Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2022

Updates on the Universal Code of Conduct Enforcement Guidelines Review

You can find this message translated into additional languages on Meta-wiki.

Hello everyone,

The Wikimedia Foundation Board of Trustees released a statement on the ratification process for the Universal Code of Conduct (UCoC) Enforcement Guidelines.

The Universal Code of Conduct (UCoC) provides a baseline of acceptable behavior for the entire movement. The UCoC and the Enforcement Guidelines were written by volunteer-staff drafting committees following community consultations.

The revised guidelines were published 24 January 2022 as a proposed way to apply the policy across the movement. There is a list of changes made to the guidelines after the enforcement draft guidelines review. Comments about the guidelines can be shared on the Enforcement Guidelines talk page on Meta-wiki.

To help to understand the guidelines and process, the Movement Strategy and Governance (MSG) team will be hosting Conversation Hours on 4 February 2022 at 15:00 UTC, 25 February 2022 at 12:00 UTC, and 4 March 2022 at 15:00 UTC. Join the conversation hours to speak with the UCoC project team and drafting committee members about the updated guidelines and voting process.

The timeline is available on Meta-wiki. The voting period is March 7 to 21. All eligible voters will have an opportunity to support or oppose the adoption of the Enforcement guidelines, and share why. See the voting information page for more details.

Many participants from across the movement have provided valuable input in these ongoing conversations. The UCoC and MSG teams want to thank the Drafting Committee and the community members for their contributions to this process.

Sincerely,

Movement Strategy and Governance
Wikimedia Foundation

Xeno (WMF) 03:55, 4 Փետրվարի 2022 (UTC)

Զինվորականների նշանակալիության կանոնակարգի փոփոխության առաջարկ

Հարգելի վիքիհամայնք, օրեր առաջ քննարկում էի բացել՝ ցանկանալով հստակեցնել զինվորականների մասին հոդված գրելու պահանջները և, մասնավորապես, անդրադառնալ Ռուդիկ Ղարիբյանի մասին հոդվածի՝ ինձ համար չհիմնավորված ջնջման խնդրին։ Հնչեց քննարկման հետ կապված կառուցողական առաջարկ, այն է՝ նախաձեռնել կանոնակարգային փոփոխություն, ինչը և անում եմ։ Հարցի հետ կապված ունեմ երկու հիմնական առաջարկ․

  1. Առաջարկում եմ զինվորականների նշանակալիության մասին կանոնակարգի պետական պարգևներ բաժնում ավելացնել նաև «Մարտական ծառայության» մեդալը՝ հիմք ընդունելով, որ այն «շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար»։ Ձևակերպումից էլ ակնհայտ է, որ տվյալ պարգևը ինչ-որ հասարակ, հեշտ հասանելի մի բան չէ, այլ կերպ ասած՝ ոչ բոլոր զինվորականներին է շնորհվում, ուստի եթե անձը կենդանության օրոք կամ հետմահու արժանանում է այդ պարգևին, դա արդեն իսկ վկայում է նրա ունեցած ներդրման, հետևաբար՝ վիքիպեդիայում տվյալ անձի մասին հոդված ստեղծելու հիմքի մասին։
  2. Առաջարկում եմ նաև հատուկ ենթակետ սահմանել այն զինվորականների համար, որոնք գնահատելի զինվորական ծառայությունից բացի էական ներդրում են ունեցել/ունեն վիքիպեդիայի զարգացման գործում՝ այդ կերպ ընդգծելով վիքիհամայնքի միասնականությունը և յուրաքանչյուր վիքիպեդիստի նկատմամբ հարգանքը։ Ի վերջո, վիքիպեդիան միայն բայթերն ու հոդվածները չեն, վիքիպեդիան նախ և առաջ մարդիկ են։ Նարինե Մուրադյան 18:01, 26 հունվարի 2022 (UTC)[reply]

Ողջույն։ Նարինե ջան, երկրորդ կետը հնարավոր չէ սահմանել, քանի որ վիքիպեդիայի համար անձի նշանակալիության առումով կապ չունի նրա ներդրումը վիքինախագծերում, եթե այն էական չէ նախագծի պատմության մեջ, օրինակ նախագծի հեղինակը չէ (Վիքիդարանի հեղինակ, Վիքիպահեստի հեղինակ) կամ ամենաշատ խմբագրում կատարած մասնակիցը (օրինակ en:Steven Pruitt)։ Առաջարկի առաջին կետը քննարկման ենթակա է։ Միայն նշեմ, որ ցանկալի է կանոնակարգի փոփոխությունը միտված լինի նախագծի զարգացմանը և ոչ թե որևէ հոդվածի նշանակալիության պահանջներին համապատասխանեցնելուն, որը կարող է դառնալ վատ նախադեպ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:26, 26 հունվարի 2022 (UTC)[reply]

