Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում
Արխիվ |
---|
Այս էջում տեղադրվում են փաստեր Գլխավոր էջի «Գիտեի՞ք, որ․․․» նախագծի համար։ Այստեղ կարող եք համարձակ տեղադրել այն, ինչ կհամարեք հետաքրքիր մեր Վիքիպեդիայի էջերում։ Նախագիծը Գլխավոր էջում թարմացվում է շաբաթը մեկ։
Պահանջներ առաջարկվող փաստերին խմբագրել
- Փաստը պետք է լինի բավականին ոչ պարզունակ, հետաքրքիր և նշանակալի։
- Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից։
- Ըստ էության ցանկացած հետաքրքիր փաստ որոշակի հոդվածի հղում է, այնպես որ գլխավոր հղումը պետք է ուղղորդի դեպի առնվազն միջին չափերի հոդված, այլ ոչ թե կիսատ-պռատ կամ միայն երկու բառով նկարագրության։
- Հոդվածը պետք է փաստը հաստատող հեղինակավոր աղբյուրների հղումներ ունենա։
- Խորհուրդ չի տրվում տեղադրել վիճելի «փաստեր»։ Ծայրագույն դեպքում կարելի է գրել «ըստ վարկածի», «կա կարծիք» և այլն։ Ցանկալի չէ տեղադրել նյութեր, որոնք խմբագրական պատերազմների առիթ կհանդիսանան։
- Չի կարելի տեղադրել փաստեր, որոնք երևակայության, կամայական ենթադրությունների արդյունք են կամ հիմնված են բառախաղի վրա։
Թողարկում խմբագրել
- Թողարկման մոտավոր ծավալը պետք է 6-8 փաստի և 1-2 լուսանկարի սահմանում լինի, լուսանկարի հոդվածը տեքստի մեջ պետք է մյուս հղումներից առանձնանա թավատառ տառատեսակով։ Ըստ հնարավորի հոդվածները, որոնցից ներկայացված են փաստերը, պետք է լինեն գիտելիքների տարբեր ոլորտներից, որ ընթերցողի մոտ պատրանք չստեղծեն, թե Վիքիպեդիան նյութերի մեկ շրջանի է անդրադառնում։
- Առաջարկվող նյութերը կջնջվեն գլխավոր էջի կաղապարում տեղադրվելուց հետո, մնացած նյութը մեկ ամիս անց։ Պայմաններին չհամապատասխանող նյութը ջնջվում է
գծով, <s>այսպես</s>։ Բողոքարկումները քննարկման էջում։
Նոր տեղեկություններ խմբագրել
- ․․․մարզադահլիճի այն հատվածը, որտեղ գեղասահորդները սպասում են իրենց գնահատականներին, ունի հատուկ անուն (լուսանկարում)։
- ...1945 թվականին գերմանական նամականիշի (լուսանկարում) վրա կյուրեղագրի օգտագործման եզակի դեպքը հանգեցրել է նրան, որ այն դուրս է բերվել փոստային շրջանառությունից, ոչնչացվել և դարձել հազվագյուտ նմուշ։
- ...Քենաք (ագռավ)
- ...Ռետինե բադիկ (քանդակ)
- ...Մեխանիկական թուրք
- ...Կարմիր անձրև Կերալայում
- ...Գունդ (Նյու Յորք)
- ...Թիմոթի Դեքսթեր
- ...Մեհրան Քարիմի Նասերի
- ...Ամրակի հուշարձան
- ...Բելֆեգորի պարզ թիվ
- ...Օլիմպիական կաղնիներ
- ...խանութում հնարավոր է գնել թղթադրամների չկտրված թերթեր, ընդ որում՝ մեկ թերթի համար պետք է վճարեք ավելի շատ, քան կտրված թղթադրամների համախառն անվանական արժեքն է։
- ...այս անձրև առաջացնողը մոտ 500 անգամ իր հմտությունով կարողացել է մարդկանց օգնել, թեև երբեմն չափն անցել է։
- ․․․2011-2012 թվականներին Նորվեգիայում առաջացած ճգնաժամի ընթացքում թերթերից մեկը փորձել է նոր բաժանորդներ ներգրավել՝ նրանց առաջարկելով կես կիլոգրամ կարագ, իսկ ուսանողները կարագը աճուրդի են հանել համացանցում՝ փորձելով միջոցներ հավաքել ավարտական երեկույթների համար։