Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունվար 2018

Շնորհավո՜ր Ամանոր

 

Խմբագիրներ ջան, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը։ Ցանկանում եմ, որ բոլորիս համար արգասաբեր համագործակցության տարի լինի։ Համատեղ ուժերով գիտելիքի այս անծայրածիր աշխարհում մեր հանրագիտարանը ևս մեկ քայլ առաջ տանենք։ --Լիլիթ (քննարկում) 11:56, 1 Հունվարի 2018 (UTC)

Միանում եմ շնորհավորանքներին։ Կայուն մթնոլորտ ունենանք ։) --@ջեօ (քնն․) 16:08, 1 Հունվարի 2018 (UTC)
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին: Ուշ լինի, նուշ լինի:) --Շեյդի ~

շնորհավորում եմ բոլորիտ ամանօրը եվ սուրբ ծնւնդը

Տեղեկաքարտ Պարբերական

«Տեղեկաքարտ Պարբերական»‐ի ոչ բոլոր լրացված դաշտերն են ցուցադրվում էջում։ Մասնավորապես «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր: Ֆիզիկա» էջում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 18:05, 1 Հունվարի 2018 (UTC)

  Արված է։ - Kareyac (քննարկում) 20:41, 1 Հունվարի 2018 (UTC)
Ինչ‐որ դաշտեր էլի չեն ցուցադրվում, օրինակ «ազդեցություն-տարի = 2016»։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 07:43, 2 Հունվարի 2018 (UTC)
Նորից   Արված է։ - Kareyac (քննարկում) 16:06, 13 Հունվարի 2018 (UTC)

Նոր գնահատում՝ «Կատար»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Կատար» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Սիգմա (քննարկում) 21:51, 14 Հունվարի 2018 (UTC)

ԹՀ կաղապարը հեշտ ավելացնող գադջեթ

Ժողովուրդ ջան, բարև ^_^։ Էսօր գադջեթ եմ սարքել, որով արագ կարելի է ԹՀ կաղապարը դնել, նաև տարբերակ տողը (էն անկապ թվերը էլի ։Դ որ հիմնականում ալարում ենք դնել)։ Աշխատում է այսպես։ Առաջարկում եմ դարձնել գադջեթ։ Եթե գադջեթին դեմ եք, բայց ցանկանում եք օգտագործել, ուրեմն կարող եք ձեր common.js-ում ավելացնել այս տողը՝

importScript("Մասնակից:ԱշոտՏՆՂ/easyTranslate.js");

Շնորհակալություն ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:38, 16 Հունվարի 2018 (UTC)

Շատ լավ բան ես արել, ԱշոտՏՆՂ ջան։ Ես կողմ եմ գաջեթին։ Իսկ ի՞նչ թվերի մասին է խոսքը։--Լիլիթ (քննարկում) 03:45, 16 Հունվարի 2018 (UTC)
Շնորհակալություն, Լիլիթ ջան։ Մշտական հղման թվի, որ եթե ասենք Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածը մի քանի տարի հետո լրիվ ուրիշ տեսք ստանա, մեր կաղապարի հղումը տանի էլի նույն էն տարբերակին, որից թարգմանվել է։ Դա գտնում էինք այսպես։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:49, 16 Հունվարի 2018 (UTC)
ԱշոտՏՆՂ ջան, բա ես ոչ մի անգամ այդպես չեմ արել :( Հնարավո՞ր է բոտի օգնությամբ ուղղել դրանք։ Օրինակ բոտը տեսնի, թե ամսի քանիսին է դրվել թարգմանության կաղապարը ու հոդվածի համապատասխան տարբերակի թվերն ավելացնի։--Լիլիթ (քննարկում) 03:56, 16 Հունվարի 2018 (UTC)
Ինձ թվում ա կլինի, Լիլիթ ջան։ Կանեմ ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:58, 16 Հունվարի 2018 (UTC)
Մերսի շատ, Աշոտ ջան ^_^ --Լիլիթ (քննարկում) 04:01, 16 Հունվարի 2018 (UTC)
Աշոտ ջան, անպայման գադջեթ դարձրու, սա շատ կարևոր գործիք է^^։ --@ջեօ (քնն․) 07:22, 16 Հունվարի 2018 (UTC)
Ադմիններ ջան, կարծես թե դեմ մասնակից չկա։ Խնդրում եմ ավելացնել գադջեթներում։ Դրա համար պետք է MediaWiki:Gadget-easyTranslate.js-ում ավելացնել նույն վերևի տողը։ Իսկ MediaWiki:Gadget-easyTranslate էջում նկարագրել գադջեթը։ Վերջում էլ MediaWiki:Gadgets-definition էջում ավելացնել * easyTranslate[ResourceLoader]|easyTranslate.js տողը։ Նաև ավելացրել եմ հաստատելու կոճակ՝ պատահական խմբագրումներից խուսափելու համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:38, 19 Հունվարի 2018 (UTC)

  Արված է:--Սիգմա (քննարկում) 07:47, 19 Հունվարի 2018 (UTC)

Հայ֊նորվեգական համագործակցության շարունակություն, թվայնացնում ենք Բոդիլ Բիորնի լուսանկարների նկարագրությունները

Հարգելի վիքիհամայնք, հայ֊նորվեգական խմբագրման մրցույթից հետո, երբ Gardmanahay֊ը այցելեց Նորվեգիա, Օսլոյի ազգային արխիվը Վիքիմեդիա Նորվեգիայի և Վիքիմեդիա Հայաստանի աջակցությամբ սկսեց մի նախագիծ, որի նպատակն էր թվայնացնել և թարգմանել Բոդիլ Բիորնի՝ ազգային արխիվում պահվող Հայաստանին վերաբերող լուսանկարների նկարագրությունները՝ հասանելի դարձնելով դրանք հետազոտողների, հետաքրքրված անձանց և բոլորի համար։

Այս նախագիծը արդեն մեկնարկում է Նորվեգական համայնքում, այն իր գործնական փուլին կանցնի, երբ լուսանկարները վերբեռնվեն Վիքիպահեստ։ Հայաստանում մեկնարկելու համար ակնկալում եմ ձեր կարծիքը և աջակցությունը՝ նախագծին Հայաստանից օգնելու համար։ Հայ խմբագիրներից պահանջվելու է՝

  • Նորվեգացիներին օգնել գտնել/թարգմանել/տառադարձել հայկական տեղանունները նորվեգերենից անգլերեն/հայերեն։
  • Օգնել թարգմանել նորվեգերենից անգլերեն թարգմանված նկարների նկարագրությունները հայերեն։ Ընդամենը կան մոտ 200 լուսանկարներ՝ իրենց նկարագրություններով։
  • Օգնել նկարները օգտագործել Վիքիպեդիայում։

Խնդրում եմ կարծիքին զատ նաև նշել, ձեր մասնակցության ցանկությունը այս նախագծին։

Շնորհակալություն --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 14:34, 17 Հունվարի 2018 (UTC)

Ես կմասնակցեմ նշված 3 պահանջների և այլ հարցերի լուծման աշխատանքներին:--Գարդմանահայ (քննարկում) 14:40, 17 Հունվարի 2018 (UTC)

Այստեղ երևի իմաստ ունի տեղադրել հղում պատկերներին Category:Photographs by Bodil Biørn։ Ես ժամանակին մշակել եմ Ֆրիտյոֆ Նանսենի Հայաստանի այցելության պատկերների դասավորումը Category:Nansen's journey to Armenia, այնտեղ ել որոշ չափով աշխատանք կա։ - Kareyac (քննարկում) 15:55, 17 Հունվարի 2018 (UTC)

Կարեյաց ջան, սրանք չնայած Բոդիլ Բիորնի լուսանկարներն են, բայց այն լուսանկարները չեն, որոնց պետք է տառաճանաչվեն։--Davit Saroyan (WMAM) (քննարկում) 16:03, 17 Հունվարի 2018 (UTC)

Ես էլ կօգնեմ:--Armen (քննարկում) 21:02, 17 Հունվարի 2018 (UTC)

Ես նույնպես պատրաստ եմ օգնել։ --@ջեօ (քնն․) 07:29, 18 Հունվարի 2018 (UTC)
+1 Armineaghayan (քննարկում) 06:40, 19 Հունվարի 2018 (UTC)
Եթե իմ օգնության կարիքը լինի, պատրաստ եմ օգնել :) --Լիլիթ (քննարկում) 15:23, 19 Հունվարի 2018 (UTC)
Ազատ ժամանակ ունենալու դեպքում ես էլ կարող եմ օգնել--Omicroñ'R 17:37, 19 Հունվարի 2018 (UTC)

Նոր ադմինի քվեարկություն

 

Հարգելի՛ վիքիհամայնք, ԱշոտՏՆՂ մասնակիցն առաջադրվել է որպես ադմինիստրատորի թեկնածու։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 21:51, 19 Հունվարի 2018 (UTC)

Ռուսաստանի գետեր

Ժողովուրդ ջան, բարև։ Այս էջում հավաքել եմ Ռուսաստանի գետերի մասին խնդիր ունեցող հոդվածները։ Էսքանը ջնջել չի լինի, բայց քիչ֊քիչ որ անենք, գոնե էս տարի կպրծնենք։ Շուտով աղբյուրների տարբերության ցանկն էլ կավելացնեմ, դա ենթադրում եմ, որ ավելի շատ կլինի։ Բացի քիչ֊քիչ անելուց ուրիշ տարբերակ ունե՞ք ։/։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:45, 20 Հունվարի 2018 (UTC)