Ավետիսյան91 ջան, երկրորդ կետի հետ կապված՝ երևի ձևակերպումս ամբողջական չեմ գրել։ Ոչ թե նկատի ունեմ, որ եթե անձը վիքիպեդիստ է, գրենք նրա մասին, այլ զինվորականների նշանակալիության համատեքստում․ այսինքն՝ եթե բացի հիմնական պահանջներից տվյալ անձը նաև վիքիպեդիստ է, հաշվի առնենք այդ հանգամանքը որպես նշանակալիություն հաղորդող լրացուցիչ գործոն։ Իսկ կանոնակարգի փոփոխության առաջարկս ուղղված է հենց վիքիպեդիայի զարգացմանը և նշանակալիության չափանիշների հստակեցմանը, քանի որ այս հարցին վերջին պատերազմից հետո շատերն են բախվում։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 18:16, 27 հունվարի 2022 (UTC)[reply]
Շատ լավ։ Այդ դեպքում սպասենք մյուս մասնակիցների կարծիքներին։ Ինքս վերջին տարում բավական շատ գրել եմ այս մասին։--Ավետիսյան91 (քննարկում) 18:22, 27 հունվարի 2022 (UTC)[reply]
Հարգելիներս, ինչո՞ւ հենց «Մարտական ծառայության» մեդալը, Հայաստանի Հանրապետության մեդալների շարքում այն առաջին տեղում չէ։ Կարծում եմ պետք է հետևողական լինենք և նշանակալիության հորիզոնականը պահենք որոշակի բարձրության վրա։ Միշտ էլ մարդիկ կան, որ մեր կարծիքով արժանի են իրենց մասին հոդված ունենալու, բայց արդյոք պե՞տք է ամեն անգամ կանոնակարգը վերափոխենք այդ ցանկությանը։ Եթե այսօր այս մեդալ ունենալը դարձնենք նշանակալիության պայման, ապա վաղը հարց կծագի ուրիշ մեդալի շուրջ։ Իմ կարծիքով շքանշան-մեդալ բաժանումը այս հարցի պարզ լուծումն է, շքանշան ունեցողները նշանակալի են ՎՊ համար, իսկ մեդալակիրները ոչ։ Բացի այդ մեդալները տալիս են զանազան տարելիցների ու տարատեսակ առիթներով, նայե՛ք, թե քանի մեդալակիր ունենք, միայն 2008-2016 թվականներին «Մարտական ծառայության» մեդալ է ստացել 1602 մարդ, և հիմնականում տարելիցների առիթով։ Ինչ վերաբերվու է վիքիպեդիայի գործոնին, ապա այն չի կարող հավելյալ գործոն լինել՝ ՎՊ չբավարարող նշանակալիությունը բարձրացնել։ Եվ հարց տանք մեզ, արդյոք կբարձրանա ՎՊ որակը և կարևորությունը, եթե մենք գրենք Հայաստանի բոլոր մեդալակիրների, գիտության թեկնածուների, ուսուցիչների ու այլ՝ իրականում շատ լավ ու դրական, հայրենիքի համար քիչ բան չարած մարդկանց մասին։ Կարծում եմ՝ ոչ։--ԲեքոՔննարկում 07:41, 28 հունվարի 2022 (UTC)[reply]
Հարգելի Բեքո, առաջարկել եմ «Մարտական ծառայության» մեդալը, քանի որ վերջին շրջանում հենց այդ մեդալն է հիմնականում շնորհվում։ Կարող ենք մյուսները ևս ավելացնել։ Իսկ ի՞նչն է խնդիրը, որ գրենք նրանց մասին, և մարդիկ ճանաչեն նրանց։ Չէ՞ որ ինչ-որ վաստակի համար են ստանում այդ մեդալները։ Ես, Դուք կամ մեկ ուրիշը չունի չէ՞ մեդալ։ Եվ մյուս կողմից, մեդալից բացի, հոդված գրելիս մենք դիտարկում ենք նաև այլ գործոններ, օրինակ՝ երկրորդային աղբյուրներում տվյալ անձի մասին հիշատակումները, հանրության շրջանում ճանաչումը և այլն։ Դուք, վստահաբար, ավելի լավ գիտեք։ Իսկ ինչ վերաբերում է վիքիպեդիայի որակի բարձրացմանը, մի՞թե մի շարք դերասանների, երգիչների, բլոգերների և այլ «նշանակալի» անձանց մասին գրելը ավելի մեծ կարևորություն ու արժեք է տալիս վիքիպեդիային, քան գիտության թեկնածուների, զինվորականների, ուսուցիչների կամ այլոց մասին հոդվածները։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 12:36, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Քանի որ առաջարկվել է «Մարտական ծառայության» մեդալը, զուտ տեղեկացնեմ, որ ստեղծել եմ Արցախյան երկրորդ պատերազմի մարտական ծառայության մեդալակիրների ցանկ, որտեղ կարող են լինել համառոտ տեղեկություններ անձի մասին, ինչպես նաև լուսանկար։--Ավետիսյան91 (քննարկում) 12:42, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91, խնդրում եմ ցանկում ավելացնել նաև Գևորգ Կիրակոսյանի անունը։ Պարգևատրվել է 2021 թվականի հունիսի 25-ին՝ հետմահու [1]։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 14:25, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
