т. 1 ։ А—К. — С. 520. — 794 с. — 1000 экз. — ISBN 978-5-02-036267-3. — ISBN 978-5-02-036267-3 ; ISBN 978-5-93015-104-6 (т. 1)