Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Փետրվար 2018

Կանոնակարգի չեղարկում

Առաջարկում եմ չեղյալ համարել այս կանոնակարգը, որն արգելում է Վիքիպեդիայի ջնջման ներկայացված հոդվածների քննարկմանը մասնակցել մինչև 6 ամիս վիքիստաժ ունեցող խմբագիրներին և այլն: Գտնում եմ, որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է և առողջ քննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք առանց սահմանափակման:--Սամվելքննարկում 07:51, 22 Փետրվարի 2018 (UTC)

Ես արդեն Խորհրդարանում նշեցի, որ տվյալ կանոնակարգով նման արգելք չկա, համաձայն կանոնակարգի հետևյալ կետի. <<Մնացած բոլոր մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը և դիտողություններ կատարել, որոնք խորհրդատվական ձայնի կարգավիճակ կունենան։>>---Հայորդի (քննարկում) 10:06, 22 Փետրվարի 2018 (UTC)
Իրականում, համոզված եմ, որ ցանկացած Վիքիպեդիական կանոնակարգ, որը խոսում է «քվեարկության» մասին «ուժ չունի», Վիքիպեդիա հիմնական սկզբունքներին և ոգուն հակասելու պատճառով։ Բացառություն են, միայն ընտրությունները (ադմին, բյուրոկրատ, ստյուարդ) ու դե այնտեղ էլ միայն քվեարկությամբ չի սահմանափակվում ընքացքոը։ Երևի պետք է գտնել նման կանոնակարգերը ու փորձել իրանց Վիքիպեդիայի մոտեցումների դաշտ բերել։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 06:55, 27 Փետրվարի 2018 (UTC)