  Արված է։ Ցանկը 1 տարի առաջ եմ ստեղծել, լրացումների կարիք ունի դեռ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:30, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Շնորհակալություն, Ավետիսյան91 ջան։ Նաև Ռուդիկ Ղարիբյանի, Վահան Բաբայանի, Արթուր Մխիթարյանի անունները, պարգևատրվել են 2022 թվականի հունվարի 13-ին՝ հետմահու [2]։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 15:23, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Նարինե ջան, ողջունում եմ նախաձեռնությունդ: Խունկ և խոնարհում բոլոր այն հայորդիների հիշատակին, որոնք ընկան վասն հայրենյաց: Սակայն թեման ինչքան էլ զգայուն է, սրտմաշուկ, պետք է համաձայնենք, որ, այնուամենայնիվ գործ ունենք հանրագիտարանի հետ: Առաջարկիդ առաջին կետը թերևս կարող է դառնալ քննարկման առարկա, որ ներառենք բոլոր այն շքանշան-մեդալները, որոնք շնորհում է ՀՀ Նախագահը: Թերևս այսքանով: Իսկ երկրորդ կետով կարող եմ ասել, որ կարող ենք որևէ կաղապարով (չնայած մահացածի կաղապարը կա) պիտակել նրանց անձնական էջերը՝ որպես յուրաքանչյուրի խոնարհման գրավական: Շնորհակալ եմ:--∑ίγμα (քնն.) 16:22, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարգելի ∑ίγμα, շնորհակալություն արձագանքի համար։ Կարծում եմ՝ լավ լուծում է կանոնակարգում ներառել այն բոլոր շքանշան-մեդալները, որոնք շնորհում է ՀՀ նախագահը։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 16:38, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
  Մեկնաբանություն՝ քննարկումն առավել առարկայական դարձնելու համար զուտ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից շնորհվում է նաև «Ծնողական փառքի մեդալը», որը տրվում է «․․․Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ»։ Նախագահի կողմից է տրվում նաև «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, որը շնորհվում է «․․․արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար»։ Նրա կողմից է տրվում նաև «Երախտագիտության մեդալը», որը շնորհվում է «․․․պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար»։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնել։--Գարդմանահայ (քննարկում) 17:26, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
  Մեկնաբանություն՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին իրենց զինվորական պարտականությունները կատարելու համար բացի Հայաստանի Հանրապետության մեդալներից ու շքանշաններից տրվում են նաև Արցախի Հանրապետության մեդալներ և շքանշաններ։ Վերջինների մասին տեղեկություններ կարող եք տեսնել Արցախի նախագահի կայքում (տես՝ այստեղ)։--Գարդմանահայ (քննարկում) 17:32, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ, կարծում եմ՝ Ձեր նշած առաջին դեպքում կարող ենք առաջնորդվել երկրորդային հեղինակավոր աղբյուրներում տվյալ անձանց մասին տեղեկատվության առկայությամբ/բացակայությամբ, իսկ երկրորդ դեպքում կարող ենք հաշվի առնել նաև Արցախի Հանրապետության նախագահի շնորհած մեդալներն ու շքանշանները։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 18:05, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
