Ապրիլ ամսվա հոդվածները
Ապրիլի 1
Չելսիի պատկերանիշը
Չելսիի պատկերանիշը

«Չելսի» ֆուտբոլային ակումբ (անգլ.՝ Chelsea Football Club), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում: Ակումբը հիմնադրվել է 1905 թ-ի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում:

Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը: «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ական թվականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.: Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են «Աբրամովիչի դարաշրջան»: Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 և 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն է կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: շարունակել...

Ապրիլի 2
Ուրարտական ռազմակառք
Ուրարտական ռազմակառք

Արարատյան թագավորություն (Ուրարտու, Արարատ), պետություն, Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 6-րդ դարը: «Ուրարտու» է կոչվել հարևան Ասորեստանի կողմից: Առաջին հազարամյակի առաջին քառորդում վերածվել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկի, սակայն հետագայում թուլանալով անկում է ապրել և կործանվել մ.թ.ա. 6-րդ դարում:

Մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին քառորդից ասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներում կարևոր տեղեկություններ են պահպանվել Հայկական լեռնաշխարհում ծաղկած «Ուրարտու» քաղաքական կազմավորման մասին: Մ.թ.ա. 14-րդ դարից սկսած Ասորեստանի տիրակալները թեև բազմիցս արշավել են հայկական քաղաքական կազմավորումների վրա, սակայն մինչև մ.թ.ա. 9-րդ դարը նրանց թողած արձանագրություններում որևէ տեղեկություն չի պահպանվել Ուրարտու «աշխարհի» մասին: շարունակել...

Ապրիլի 3
Ֆոտոնները լազերի կոհերենտ փնջում
Ֆոտոնները լազերի կոհերենտ փնջում

Ֆոտոն (հին հունարեն՝ φῶς՝ «լույս»), տարրական մասնիկ է, էլեկտրամագնիսական ճառագայթման (նեղ իմաստով` լույսի) քվանտը: Ֆոտոնը չունի հանգստի զանգված և կարող է գոյություն ունենալ միայն լույսի արագությամբ շարժվելիս: Ֆոտոնի էլեկտրական լիցքը նույնպես զրո է: Ֆոտոնը կարող է գտնվել միայն երկու սպինային վիճակներում` շարժման ուղղության վրա 1 սպինի պրոյեկցիայով (պարույրությամբ): Դասական էլեկտրադինամիկայում այս հատկությանը համապատասխանում է էլեկտրամագնիսական ալիքների շրջանային աջ և ձախ բևեռացումը: Որպես քվանտային մասնիկ` ֆոտոնին ներհատուկ է ալիքամասնիկային երկվությունը, այսինքն` ֆոտոնն ունի և մասնիկին, և դը Բրոյլի ալիքիին բնորոշ հատկանիշներ: շարունակել...

Ապրիլի 4
Օլիմպիական խաղերի ցուցանակ
Օլիմպիական խաղերի ցուցանակ

Ամառային Օլիմպիական խաղեր 1900 (անգլ.՝ 1900 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1900, պաշտոնապես անվանվում է II Օլիմպիադայի խաղեր), ամառային օլիմպիական խաղեր, որոնք անցկացվել են մայիսի 14-ից հոկտեմբերի 28Փարիզում, Ֆրանսիա: Խաղերի անցկացումը համընկել է Համաշխարհային ցուցահանդեսին, որն այդ ժամանակ անցկացվել է Փարիզում: Ի տարբերություն 1896 թվականի խաղերի այս խաղերն ավելի մեծ մասսայականություն են ձեռք բերել` ժամանել են թվով ավելի շատ մարզիկներ և անցկացվել են ավելի շատ մրցություններ: Մասնակից 997 մարզիկները ժամանել են 24 երկրներից: Մարզիկները մրցել են 20 սպորտաձևերում մեդալների 95 հավաքածուների համար: շարունակել...

Ապրիլի 5
Տյուբերկուլյոզի հարուցիչները
Տյուբերկուլյոզի հարուցիչները

Տուբերկուլյոզ (լատին․՝ tuberculum նշանակում է թմբիկ, հայերեն տարբերակներ` պալարախտ, թոքախտ), սպեցիֆիկ վարակիչ հիվանդություն է: Հարուցիչը տուբերկուլյոզի միկոբակտերիան է: Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը: Տուբերկուլյոզը հնագույն և տարածված հիվանդություններից մեկն է աշխարհում: Հայտնաբերվել են տուբերկուլյոզանման ախտաբանական երևույթներ դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում: Հին դարերի բժիշկները առանձնացնում էին տուբերկուլյոզին բնորոշ ախտանշանների կոմպլեքս. ուժեղ հազ` խորխարտադրությամբ, հաճախակի արյունափսխումներով և տենդով, որը բերում էր հիվանդի արագ հյուծման. այստեղից առաջացել է տուբերկուլյոզի հետազոտություններով զբաղվող գիտության` ֆիթիզիատրիայի (հուն․՝ фθίσις -հյուծում, քայքայում) անվանումը: շարունակել...

