Վլադիմիր Անտոնով-Օվսեենկո

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Անտոնով-Օվսեենկո (ռուս.՝ Владимир Александрович Антонов-Овсеенко, կուսակցական ծածկանունը՝ Շտիկ, գրականը՝ Անտոնով Գալոկի, մարտի 9 (21), 1883[1], Չեռնիգով, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 10, 1938(1938-02-10)[1] կամ փետրվարի 8, 1938(1938-02-08)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, լրագրող։ ՌՍԴԲԿ անդամ 1903 թվականից։

Վլադիմիր Անտոնով-Օվսեենկո
 
Կուսակցություն՝ Մենշևիզմ
Կրթություն՝ Վլադիմիրյան ռազմական ուսումնարան
Մասնագիտություն՝ դերասան, քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ
Ծննդյան օր մարտի 9 (21), 1883[1]
Ծննդավայր Չեռնիգով, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր փետրվարի 10, 1938(1938-02-10)[1] (54 տարեկան) կամ փետրվարի 8, 1938(1938-02-08)[2] (54 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Թաղված Կոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Զավակներ Անտոն Անտոնով-Օվսեենկո
 
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մարտի 9(21)–ին, Չեռնիգովում։ Հեղափոխական շարժումներին մասնակցել է 1901 թվականից, 1905–1906 թվականներին եղել է Նովո Ալեքսանդրիայի (Լեհաստան) և Անաստոպոլի ռազմական ապստամբությունների կազմակերպիչներից։ 1906 թվականին դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է 20 տարվա տաժանակրության։ Փախել է տաժանավայրից։

1910 թվականին մեկնել է Ֆրանսիա, որտեղ հարել է մենշևիկներին։ 1914 թվականին խզել է կապերը մենշևիկների հետ, 1917 թվականի մայիսին մտել բոլշևիկյան կուսակցության մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի քարտուղարն էր։

Սովետների Համառուսաստանյան 2-րդ համագումարում, 1917 թվականի հոկտեմբերի 26 (նոյեմբեր 8)–ին, ընտրվել է ժողկոմխորհի առաջին կազմում, որպես ռազմական և ծովային գործերի կոմիսարիատի անդամ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին ղեկավարել է ուկրաինական ռազմաճակատը։ 1922–1924 թվականներին աշխատել է որպես Ռազմահեղափոխական խորհրդի քաղաքական վարչության պետ։

Եղել է լիազոր ներկայացուցիչ Չեխոսլովակիայում (1924 թվականից), Լիտվայում (1928 թվականից), Լեհաստանում (1930 թվականից), ՌՍՖՍՀ դատախազ (1934 թվականից)։ 1936–1937 թվականին ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս էր Բարսելոնայում։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Անտոնով-Օվսեենկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456