  • 1) Որպես լուծում առավել օպտիմալ տարբերակը Ավեստիսյան91 մասնակցի կողմից ստեղծված ցանկն է, որտեղ կարելի է նաև մի սյունակ ավելացնել, որտեղ կտեղադրվի կենսագրությունը, որպեսզի շատ ծավալ չզբաղեցնի, կարելի է վիքիբանաձև կիրառել (հույսով եմ կգտնենք), որպեսզի ամբողջապես չերևա, այլ կտտացնելուց հետո բացի։ 2) Վիքիպեդիստ լինելու դեպքերի մասով եթե չկա նման ցանկ, կարելի է մահացած վիքիպեդիստների ցանկ բացել (բայց ոչ հոդված դաշտով, այլ երևի վիքիպեդիա կամ նախագիծ դաշտով), որտեղ կտեղադրվեն կենսագրությունները։ Կարելի է նաև ՀՎՊ-ի Գլխավոր էջի ներքևում այդ նախագծի էջին փոքրիկ հղում տալ, եթե նման կոնսենսուս լինի։ --- Հայորդի (քննարկում) 19:26, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Հարգելի Հայորդի, շնորհակալ եմ առաջարկների համար։ Առաջին կետի հետ կապված դիտարկում ունեմ․ ենթադրում եմ՝ սյունակում նշելու ենք անձի մասին հիմնական տեղեկությունները, մասնավորապես՝ կրթությունը, գործունեությունը, պարգևները և այլն։ Արդյունքում ստացվում է հոդված հոդվածի մեջ, ի՞նչն է խանգարում, որ միանգամից հոդվածը լինի։ Իսկ երկրորդ կետի հետ կապված մի այսպիսի ցանկ հանդիպեցի։ Գուցե բարելավե՞նք։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 12:56, 6 Փետրվարի 2022 (UTC)
Նարինե ջան, դե կարող ենք այդպես էլ անվանել` հոդված հոդվածի մեջ, բայց դա լուծում է այն դեպքերում, երբ վիքիչափանիշների տեսանկյունից առանձին հոդվածներ ունենալն խնդրահարույց է, անկախ նրանից թե այդ վիքիչափանիշներն ինչքանով են արդարացի ... Նախագծի մասով ինձ թվում է ճիշտ կլինի խորհրդարանում առանձին վերնագրով քննարկում բացվի, որպեսզի բոլոր պատրաստակամ մասնակիցները միանան այն բարելավվելու գործընթացին։ ... Հայորդի (քննարկում) 13:16, 6 Փետրվարի 2022 (UTC)
Համաձայն եմ, սպասենք մյուսների միանալուն և քննարկման շարունակությանը։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 17:32, 6 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի Նարինե Մուրադյան, որպեսզի այս քննարկմանը հնարավոր լինի եզրափակել և որևէ որոշում կայացնել, ապա առաջարկում եմ առավել հստակ ներկայացնել, թե կանոնակարգի մեջ ինչ կետ եք առաջարկում ավելացնել, հստակ ձևակերպել դրա բովանդակությունը։ Իհարկե հաշվի առնելով արդեն իսկ ներկայացված կարծիքներն ու տեսակետները։ Գերադասելի կլինի հստակ առաջարկը ներկայացնելուց առաջ ուսումնասիրել Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքները, որպեսզի առաջարկը հնարավորինս խոցելի չլինի։ Ներկայացնում եմ Վիքիպեդիայի «նշանակալիության ընդհանրական», «մարդկանց նշանակալիության» և առանձնացված «Զինվորականների նշանակալիության» կանոնակարգերը։--Գարդմանահայ (քննարկում) 16:20, 7 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի Գարդմանահայ, ներողություն եմ խնդրում ուշ արձագանքելու համար։ Հաշվի առնելով քննարկման մասնակիցների տեսակետները, ինչպես նաև ուսումնասիրելով Ձեր մատնանշած հղումները՝ փորձեմ ձևակերպել զինվորականների նշանակալիության կանոնակարգում փոփոխության առաջարկս։ Առաջարկում եմ նշանակալիության պայմանների մեջ ավելացնել հետևյալ կետը՝ «ՀՀ և ԱՀ նախագահների կողմից շնորհված մեդալներ և շքանշաններ, եթե տվյալ անձի մասին առկա են վստահելի երկրորդական աղբյուրներ, և/կամ անձը զգալի լուսաբանվել է համացանցում վստահելի աղբյուրների կողմից»։ Ձևակերպումը վերջնական չէ և ենթակա է քննարկման։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 13:34, 23 փետրվարի 2022 (UTC)[reply]

