Վլադիմիր Արխանգելսկի (ռուս.՝ Владимир Васильевич Архангельский հունիսի 12 (25), 1906, Q21669158?, Q4414071?, Ուլյանովսկի շրջան - նոյեմբերի 3, 1976(1976-11-03)), խորհրդային գրող։

Վլադիմիր Արխանգելսկի
Ծնվել էհունիսի 12 (25), 1906
ԾննդավայրQ21669158?, Q4414071?, Ուլյանովսկի շրջան
Վախճանվել էնոյեմբերի 3, 1976(1976-11-03) (70 տարեկան)
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Գրական անունВагин
Մասնագիտությունգրող և արձակագիր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ծնվել է 1906 թվականի հունիսի 12-ին, Կալուժսկայա նահանգի Կոզելսկի գավառի Դուդինո գյուղում, քահանայի ընտանիքում։ Թաքցնելով իր ծագումը` որպես ծննդյան վայր մատնանշել է Պենզան։

Ստացել է իրավաբանական բարձրագույն կազմություն։ 1930-1940 թվականներին զբաղվել է կոմերիտական, լրագրողական և դատախազական աշխատանքներով։

1926 թվականից տպագրվել է։ «Անձրևի կաթիլը» (1950 թվական), «Մի անգամ ամռանը» (1952 թվական), «Ջրի կաթիլի ճանապարհորդությունը» (1953 թվական, 1954 թվական, 1958 թվական, 1966 թվական), «Ինչպես եմ ես ճանապարհորդել Ալթայում» (1958 թվական), «Ճանճասպանը և սերմնագռավը» (1965 թվական), «Նոր դարի երիտասարդությունը» (1963 թվական), «Եվ վաղը ճակատամարտ կլինի» (1968 թվական) և այլ գրքերի հեղինակ է։ «Հիանալի մարդկանց կյանքը» շարքից հեղինակել է «Նոգին» (1964 թվական, 1966 թվական), «Ֆրունզե» (1970 թվական), «Պյոտոր Սմորոդին» (1974 թվական) գրքերը։

Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[1]։ Եղել է «Որսորդական հորիզոններ» (1950-1962 թվական) և «Ձկնորս-սպորտսմեն» ալմանախների կազմակերպիչներից մեկը։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մեդալներով։

Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 3-ին, ձկնորսության ժամանակ։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։

Մատենագրություն խմբագրել

  • Архангельский В. В. Однажды летом. Рассказы. — М., Л.: Детгиз, 1952. — 96 с.
  • Архангельский В. В. Сердце охотника. Рассказы для детей. — М.: Молодая гвардия, 1958. — 216 с.
  • Архангельский В. В. Ногин. — М.: Молодая гвардия, 1964. — 431 с. — (Жизнь замечательных людей. Вып. 9).
  • Архангельский В. В. Фрунзе. — М.: Молодая гвардия, 1970. — 509 с. — (Жизнь замечательных людей. Вып. 4).
  • Комсомольская ячейка в борьбе за новый быт / Вл. Вагин. - [Ленинград] : Прибой, 1929 (тип. им. Н. Бухарина Госуд. изд-ва). - 85, [1] с.
  • Энтузиасты цехов : [О работе ленинградского комсомола на фронте социалистического строительства] / М. Вайшля, Вл. Вагин ; Обложка: U [Ушин]. - Москва ; Ленинград : Молодая гвардия, 1930 (Л. : тип. издат. "Молодая гвардия"). - 96 с.; 17х13 см.

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել