Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունիս 2018

Հայաստանի Չորրորդ հանրապետություն

Ողջույն Վիքիհամայնք։ Թավշյա հեղափոխություն (Հայաստան) և Հայաստանի Չորրորդ Հանրապետություն հոդվածներում խոսվում է չորրորդ հանրապետության մասին։ Որքանո՞վ է այն քաղաքագիտական իրականություն։ Միթե՞ յուրաքանչյուր հեղափոխությունից հետո դադարում է գոյություն ունենալ հանրապետությունը և ստեղծվում է նորը։ Ինչ-որ լուրջ աղբյուրների հղումներ կա՞ն, բացի Շիրինյանի կարծիքը։ Արմեն Սարգսյանի մասով էլ, նա իրեն կարող է համարել անգամ 5֊րդ հանրապետության առաջին նախագահ, դա դեռ հիմք չէ, որ այդպես է։ Իսկ եթե խոսքը կառավարման ձևի փոփոխությունն է, ապա այդպիսի փոփոխություն Հայաստանում եղել է նաև 2005թ նոյեմբերին։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:27, 6 Հունիսի 2018 (UTC)[reply]

Խոսքը քաղաքական տերմինի մասին է, հարցը նրանում է թե որքանով է տերմինը նշանակալի, որպեսզի առանձին հոդված գրվի Վիքիպեդիայում:--Սամվելքննարկում 06:49, 7 Հունիսի 2018 (UTC)[reply]
Քաղաքական տերմինից բացի այն տեղ է գտել նաև Թավշյա հեղափոխություն հոդվածում որպես ենթավերնագիր՝ Չորրորդ հանրապետության փաստացի ստեղծում: Տպավորություն է, որ ապրիլի 24-ին նոր հանրապետություն է ստեղծվել։ Լավ է գոնե հեռացվել է «Երրորդ հանրապետության վախճան» ենթավերնագիրը։--Ավետիսյան91 (քննարկում) 17:16, 10 Հունիսի 2018 (UTC)[reply]

Հինգ հայերեն կայքեր Վիքիպեդիայում

Առաջարկում եմ ավելացնել Մոդուլ:External links-ում հայերենով մատչելի և հայկական թեմայի վերավերյալ հատկություններ։ Դա հնարավորություն է տալու արագ անցնել հինգ հայալեզու կայքեր. gallery.am, www.sci.am/membersview, www.parliament.am/deputies, spyur.am, arm-cinema.am։ Պատկերասրահի ու ԱԺ-ի կայքեր արդեն ամբողջությամբ հավելված են Վիքիտվյալներում։ - Kareyac (քննարկում) 07:25, 18 Հունիսի 2018 (UTC)[reply]

Բոդիլ Բիորնի նախագծի լուսանկարները

Սիրելի Վիքիհամայնք, ուրախ եմ տեղեկացնել, որ Բոդիլ Բիորնի լուսանկարների նոր խմբաքանակը արդեն հասանելի է Վիքիպահեստում։ Այժմ ժամանակն է թարգմանել լուսանկարների նկարագրությունները հայերեն, որն իրագործելու համար ակնկալում ենք ձեր օգնությունը։ Լուսանկարները կարող եք տեսնել այս էջում: Թարգմանելու համար հղումով գնացեք համապատասխան լուսանկարի էջը Վիքիպահեստում և ավելացրեք հայերեն նկարագրությունն այնտեղ։ Խնդրում եմ շատ պատասխանատու վերաբերվեք թարգմանություններին և թարգմանեք ճշգրիտ։ Թարգմանությունից հետո մենք արդեն կտարածենք լուսանկարները և երևի թե ցուցահանդես կկազմակերպենք։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 14:37, 18 Հունիսի 2018 (UTC)[reply]

Գերազանց ա, Դավիթ ջան։ Ապրե՛ք։ --Rob (քննարկում) 13:23, 19 Հունիսի 2018 (UTC)[reply]
Շնորհավոր:--Գարդմանահայ (քննարկում) 18:08, 19 Հունիսի 2018 (UTC)[reply]

Գնահատում

Հարգելի համայնք, շնորհակալ կլինեմ լսել Ձեր կարծիքը Հայ-վրացական պատերազմ հոդվածի գնահատման էջում։ Շնորհակալություն--Օmıcrօn 17:41, 21 Հունիսի 2018 (UTC)[reply]

Վիքին սիրում է Երևանը/Խմբագրման միամսյակ

Հարգելի վիքիպեդիաստներ։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Երևան 2800» մշակութային հիմնադրամի հետ համատեղ, Երևանի 2800-ամյակին ընդառաջ Հայաստանի և հատկապես Երևանի մշակութային հաստատությունների, այն է՝ թանգարանների, պատկերասրահների, գրադարանների և արխիվների հետ համագործակցություն է սկսել։ Նյութերը ակտիվ խմբագրելու համար հունիսի 22 - հուլիսի 22 սկսում ենք խմբագրման միամսյակ։ Նյութեր կարող են թարգմանվել այլալեզու վիքիպեդիաներից կամ գրվել տպագիր աղբյուրներից։ Հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու «Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին։

Մասնակիցներին խնդրում ենք պարտադիր ստորագրել միամսյակի էջում և ավելացնել ստեղծած կամ բարելավված հոդվածների վերնագրերը։ --BekoՔննարկում 09:02, 22 Հունիսի 2018 (UTC)[reply]