Leadership Development Task Force: Your feedback is appreciated

You can find this message translated into additional languages on Meta-wiki.

The Community Development team at the Wikimedia Foundation is supporting the creation of a global, community-driven Leadership Development Task Force. The purpose of the task force is to advise leadership development work.

The team is looking for feedback about the responsibilities of the Leadership Development Task Force. This Meta page shares the proposal for a Leadership Development Task Force and how you can help. Feedback on the proposal will be collected from 7 to 25 February 2022.

Xeno (WMF) 02:35, 9 Փետրվարի 2022 (UTC)

Նախագծերի վերաբերյալ

«Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» և «Վիքին սիրում է պատմություն» նախագծերի հարգելի նախաձեռնողներ, համաձայն Հայերեն Վիքիպեդիայի «Նախագծեր» կանոնակարգի, դուք պետք է «նախագծի մեկնարկից առաջ Խորհրդարանում տեղեկացնեք նախագծի գաղափարի, թեմատիկայի, գրվող հոդվածաշարքերի մասին»։ Սա հիշեցնում եմ, որպեսզի Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերը պահպանվեն՝ անկախ այն հանգամանքից թե ով է կազմակերպել նախաձեռնությունը։--Գարդմանահայ (քննարկում) 19:35, 9 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի՛ Գարդմանահայ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Ձեր կողմից նշված երկու ծրագրերը իրենցից ներկայացնում են համագործակցություն տվյալ ուսումնական հաստատությունների հետ («Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան», «Վիքին սիրում է պատմություն»՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ), որի ընթացքում ուսանողներն իրենց ուսումնաատադրական պրակտիկան անց են կացնում «Վիքիքմեդիա Հայաստանում» և հոդվածներ են ստեղծում Հայերեն Վիքիպեդիայում։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ տվյալ միջոցառումներին մասնակցում են միայն այն ուսանողները, որոնք ներգրավված են պրակտիկայում։ Պրակտիկայի աշխատանքները համակարգելու համար Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է էջ, որտեղ աշխատում են միայն պրակտիկային մասնակցող ուսանողները։ Ցանկանում եմ նաև մեջբերում անել «Նախագծեր» կանոնակարգից, որը Դուք կիսատ էիք թողել․ «Վիքինախագծի նախաձեռնողներից մեկը նախագծի մեկնարկից առաջ Խորհրդարանում տեղեկացնում է նախագծի գաղափարի, թեմատիկայի, գրվող հոդվածաշարքերի մասին՝ այդպիսով զուգահեռաբար գտնելով համախոհներ՝ նախագծում ընդգրկելու համար»։ Էջը պատրաստված է միայն ուսանողների պրակտիկան կանոնակարգելու համար, և այն չի նախատեսվում որպես բաց նախագծի էջ և այլ խմբագիրներ ներգրավելու համար իրականացվող նախագիծ։ Artur (WMAM) (քննարկում) 08:43, 10 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի Artur (WMAM), շնորհակալություն պարզաբանման համար։ Անկեղծ ասած ես չէի ակընկալում պարզաբանում, այլ գրել էի, որ հետագայում հաշվի առնվի կանոնակարգի այդպիսի պահանջը։ Ինչպես արդեն նշեցի, Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերը պետք է պահպանվեն բոլորի կողմից, այդ թվում նաև՝ «Վիքիմեդիա Հայաստանի»։ Ինչ վերաբերում է մեջբերումը կիսատ թողնելուն, ապա դրա ամբողջական տարբերակը ոչնչով չի փոխում վերևում իմ գրածի էությունը։ Այդ ծրագրերը ստեղծվել են «Նախագիծ» անվանատարածքում, հետևաբար չեն կարող չհամարվել նախագիծ։ Հաջող ընթացք եմ մաղթում այդ նախագծերին, հույսով եմ դրանք կնպաստեն Վիքիպեդիայի բովանդակության զարգացմանը և հետագայում նոր նախագծերի անցկացման դեպքում այդ մասին կգրվի Խորհրդարանում։--Գարդմանահայ (քննարկում) 09:37, 10 Փետրվարի 2022 (UTC)