Ապրիլի 6
Հայտնի հունգարահայ զորավար Էռնար Քիշը
Հայտնի հունգարահայ զորավար Էռնար Քիշը

Հայերը Հունգարիայում, Հունգարիայի տարածքում բնակվող հայերը։ Հայերի առաջին խմբերը Հունգարիայում հաստատվել են միջնադարում, սակայն հետագայում ձուլվել են։ Ներկայումս Հունգարիայում բնակվում է մոտ 15 հազար հայ, մեծ մասը՝ Բուդապեշտում։ Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Դեբրեցեն, Շոպրոն, Սեկեշֆեհերվար քաղաքներում: Երկրորդ մեծ ներգաղթը տեղի ունեցավ 17-րդ դարում, որի հետևանքով Տրանսիլվանիայում (այսօր՝ Ռումինիայում) հիմնվել են հայկական քաղաքներ։

Հայոց Ցեղասպանությունից հետո Հունգարիայում նորից հայեր են հաստատվել, սակայն նրանց մեծ մասը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտագաղթել է Արևմտյան Եվրոպա և Ամերիկա։ 20-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը շարունակվում է չորրորդ ներգաղթը, հիմնականում Հայաստանից, բայց նաև սփյուռքի այլ գաղթօջախներից։ շարունակել...

Ապրիլի 7
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ: Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թ-ի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը: ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանդրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը: Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել Էստադիո Սենտենարիո մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար: շարունակել...
Ապրիլի 8
Մարդիկ հարավ-արևելյան Ասիայից
Մարդիկ հարավ-արևելյան Ասիայից

Մարդ բանական (լատին․՝ Homo sapiens), կենսաբանության մեջ մարդ ցեղի տեսակ` հոմինիդների ընտանիքի պրիմատների դասի ներկա ժամանակներում ապրող միակ ներկայացուցիչ: Մի շարք մարդաբանական առանձնահատկությունների հետ մեկտեղ ժամանակակից մարդանմաններից տարբերվում է նյութական մշակույթի զարգացման նշանակալի մակարդակով (ներառյալ աշխատանքի գործիքների պատրաստումն ու կիրառումը), հոդաբաշխ խոսքի և վերացական մտածողության ունակությամբ: Մարդն իբրև կենսաբանական տեսակ, ֆիզիկական անթրոպոլոգիայի հետազոտության առարկա է: Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա: շարունակել...

Ապրիլի 9
Խաչբառ
Խաչբառ

Խաչբառ (անգլ.՝ Crossword, բառացի՝ «խաչվող բառեր»), ամենատարածված բառախաղն աշխարհում: Խաղի նպատակն է գտնել առաջադրվող հարցի պատասխանը և տեղադրել խաչբառի ցանցի համապատասխան համարով վանդակներում: Լրացված բառերը հատվում են միմյանց, ինչն օգնում է խաչբառը լուծելուն: Գոյություն ունեն բազմաթիվ թերթեր, հանդեսներ, որոնք մասնագիտացած են խաչբառեր հրապարակելու գործում: Խաչբառեր են տպագրում նաև այդ գործում չմասնագիտացած հրատարակությունները: Հայաստանում խաչբառեր տպագրող մասնագիտացված առաջին թերթերից էին «9-րդ Հրաշալիքը», «Զվարճալիքը», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը և այլն: շարունակել...

Ապրիլի 10
Կոմս Իշտվան Սեչենյին
Կոմս Իշտվան Սեչենյին

Կոմս Իշտվան Սեչենյի (հունգարերեն՝ Gróf Széchenyi István) (1791 թ. սեպտեմբերի 21 - 1860 թ. ապրիլի 8), հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ: Եղել է Բատթյանյիի կառավարության հասարակական երթևեկության նախարար: Իր ժամանակակիցների կողմից արդեն արժանացել է «մեծագույն հունգարացի» կոչմանը, որը նրան տվել է Լայոշ Կոշութը: Սեչենյին եղել է արդիական Հունգարիայի ստեղծողներից մեկը: Նա Հունգարիայի քաղաքական պատմության ամենանշանավոր դեմքերից է, բարեփոխելով Հունգարիայի տնտեսությունը, երթևեկությունը, ինչպես նաև քաղաքական, գիտական և մարզական կյանքը: Նա նախաձեռնեց Բուդապեշտի առաջին կամրջի կառուցումը, որը 1915 թվականից կրում է նրա անունը (Սեչենյիի շղթայակապ կամուրջ): շարունակել...

