Կատեգորիա ստեղծողներին

Հարգելիներս, եթե կատեգորիաներ ենք ստեղծում նոր, նախկինից մի փոքր տարբերությամբ, ապա դա պետք է հիմնավորված լինի, երկրորդ հին, պատմություն ունեցող կատեգորիան վերանվանեք։ Նորը ստեղծելու իմաստը ո՞րն է։ ԲեքոՔննարկում 10:02, 6 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Բարև, @Beko ջան։ Ես էլ եմ մեղավոր (կամ մենակ ես եմ մեղավոր, չգիտեմ), կներեք։ Կատեգորիա:Աշխատություններ ըստ տարեթվիը կապված էր en:Category:Works by year-ի հետ, դրա համար սարքեցի լիքը «xxxx աշխատություններ» կատեգորիաներ, բայց միջլեզվայինները կապելիս նկատեցի, որ մենք համ էլ ունենք «xxxx ստեղծագործություններ»։ Ալարեցի ճիշտ ձևով անել (նորը ջնջել, հինը անվանափոխել) ու ուղղակի ստեղծագործությունները վերահղում դարձրի։ Արդեն բոտով ուղղել եմ այս շարքը։ Ստեղծագործություններից բացի էլի ուրիշ կատեգորիա նկատե՞լ ես։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:35, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, դու էլ, բայց ոչ միայն դու ))): Պարզապես հին կատեգորիաներ կան, որ թեև ճիշտ են, բայց դուրս են ընկնում, դառնում վերահղում, ու հետո էլ ջնջվում։ Ապրես, որ ուղղեցիր։ Այս պահին մեկ էլ ԶՈՒ-զինված ուժերի կատեգորիաներն են, բայց սա @Խմբագիր մասնակցին է վերաբերում՝ կխնդրեմ հին կատեգորիաների առկայության ժամանակ, դրանք պարզապես վերանվանել, այլ ոչ թե նորերը ստեղծել։--ԲեքոՔննարկում 08:47, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Beko ջան, ողջույն։ Կարծեմ մեկ կատեգորիա էի տեսել, որ ԶՈՒ-ն կար, բայց հետո անցա անվանափոխումների։ Միայն մեկն էր ոնց որ, իսկ մնացածը քիչ-քիչ տեսնում էի, որ կար, ու անվանափոխում էլ չէի անում, վերահղում էին տալիս հին, գործող կատեգորիային՝ Վիքիպեդիայի կանոններին համաձայն --Խմբագրող (քննարկում) 10:18, 7 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կատեգորիաներ կատեգորիաների համար

Ողջույն։ Մենք ունենք Կատեգորիա:Կատեգորիաներ կատեգորիաների համար կատեգորիան։ Այստեղ հավաքված են այն կատեգորիաները, որոնք պետք է դատարակ կամ գրեթե դատարկ լինեն։ Վիքիպեդիա:Ցանկեր/կատեգորիաներ կատեգորիաների համար ցանկում հավաքել եմ այդ կատեգորիաները ըստ էջերի քանակի, հավես ունենալու դեպքում կարող եք մարքել։ Եթե հետագայում նման կատեգորիա տեսնեք (օրինակ «ԲԱՆ ըստ ԲԱՆԻ» տիպի կատեգորիաները հիմնականում միշտ կատեգորիաների համար են, բայց ոչ միայն սրանք), խնդրում եմ կատեգորիայում ավելանցել {{Կատեգորիա կատեգորիաների համար}} կաղապարը, որով էլ ավտոմատ ավելանում է Կատեգորիա:Կատեգորիաներ կատեգորիաների համար կատեգորիան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:32, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Աշոտ ջան։ Մի հարց հենց այս մասով, եթե կարելի է։ Հնարավո՞ր է ավտոմատ կերպով անել այնպես, որ այս կատեգորիաները «չդրվեն» հոդվածի տակ, այսինքն՝ՀոթՔաթը թույլ չտա։ Թե չէ տարին մեկ թարմացնում ես՝ մեկ է՝ նույն պատկերն է։ --Խմբագրող (քննարկում) 05:19, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Դժվար, @Խմբագրող ջան։ Հոթքաթի կոդը Վիքիպահեստում է ու մենք առանց fork անելու չենք կարող փոփոխություն անել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:31, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ոնց հասկացա, fork անելը կապ ուներ վերևի ասածիս հետ   Դեհ, ինչ անենք, ուրեմն պապենական մեթոդներով շարունակենք--Խմբագրող (քննարկում) 06:07, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հոդվածը կգրեի, ուղղակի էս անտեր ծրագրավորման տերմիններից 90%-ի հայերեն համարժեքը չգիտեմ, առաջին-երկրորդ նախադասությունից ասռում եմ, բուն մաթեմը գոնե նորմալ գրքեր կան, որոնցից տերմինները պեղել ա լինում ։Դ Կարճ ասած՝ էս դեպքում ֆորկը կլինի էն, եթե մենք հոթքաթի կոդը օգտագործելու փոխարեն ամբողջը քոփի անենք մեր մոտ ու մեր ուզած փոփոխությունները անենք կոդի մեջ։ Էդ սկզբում թույն ա, բայց հետո, երբ իրենք իրենց մոտ ինչ-որ նոր ֆունկցիաներ ավելացնեն կամ խնդիրներ ուղղեն, դա մեր մոտ չի երևա, որովհետև օրիգինալի հետ կապ չենք ունենալու էլ, մերը հին տարբերակի քոփին ա լիենլու։ Ասենք մեր մոդուլների մեծ մասը անգլերենից կամ ռուսերենից ֆորկ արած ա։
Ի դեպ, ինչ-որ մեկը գիտի՞ էս կոնտեքստում fork/to fork-ը ի՞նչ են թարգմանում, ճյուղավորում/ճյուղավորե՞լ (էս լավ տարբերակ ա թվում, մինչև հիշում ես, որ համ էլ գոյություն ունի branching տերմինը, որը ստիպված պետք ա ճյուղավորում թարգմանել)։ Եթե մի օր ես գիրք գրեմ, հանուն լավ տրամադրության չանգալ եմ թարգմանելու կամ հերձվածություն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:51, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Արված է, ԱշոտՏՆՂ ջան։ - Kareyac (քննարկում) 08:45, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
։) կատակ էի անում։ @Kareyac ջան, քանի հավաքվել ենք, մի բան հարցնեմ, դու կարողա հիշես։ Ժամանակին (նախքան petscan-ը, catscan-ի ժամանակ) ես հիշում եմ, որ վերևի ցանկին փոխարինող գործիք կար։ Այսինքն գործիք, որը կատեգորիայի ենթակատեգորիաները դասավորում էր ըստ անդամների քանակի։ Երեկ ինչքան ման եկա, չկարողա գտնել դա։ Կարողա՞ տեսած լինես, թե՞ սխալ եմ հիշում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:16, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ճ Ճիշտնասաց ես էլ չեմ հիշում, գուցե նման մի բան 1, 2, 3, 4, 5, 6։
Ինձ էլ անհրաժեշտ է տերմինաբանություն թրանսլեյթվիքիի և քույր նախագծերի թագմանության համար։ - Kareyac (քննարկում) 10:52, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Երեք առաջարկ

Ունեմ երեք առաջարկ՝

1. Վիքիպեդիայի հոդվածների վեբ զննիչի վերնագիրը այսպես է լինում «Հոդվածի անուն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան»։ Առաջարկում եմ «ազատ հանրագիտարան» մասը ջնջել, այսինքն որ վերնագիրը դառնա այսպես «Հոդվածի անուն - Վիքիպեդիա»։ Հետևյալ պատճառներով՝