ՀԱՅԱ

Ողջունու՜մ եմ բոլորին։ Ուզում էմ քննարկում կազմակերպել ՀԱՅ բառի ծագման, դրա իմաստների,մշակույթը կրող ժողովրդի կամ ժողովուրդների մասին։ Աշխարհագրական և լեզվական տարածման հետ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Andranik-Adam (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, կարող եք այս էջում էլ կազմակերպել քննարկումը։ Քննարկման էջերում բովանդակության վերջում անհրաժեշտ է ստորագրել՝ սեղմելով վերին գործիքաշարի Շ տառի աջ կողմի նշանի վրա։ Սեղմելուց հետո կերևա այսպիսի նշանների խումբ --~~~~։--Գարդմանահայ (քննարկում) 07:12, 13 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի Andranik-Adam պարզապես հիշեցնեմ, որ Վիքիպեդիայի խորհրդարանը բուն Վիքիպեդիային վերաբերող հարցերի քննարկման հարթակ է։ Այն ունի մի քանի ենթաէջեր, որոնք առանձնացված են Վիքիպեդիայի տեխնիկական, կանոնակարգային, տերմինների հարցերի կամ ադմիններին ու բոտապահ մասնակիցներին զուտ իրենց վերապահված հարցերով դիմելու համար։ Խորհրդարանը այլ հարցեր քննարկելու հարթակ չէ։ Կարող եք Ձեր առաջարկած քննարկումը բացել հայեր հոդվածի քննարկման էջում, հետաքրքրված անձինք կարձագանքեն այնտեղ, բայց պայմանով, որ քննարկումը ուղիղ անդրադարձ կունենա հոդվածի նյութին։ Վիքիպեդիան հանրագիտարան է, և այստեղ քննարկվող թեմաները պետք է անդրադառնան հանրագիտարանի նյութերին կամ այստեղ կազմակերպվող նախագծերին։--ԲեքոՔննարկում 07:56, 13 Փետրվարի 2022 (UTC)

Ukraine's Cultural Diplomacy Month: We are back in 2022!

 

Please help translate to your language

Hello, dear Wikipedians!

Wikimedia Ukraine, in cooperation with the Ministry of Foreign Affairs of Ukraine and Ukrainian Institute, has launched the second edition of writing challenge "Ukraine's Cultural Diplomacy Month", which lasts from 17 February to 17 March 2022. The campaign is dedicated to famous Ukrainian artists of cinema, music, literature, architecture, design and cultural phenomena of Ukraine that made a contribution to world culture. The most active contesters will receive prizes.

We invite you to take part and help us improve the coverage of Ukrainian culture on Wikipedia!--ValentynNefedov (WMUA) (քննարկում) 12:35, 21 փետրվարի 2022 (UTC)[reply]

Wiki Loves Folklore is extended till 15th March

Please help translate to your language
 

Greetings from Wiki Loves Folklore International Team,

We are pleased to inform you that Wiki Loves Folklore an international photographic contest on Wikimedia Commons has been extended till the 15th of March 2022. The scope of the contest is focused on folk culture of different regions on categories, such as, but not limited to, folk festivals, folk dances, folk music, folk activities, etc.

We would like to have your immense participation in the photographic contest to document your local Folk culture on Wikipedia. You can also help with the translation of project pages and share a word in your local language.

Best wishes,

International Team
Wiki Loves Folklore

MediaWiki message delivery (քննարկում) 04:50, 22 փետրվարի 2022 (UTC)[reply]

Ռուս-ուկրաինական պատերազմ

Հարգելի վիքիհամայնք և հատկպես ստորև նշված 3 հոդվածներում նշանակալի ներդրում կատարած խմբագիրներ, Հայերեն Վիքիպեդիայում ռուս-ուկրաինական վերջին հակամարտության վերաբերյալ առկա է 3 հոդված՝ Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ), Ռուս-ուկրաինական ճգնաժամ (2021 թվականից), Ռուս-ուկրաինական պատերազմ (2022), որոնց մի մասի առնվազն վերնագրերը պետք է փոխվի, բնականաբար բովանդակությունն էլ պետք է դարձնել վերնագրին համապատասխան։ Գրեք ձեր առաջարկները կամ միանգամից կատարեք փոփոխությունը։ Ես առաջարկում եմ 2022 թվականին սկսված պատերազմը թողնել «Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)» վերնագրով, 2014 թվականից մինչև 2021 թվականի պատերազմական իրադարձությունները, սրացումները գրել «Ռուս-ուկրաինական հակամարտություն (2014-2021)» վերնագրի տակ։ Կարելի է վերջինից նաև անջատել և առանձին հոդվածով գրել 2014-2015 թվականի պատերազմը, որը 2014-2021 թվականների հակամարտության մաս էր։--Գարդմանահայ (քննարկում) 07:35, 25 փետրվարի 2022 (UTC)[reply]