Ապրիլի 11
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ (անգլ.՝ CONCACAF Gold Cup, իսպ.՝ Copa de Oro de la CONCACAF), ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր տեղական ֆուտբոլային մրցաշարը: Ոսկե գավաթի խաղարկության հաղթողը ճանաչվում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոն և, եթե խաղարկության տարեթիվը չի համընկնում կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տարվա հետ, ստանում է նրան մասնակցելու իրավունք:

Մինչ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ձևավորումը (1961թ.) գոյություն ունեին երկու ինքնուրույն կոնֆեդերացիաներ` 1938թ. հիմնված «Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան» և 1946թ. հիմնված «Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան», որոնցից յուրաքանչյուրն անց էր կացնում իր առաջնությունը: շարունակել...

Ապրիլի 12
Պոլ Գոգենի ինքնանկարը
Պոլ Գոգենի ինքնանկարը

էժեն Անրի Պոլ Գոգեն (ֆր.՝ Henri Eugène Paul Gauguin) (1848թ. հունիսի 7, Փարիզ, Ֆրանսիա - 1903թ. մայիսի 8, Ատուոնա, Մարկիզյան կղզիներ, Ֆրանսիական Պոլինեզիա), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների` սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ: Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը: Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ: Պոլ Գոգենը ծնվել է 1848 թ-ի հունիսի 7-ին: Հայրը` Կլովիս Գոգենը, ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը` Ալին Տրիստանը, պերուական արմատներով իսպանուհի էր: շարունակել...

Ապրիլի 13
'Նուարը (ֆր.՝ Noir նշանակում է սև՛, ժանրը ընդունված է անվանել նաև սև վեպ կամ սև դետեկտիվ) 1920-1960 թթ. ամերիկյան գրականության ժանր է, իրենից ներկայացնում է դետեկտիվի ենթաժանր` կոպիտ ռեալիզմի և նատուրալիզմի տարրերով: Նուարին հատուկ են սեքսի և դաժանության տեսարանները, ժարգոնի օգտագործումը երկխոսություններում և մռայլ ֆոնը:

Ժանրը ծագել և զարգացել է 1920-1930-ական թթ., հրատարակվել է էժան ամսագրերում, որոնցից ամենահայտնին Black Mask բուլվարային ամսագիրն է: Այդ ամսագրում հրատարակել են իրենց ստեղծագործությունները ժանրի ստեղծողները, այն ստեղծվել է 1920 թ. The Smart Set ամսագրի ծախսերը ծածկելու համար: շարունակել...

Ապրիլի 14
«Մեծ բռնապետը» (անգլ.՝ The Great Dictator), աշխարհահռչակ Չառլի Չապլինի նշանավոր ֆիլմ, նկարահանված 1940 թվականին: Ֆիլմի կարգախոսն է` «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»: Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում: Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ: «Մեծ բռնապետը» շատ լավ ընդունվեց հանդիսատեսների կողմից, և միաժամանակ քաղաքական երգիծանքի պատճառով բուռն վեճերի ալիք բարձրացրեց: Ֆիլմի գլխավոր հերոսը (Չառլի Չապլին) ծագումով՝ հրեա, վարսահարդար է: Նա որպես շարքային ծառայում է Տոմանիայի (հորինված պետություն, երգիծանք Գերմանիայի հանդեպ) բանակում և մասնակցում Առաջին աշխարհամարտին: շարունակել...
Ապրիլի 15
Օլիվիա դե Հևիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում
Օլիվիա դե Հևիլլենդը «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» ֆիլմում

Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անունը` Օլիվիա Մերի դե Հեվիլլենդ; հուլիսի 1, 1916, Տոկիո), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը: Երկու անգամ ստացել Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ: Օլիվիա Մերի դե Հեվիլլենդը ծնվել է 1916 թվականի հուլիսի 1-ին Տոկիոյում: Նրա մայրը` Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը` Ուոլտեր Ավգուստ դե Հեվիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր: 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը: շարունակել...