  • Շատ հնարավոր է որ երկար ժամանակ առաջ երբ Վիքիպեդիան հայտնի նախագիծ չեր, ինչ որ իմաստ կար վերանգրում հիշեցնել որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է։ Սակայն հիմա Վիքիպեդիան շատ հայտնի է, և դրա կարիքը այլևս չկա։
  • Ավելի կարճ է։
  • Անգլերեն տարբերակում այդպես է։
 

2. Բջջային հեռախոսով հոդված կարդալիս հենց հոդվածի կողքը խմբագրելու կոճակ կա (տես կցված նկարը)։ Առաջարկում եմ այդ կոճակը ջնջել քանի որ՝

  • այդ կոճակը արդեն կա վերանգրի ներքևում (տես նկարը)
  • անլգերեն տարբերակում այդպես է

3. Բջջային հեռախոսով նայելիս հոդվածի անունի տակը կարճ մի նկարագրություն կա հոդվածի մասին։ Առաջարկում եմ այդ նկարագրությունը ջնջել, քանի որ՝

  • Այդ նկարագրությունը շատ նման է լինում համարյա միշտ հոդվածի առաջին նախադասության հետ։
  • Բջջային հեռախոսի վրա էկրանի վրա քիչ տեղ կա, և իմաստ չկա նույն ինֆորմացիան երկու անգամ ցույց տալ։
  • Անլգերեն վիքիպեդիայում այդպես է։

Եթե մարդիկ համաձայն են իմ առաջարկների հետ, խնդրում եմ որ ադմինները անեն այս փոփոխությունները։ Շնորհակալություն։ -Սահակ (քննարկում) 02:29, 22 Մարտի 2024 (UTC)[reply]

Առաջին կետի հետ համաձայն եմ։ Երկրոդը պայմանավորված էր MediaWiki:Gadget-edittop գաջդեթով, ինձ թվում է վիճելի հարց չէր, այդ պատճառով արդեն փոփոխությունը արել եմ ու գադջեթը անջատել եմ մոբայլ տարբերակում։ Երրորդ կետի հետ համաձայն եմ, նկարագրությունները գալիս են Վիքիդատայից և օգտակար են որոնման ժամանակ, բայց հենց հոդվածի էջում ավելորդ են։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:04, 22 Մարտի 2024 (UTC)[reply]
Դեմ կարծիքներ չկան, առաջինն էլ արեցի։ Երրորդը դեռ չգիտեմ, թե ոնց պետք է անել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:20, 14 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Երրորդն էլ արեցի, բայց վստահ չեմ, որ սա սանելու ճիշտ ձևն է։ Անգլերենում այսպես չէին արել։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:36, 14 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Փոքր փոփոխություն catSuggest-ում

Ողջույն։ catSuggest գադջեթում փոքր բան եմ փոխել։ Այժմ հնարավոր է այնպես անել, որ այն բոլոր լեզուների փոխարեն ստուգի միայն ձեր նախընտրելի լեզուները։ Այսպես ավելորդ արդյուքները հեռանում են (քանի որ մեր կատեգորիաների ծառը հիմնականում անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաների կատեգորիաների ծառերի խառնուրդ է) և արդյունքը ավելի արագ է երևում, քանի որ ստուգելու քիչ բան կա։ Սա միացնելու համար պետք է ձեր common.js-ում ավելացնել հետևյալ տողը՝

window.catsuggest_check_langs = ['en', 'ru'];

Ցանկում կարող եք ավելացնել ցանկացած լեզու, օրինակ եթե ռուսերենից ու անգլերենից բացի ուզում եք, որ ստուգի նաև Իսպաներեն Վիքիպեդիան, պետք է գրել

window.catsuggest_check_langs = ['en', 'ru', 'es'];

ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:28, 14 Ապրիլի 2024 (UTC)[reply]

CEE Hub Office Hour, Catch Up session and other announcements

Hi everyone,

We want to inform you about the upcoming calls/sessions that CEE Hub will organise, along with some small announcements of the other sessions that may be interesting for some of you.

First of all, we are inviting you to the next CEE Hub Office Hour dedicated this time to the Microgrants, which will be held on Monday (22 April) at 18:00 CEST (register here).

Also, we are making early announcement of the next Catch Up dedicated to the Annual Plan of the Wikimedia Foundation for the period 2024/25, where you will have a chance to hear introduction about this plan directly from the CEO of the WMF, along with CEE Hub updates and later during the call Q&A session of 20 minutes. This session will be held on Wednesday (8 May) at 19:00 CEST (register here).

Additionally, during this Friday (19 April) at 19:30 CEST at Wikimedia Summit in Berlin will be organised a regional CEE meet-up with hybrid option, so you can join remotely as well (Google Meeting ID).

Please use the registration pages on Meta for the CEE Hub Office Hour and CEE Catch Up session, so you will get a link directly.

___________________________________

At the end, if you are interested to hear more about Wikipedia Library and how this works, that every Wikimedia user with an active account for at least 6 months, contributed at least 500 times to Wikimedia projects, made at least 10 edits in the past month, and not be currently blocked from writing on any Wikimedia project, can have an access to the Wikipedia Library, you can attend one of two possible Let’s Connect learning clinics:

* Time zone 1 Registration link here (April 23rd,  18:00 CEST)

* Time zone 2 Registration link here (April 26th, 09:00 CEST)

If you need more information about these sessions, you can contact Gorana Gomirac (gorana.gomirac@vikimedija.org).

Կաղապար:ՎՏՔ

Համայնք ջան, Հայերեն Վիքիպեդիա եմ բերել {{ՎՏՔ}} կաղապար տեղեկաքարտը, որն աշխատում է վիքիտվյալների տվյալների (կներեք կրկնաբանության համար) հիման վրա։ Տեղեկաքարտի անունն էլ ՎիքիՏվյալների Քարտի հապավումն է։ Ունիվերսալ է և հարմար այն էջերում, որոնք տեղեկաքարտ կարող են ունենալ, բայց մենք դրա համար հատուկ կաղապար չունենք։ Արդեն աշխատում է մի շարք հոդվածներում։ Հնարավոր չէ կաղապարում տող ավելացնել, լրացնել մեր մոտ, որ չգա տեղեկաքարտի տեղեկությունը։ Շատ դեպքերում կարիք կլինի Վիքիտվյալների տարրերը թարգմանել։ Կխնդրեի փորձարկել ու կարծիք արտահայել։ ԲեքոՔննարկում 10:20, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Դզեց, ինձ շատ դուր եկավ, @Beko ջան։ Միայն թե 260 պիքսելը շատ նեղ է, ինձ թվում է մի քիչ լայնացնել է պետք (կամ ուղղակի ես անհիշելի ժամանակներից տողադարձով բան չեմ կարդացել ու անսովոր էր աչքիս)։ Special:PermaLink/9842015-ում համեմատության համար կա լռելյայնը ու width=400 տարբերակը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:00, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, սարքեցի 400, կարող ենք էլի փոխել։--ԲեքոՔննարկում 12:14, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@Beko ջան, մերսի, շատ կարևոր կաղապար է։ Կարո՞ղ եմ խնդրել տառաչափը մի քիչ մեծացնել՝ դարձնելով մեր տեքստի մշտական տառաչափին։ GeoØ () 13:53, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մեծացրի։ Նաև ավելացրի որոշ P-եր ձեռքով թաքցնելու հնարավորություն (օրինակ՝ քաղաք հոդվածում)։ Թաքցնելու համար պետք է լրացնել |թաքցնել=P42, P73 և այլն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:10, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ընտիր է, Աշոտ ջան։--ԲեքոՔննարկում 14:50, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հավես է, արդեն կիրառեցի, շնորհակալություն, Beko ջան: --LilitMir (քննարկում) 15:49, 17 Ապրիլի 2024 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ապրիս բեգ ջան։ --Valen1988 (քննարկում) 12:28, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]