Վլադիմիր Դերժավին
Վլադիմիր Վասիլևիչ Դերժավին (նոյեմբերի 1 (14), 1908, Ներեխտա, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5, 1975, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։
Վլադիմիր Դերժավին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1 (14), 1908 |
Ծննդավայր | Ներեխտա, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 5, 1975 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Պերեդելկինոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
1936 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածու։ Հայտնի են Խաքանիից, Ֆիրդուսուց, Սաադիից, Նավոիից, Ֆրանկոյից, Փշավելայից, Ռայնիսից կատարած նրա թարգմանությունները։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը, մասնակցել «Սասունցի Դավիթ» էպոսի թարգմանությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 363)։ |