Վիքիպեդիա:Ձմեռային Վիքի Ճամբար 2016/Վիքիճամբար

Վիքի ճամբար

Վիքիճամբարը նոր թափ է ստանում

Վիքիճամբարը 14-20 տարեկան այն անձանց համար է, ովքեր ցանկանում են սովորել խմբագրել Վիքիպեդիայում, Վիքիբառարանում կամ արդեն վիքիխմբագիրներ են: 5 օրվա ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիբառարանում կստեղծեն հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։

Ձմեռային Վիքիճամբարը կազմակերպվելու է հունվարի 6-10-ը։