Ապրիլի 16
Կամուրջը
Կամուրջը

Ոսկե Դարպասներ կամուրջ (անգլ.՝ Golden Gate Bridge), կախովի կամուրջ է Ոսկե Դարպասներ նեղուցի վրա Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ: Միացնում է Սան Ֆրանցիսկո քաղաքը (հյուսիս), Մերին օկրուգին ( հարավ): Ոսկե Դարպասներ կամուրջը իր բացման օրվանից (մայիսի 27, 1937 թ.) մինչև 1964 թվականն աշխարհի ամենաերկար կամուրջն էր: Կամրջի երկարությունը 1970 մետր է, հիմնական թռիչքը՝ 1280, հենասյուների բարձրությունը՝ 230 մետր ջրից բարձր, քաշը 894.500 տ: Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ է: Սա աշխարհի ամենաճանաչելի կամուրջներից մեկն է: Կամրջի շինարարությունը սկսվել է 1933 թվականի հունվարի 5-ին և տևել է ավելի քան 4 տարի: շարունակել...

Ապրիլի 17
Medieval II: Total War (թարգմանաբար` Միջնադար 2. համընդհանուր պատերազմ), Creative Assembly ընկերության կողմից 2006թ. թողարկած համակարգչային խաղ է, 2002 թ. թողարկած Medieval: Total War-ի շարունակությունն է, Total War սերիայի չորրորդ խաղը: Խաղում, ինչպես ամբողջ սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է ռեալ ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ:

Խաղի իրադարձությունները ծավալվում են 1080-ից մինչև 1530 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Ինչպես առաջին խաղում, Medieval II-ի հիմնական գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Սակայն, ի տարբերություն նախորդի, խաղի իրադարձությունները անցնում են «Նոր Աշխարհի» հայտնագործման դարաշրջան, որից հետո քարտեզի վրա բացվում է Կենտրոնական Ամերիկան ացտեկների կայսրությամբ: շարունակել...

Ապրիլի 18
«Ոսկու տենդ» (անգլ.՝ The Gold Rush), աշխարհահռչակ Չառլի Չապլինի համր լիամետրաժ ֆիլմ, նկարահանված 1925 թվականին: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է՝ 1925 թվականի հունիսի 26-ին, ԱՄՆ-ում: Համարվում է Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը:

1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ: Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չառլին, ով եկել է ոսկեհանությամբ զբաղվելու: Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով: Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում: Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, ով հետապնդվում է ոստիկանության կողմից: Քիչ հետո նրանց է միավորվում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ: շարունակել...

Ապրիլի 19
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին` Մխիթարյանների վանքով և եկեղեցով
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին` Մխիթարյանների վանքով և եկեղեցով

Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն: Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից: Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ: Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապա Սևանի եւ Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: շարունակել...

Ապրիլի 20
Արյունահոսություն մատից
Արյունահոսություն մատից

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք: Արյունը հյուսվաքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը: Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ: Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից: Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս` արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն):

Արյունը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել մի քանի ֆունկցիաների մեջ: շարունակել...

Ապրիլի 21
Արքիմեդեսի բրոնզե արձանը
Արքիմեդեսի բրոնզե արձանը

Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδης, մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212 թթ.), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ: Համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը:

Նրան են վերագրում նորարական մեքենաների նախագծումը, այդ թվում պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը: Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը օգտագործելով հայելիների շարքը: շարունակել...

Ապրիլի 22
Վանքը 1911 թ.
Վանքը 1911 թ.

Թարգմանչաց վանք, 4-րդ դարի հայկական վանք ներկայիս Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա:

Վանքի հիմնադրումը ավանդաբար կապվում է Ե դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից Արցախում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ (այդտեղից էլ՝ Թարգմանչաց անվանումը): Եղել է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային առավել հայտնի ու արգասավոր կենտրոններից մեկը: Վանքի միակ եկեղեցին օծվել է Սուրբ Սահակ-Մեսրոպի անվամբ: շարունակել...