Մյուս առաջարկս հետևյալն է՝ ունենալ «Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ)» հոդվածը դարձնել «Ռուս-ուկրաինական հակամարտություն (2014-2022)», 2022 թվականին սկսված պատերազմի մասին գրել «Ռուս-ուկրաինական պատերազմ (2022)», 2014-2015 թվականների պատերազմի մասին գրել «Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-2015)»։ Անհրաժեշտության դեպքում հակամարտության առավել նշանակալի իրադարձությունների մասին գրել (կամ արդեն գրված հոդվածներից առանձնացնել) նոր հոդվածներ։--Գարդմանահայ (քննարկում) 07:40, 25 փետրվարի 2022 (UTC)[reply]

Coming soon

- Johanna Strodt (WMDE) 12:38, 28 փետրվարի 2022 (UTC)[reply]

Ավազարկղից հիմնական տիրույթ հոդվածի տեղափոխում

Հարգելի խմբագիրներ։ Մի խնդիր կա, որը ցանկանում եմ քննարկել։ Երբ մասնակիցներն իրենց ավազարկղերում հոդվածներ են ստեղծում, հաճախ հիմնական տիրույթ են տեղափոխում ոչ թե նոր հոդված ստեղծելով, այլ ավազարկղը գործիքով հիմնական տիրույթ տեղափոխելով։ Դա ստեղծում է մի քանի խնդիր.

  1. հոդվածը չի երևում «Նոր էջեր» բաժնում,
  2. չի արտացոլվում մասնակցի ստեղծած հոդվածների վիճակագրությունում,
  3. ըստ իս` ամենակարևորը, հոդվածի պատմության մեջ երևում է ավազարկղի ողջ պատմությունը։

Վերջին կետը` մանրամասն։ Խնդրում եմ նայեք մի քանի ժամ առաջ ստեղծված Աբդալելահ Հարուն հոդվածի պատմությունը։ Այստեղ մասնակցի ավազարկղի 3 տարվա պատմությունն է մինչև 2018 թ. դեկտեմբերի 8-ը։ Մի՞թե սա ճիշտ է։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել։

Առաջարկում եմ տեխնիկապես փակել ավազարկղից (գուցե նաև սևագրից. սա կարելի է առանձին քննարկել) տեղափոխելու հնարավորությունը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:33, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Վերջին կետում նշված խնդրի մասին մի քանի անգամ նշվել է, և Աշոտը նախկինում փակել էր այդ հնարավորությունը, սակայն ստիպված եղավ նորից բացել, որովհետև պատճառաբանվեց, թե նոր մասնակիցների համար դժվար է հոդված ստեղծելը։ Երբեմն սևագրերի հարցում կարող է խնդիր առաջանալ, օրինակ՝ եթե մի քանի հոգի աշխատեն հոդվածի վրա և անհրաժեշտություն առաջանա այն տեղափոխել հիմնական անվանատարածք, այդ պատճառով կարող ենք, օրինակ, ադմինների համար թողնել այդ հնարավորությունը, բայց ընդհանուր առմամբ կողմ եմ առաջարկված տարբերակին։--Voskanyan (քննարկում) 07:57, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Համաձայն եմ առաջարկվող տարբերակների հետ։ Voskanyan ջան, կարծում եմ՝ խնդիրը ոչ թե մեկից ավելի մասնակիցների ներդրումների երևալն է հոդվածում, այլ, շատ կոպիտ ասած, հոդվածի խմբագրության պատմության մեջ ավելորդ տեքստերի առկայությունը։ Նոր մասնակիցները, ցանկության դեպքում, կարող են օգտվել գլխավոր էջում առկա հոդված ստեղծելու կոճակից, կարծում եմ՝ բարդ չի լինի։ --ջեօ (✡) 09:26, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Եթե խնդիրը նոր մասնակիցների դժվարանալն է, նրանց օգնելու համար կան կարճ և մատչելի տեսանյութեր, որոնք մանրամասն բացատրում են հոդված ստեղծելը և ավազարկղից հիմնական տիրույթ տեղափոխելը։ Առաջարկում եմ այդ հղումներն ավելացնել հոդվածի տեղափոխումն արգելող պատուհանում։ Կարծում եմ՝ դրանից հետո ոչ մի խնդիր չի լինի։ --23artashes (քննարկում) 18:44, 28 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Այս քննարկումն առանց ամփոփվելու արխիվացվել էր։ Աշոտ ջան, նման դեպքերում հնարավո՞ր չէ թողնել և չարխիվացնել։ --23artashes (քննարկում) 20:09, 9 Փետրվարի 2022 (UTC)
Կարծես թե դեմ կարծիքներ չկան, երևի կարելի է ամփոփել այս քննարկումը։ --23artashes (քննարկում) 20:14, 9 Փետրվարի 2022 (UTC)
@23artashes ջան, անվանափոխման ու ջնջման էջերում ստուգում եմ, բայց այստեղ չեմ ստուգում, որովհետև հազվադեպ ենք խորհրդարանում քննարկումները խաղապարով ամփոփում։ Եթե սկսեմ ստուգել, կաղապար չունեցող բաժինները չեն արխիվացվելու։ - ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:51, 10 Փետրվարի 2022 (UTC)

Վերևում իմ գրածը բոլորովին սխալ էր ընկալվել (չնայած կարծում եմ՝ պարզ էլ գրված է), ես ոչ թե դեմ եմ, այլ գրել եմ, որ նախկինում այդ հնարավորությունը վերադարձվել էր մասնակիցների մեկի՝ վերևում իմ նշած պատճառաբանությամբ, ինչին ես դեմ էի, ու լավ է, որ նորից բարձրացվեց նույն հարցը։ Եթե այլ արձագանքներ չկան, գուցե ամփոփենք քննարկումը, քանի որ ոչ ոք դեմ չէ։ --Voskanyan (քննարկում) 07:24, 13 Փետրվարի 2022 (UTC)

Այս քննարկումը շատ երկար տևեց, սակայն, կարծես, միայն կողմ կարծիքներ հնչեցին։ Եկեք ամփոփենք և խնդրենք Աշոտին կատարել համապատասխան փոփոխությունը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 11:05, 14 Փետրվարի 2022 (UTC)
Միայն սեփական սևագրից տեղափոխումը փակեմ թե՞ սևագիր անվանատարածքից էլ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:15, 14 Փետրվարի 2022 (UTC)
Երևի առայժմ միայն սեփական սևագրից, Աշոտ ջան։ Սևագիր անվանատարածքում, ամեն դեպքում, միայն տվյալ հոդվածի վրա են աշխատում, և պատմության մեջ այլ հոդվածների սևագրեր, փորձեր, այլ լեզուներից պատճենված հոդվածներ չեն երևում։ Այդ հարցը, կարծում եմ, արժե առանձին քննարկել։ Մի խնդիր, այնուամենայնիվ, կա. սևագրից տեղափոխվածը նոր հոդվածների վիճակագրության մեջ ոնց որ թե չի արձանագրվում։ Աշոտ ջան, իսկ ի՞նչ կարծիքի ես զգուշացման կաղապարում տեսանյութերի հղումներ ավելացնելու վերևում արված իմ գրառման մասին։ 23artashes (քննարկում) 12:24, 14 Փետրվարի 2022 (UTC)
Աշոտ ջան, փաստորեն, դեռ չես փակել։ Թարմ օրինակ ունենք` [3]։ --23artashes (քննարկում) 19:17, 27 փետրվարի 2022 (UTC)[reply]
@23artashes ջան, մոռացել էի, կներես։ Այս պահին հնարավոր չէ անձնական ավազարկղից հիմնական տեղափոխել։ Զգուշացման կաղապար ասելով ի՞նչ նկատի ունես, ո՞ր կաղապարը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:14, 28 փետրվարի 2022 (UTC)[reply]
Աշոտ ջան, շնորհակալություն։ Երբ մասնակիցը փորձի տեղափոխել, ինչ-որ գրություն չի՞ հայտնվում, որ չի թույլատրվում կամ նման բան։ Այ դրա մեջ եմ առաջարկում դնել տեսանյութերի հղումները։ --23artashes (քննարկում) 08:39, 28 փետրվարի 2022 (UTC)[reply]