ԱշոտՏՆՂ ջան, բոտով ուղղել հնարավոր չէ՞, օրինակ կոդերը։--Լիլիթ (քննարկում) 08:49, 20 Հունվարի 2018 (UTC)
Լիլիթ ջան, հնարավոր է, ուղղակի մտածում եմ, որ տենց իրական խնդիրը ուղղակի կքողարկենք։ Այսինքն ենթադրում եմ, որ դա հոդվածի միակ խնդիրը չի։ Ես կարող եմ մեզ օգնելու համար աղբյուրները ու կոդը բոտով բերել, բայց էս հոդվածների թարգմանությունը կասկածել է ։/ դա բոտով ստուգել չի լինի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:52, 20 Հունվարի 2018 (UTC)
Հաա, պարզա, ուրեմն պետքա քիչ-քիչ ստուգվի։ Ես այդ էջում մի քանի հատ կառանձնացնեմ, կստորագրեմ, որ ստուգեմ։--Լիլիթ (քննարկում) 08:55, 20 Հունվարի 2018 (UTC)
Ավելացրի նաև սխալ աղբյուր ունեցող հոդվածների ցանկը։ Մոտ 3118 հոդված, այսինքն գրեթե 50 տոկոսը։ Այս հոդվածները սովորական անաղբյուրներից ավելի վատ են, քանի որ առաջին հայացքից ամեն ինչ տեղում է, բայց իրականում դրված աղբյուրը սխալ է։ Հասկանում եմ, որ սա Հայերեն Վիքիպեդիայի ամենահրատապ խնդիրը չէ, բայց 3000 հոդվածը մեծ թիվ է։ Անկեղծ չգիտեմ ինչ անել էս դեպքում։ Երևի սպասարկող կատեգորիա սարքենք, ասենք՝ «Չստուգված հոդվածներ Ռուսաստանի գետերի մասին» ու բոլոր հոդվածներում ավելացնենք, հետո քիչ քիչ ստուգելով հանենք։ Կամ երևի դուք ավելի լավ տարբերակ կունենաք ։/ ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:29, 20 Հունվարի 2018 (UTC)
Ես կողմ եմ Ռուսաստանի բոլոր գետերի հոդվածները մի կատեգորիա գցելուն ու ստուգելուն։ Այս դեպքում թիվն ավելանում է։ Համոզված եմ, որ մնացած հոդվածներն էլ են սխալ։--Լիլիթ (քննարկում) 09:39, 20 Հունվարի 2018 (UTC)

Վիքիպեդիա:WikiAutoDates

Ժողովուրդ, Վիքիպեդիա:WikiAutoDates գործիքը էսքան ժամանակ օգտագործում ենք, բայց դեռ գադջեթներում չկա :/ չարժի՞ ավելացնել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:08, 21 Հունվարի 2018 (UTC)

Աշոտ ջան, հնարավոր չի՞ մինչև գործիքների մեջ ավելացնելը իրեն վերափոխել, որ աշխատի Վիքիտվյալների վրա։--Emptyfear (քննարկում) 22:25, 21 Հունվարի 2018 (UTC)
Նախքան գաջեթ ավելացնելը, մի ժամանակ խնդիր կար, որ բացի ամսաթվից ու տվյալ մարդու ով լինելուց, ավելացնում էր նաև ամբողջ հոդվածի տեքստը։ Հիմա ուղղվե՞լ է։--Լիլիթ (քննարկում) 03:39, 22 Հունվարի 2018 (UTC)
 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Հայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ ցանկ։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 20:36, 25 Հունվարի 2018 (UTC)

Նոր կանոնակարգ - Ոչ մի սկզբնական հետազոտություն

Հարգելի վիքիհամայնք, ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից Հայերեն Վիքիպեդիայում ուժի մեջ է մտել Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն կանոնակարգը, որի կարիքը, իմ տպավորությամբ, վերջին շրջանում շատ ունեինք։ Հույս ունեմ՝ անհրաժեշտություն էլ չի լինի այն օգտագործելու ։) -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 07:22, 29 Հունվարի 2018 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Պիտեր Պաուլ Ռուբենս»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Պիտեր Պաուլ Ռուբենս» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 20:31, 30 Հունվարի 2018 (UTC)

Արևմտահայերենը՝ նոր լեզվական կոդով

Հարգելի վիքիհամայնք, մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի համատեղ ջանքերով արևմտահայերենն այսուհետ ունի ISO 639-3 առանձին լեզվական կոդ՝ hyw։ Սա, իհարկե, նշանակում է, որ շուտով կսկսենք Արևմտահայերեն Վիքիպեդիան Արևելահայերեն Վիքիպեդիայից առանձնացնելու գործընթացը։ --Dato (WMAM) (քննարկում) 07:31, 31 Հունվարի 2018 (UTC)

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

 
Դզզեց ^_^ Շնորհավո՜ր ^_^ ^_^։ Շնորհակալություն Վիքիմեդիա Հայաստանին և Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամին ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:37, 31 Հունվարի 2018 (UTC)