Ապրիլի 23
Ինտեր և Չելսի ֆուտբոլային ակումբների միջև անցկացված հանդիպումը Ռոուզ Բոուլ մարզադաշտում
Ինտեր և Չելսի ֆուտբոլային ակումբների միջև անցկացված հանդիպումը Ռոուզ Բոուլ մարզադաշտում

Ռոուզ Բոուլ մարզադաշտ (անգլ.՝ Rose Bowl stadium), մարզադաշտ, որ գտնվում է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում: Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ռեգբիի (ինչպես դասական ռեգբիի, այնպես էլ ամերիկյան ֆուտբոլի) հանդիպումների անցկացման համար: Տեղավորում է շուրջ 93 հազար հանդիսականի:

Մարզադաշտի կառուցման մտահաղացումը պատկանում է «Pasadena Tournament of Roses Association» կազմակերպությանը: Այն կազմակերպում էր ամերիկյան ֆուտբոլի «Ռոուզ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, որը մինչև 1922 թ. անց էր կացվում Փասադենայի Թերնամենթ Պարկ 43 հազարանոց մարզադաշտում: Նոր մարզադաշտը 1921 թ. նախագծեց հայտնի ճարտարապետ Մայրոն Հանտը, ում նախագծած Յել Բոուլ մարզադաշտը կառուցվեց 1914 թ. Կոնեկտիկուտ նահանգում: շարունակել...

Ապրիլի 24
Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից: Խարբերդ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915
Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտը թուրք զինվորների կողմից: Խարբերդ, Հայաստան, Օսմանյան Կայսրություն, Ապրիլ, 1915

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության կառավարող շրջանների կողմից կազմակերպված հայ ժողովրդի ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության այլ նահանգների հայ բնակչությունը: Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ-ի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ: Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է: Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը: Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն: շարունակել...

Ապրիլի 25
Ըմբշամարտ
Ըմբշամարտ

Ըմբշամարտ, երկու մարզիկների գոտեմարտի ընդհանուր անվանում, որը ներառում է մի քանի մարզաձևեր` հունահռոմեական, ազատ ոճի, ձյուդո և սամբո, որոնցից առաջին երեքը մտնում են օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, ինչպես նաև ազգային ըմբշամարտերը:

Ըմբշամարտը որոշակի կաննոներ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել` միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին: Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը: շարունակել...

Ապրիլի 26
Հովհաննես առաքյալը
Հովհաննես առաքյալը

Հովհաննես առաքյալ (եբրայերեն՝ יוחנן‎ «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատին․՝ Iohannes Zebedaei; նաև` Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան), ըստ Նոր Կտակարանի` Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը: Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը:

Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10): շարունակել...

Ապրիլի 27
Երևանը ձմռանը Արարատ լեռով
Երևանը ձմռանը Արարատ լեռով

Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով, որը կազմում է 1,117 միլիոն (2010 թ.), Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը: Երևանը ավելի քան 2.793 տարեկան է: Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: շարունակել...

Ապրիլի 28
Մարզպանական Հայաստանի դրոշը
Մարզպանական Հայաստանի դրոշը

Մարզպանական Հայաստան, Սասանյան Իրանի գերիշխանության ենթակա առանձնահատուկ վարչական միավոր 5-րդ դարից մինչև 7-րդ դարը: Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները: Մեծ Հայքի 387 թ-ի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները` Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Աղձնիք նահանգներն ու Հայկական Միջագետքը անցան հարևան պետություններին, իսկ Ծոփք և Բարձր Հայք աշխարհները Բյուզանդական կայսրությանը: Պարսկական հատվածում շարունակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թ-ը: շարունակել...

Ապրիլի 29
Գանձասարի վանքը, Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնը
Գանձասարի վանքը, Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնը

Խամսայի մելիքությունները («Խամսայի երկիր», արաբ.՝ «խամսա» նշանակում է «հնգյակ»), Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական դաշնակցության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է, որոնց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի (ներառյալ Արցախի և Սյունիքի ազատագրված տարածքները) հետ: Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների, որոնց օտար տիրապետողները 15-րդ դարամիջում ճանաչել էին որպես մելիքներ, նրանց տիրույթները՝ մելիքություններ: Խամսայի մելիքները հատկապես հզոր էին XVII դարի վերջին և XVIII դարի սկզբին, պատմական այդ շրջանում նրանք գլխավորել են հայ ազգային ազատագրական շարժումը՝ ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների: շարունակել...

Ապրիլի 30
Զաքարյանը Հայաստանը
Զաքարյանը Հայաստանը

Զաքարյան Հայաստան, միջնադարյան հայկական թագավորություն Հայկական լեռնաշխարհում Զաքարյանների իշխանատոհմի գլխավորությամբ 1200-1360 թթ-ին:

XII դարում քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված հուժկու ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները և Զաքարյանները: Վերջիններիս նախնի համարվող Խոսրով Արծրունին XI դարի 2-րդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, հաստատվել է Գուգարքում և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունիների արքունիքում: շարունակել...

2012 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր