Վիքիպեդիա:Գնահատում/Գյումրի
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝
- Գյումրի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հոդվածը թարմացրել եմ և բարելարվել եմ շուրջ 2 շաբաթ։ Իմ կարճիքով հոդվածն արդեն հասել է Ընտրյալ հոդված կարգավիճակի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08։06, 17 Հուլիսի 2013 (UTC)
- համաձայն եմ, մանավանդ որ հայկական թեմայով է: --ERJANIK քննարկում: 08:49, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Համակարծիք եմ. լավ հոդված է, արժանի է դառնալու ընտրյալ: --23artashes (քննարկում) 16:40, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- համաձայն եմ, մանավանդ որ հայկական թեմայով է: --ERJANIK քննարկում: 08:49, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ - Առանց երկար մտածելու, հաշվի առնելով նաև թե ով է աշխատել հոդվածի վրա: Անկասկած «ընտրյալ հոդված»: Albert mkrtchyan (քննարկում) 21:01, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Հոդվածը իր բովանդակությամբ իրոք լավն է, սակայն կան մանր-մունր տարբեր թերություններ, որոնք անհրաժեշտ է ուղղել, մի հատ նորից անցնելով տեքստը: Օրինակ, մարդկանց անունները պետք է կարծում եմ լրիվ գրել, այլ ոչ թե օրինակ Ս. Սարգսյանը, շեղատառ գրելու կետիկները ուղղել, եթե այդպիսիք կան, որոշ ուղղումներ ես արեցի:--6AND5 (քննարկում) 21:32, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Երջանիկ և Արտաշես, արդյո՞ք հոդվածի թեման նշանակություն ունի, երբ խոսքը գնում է հոդվածի որակի և նախագծի ստանդարտներին համապատասխանելու մասին և այս փուլում և այս էջում դրա հետ կապված խնդիրների բացահայտմանը։ Եվ առհասրակ արդյո՞ք հայկական թեմատիկային, ինչ–որ նախապատվություն ենք տալիս։
- Ալբերտ, սա քվեարկություն չէ, սա գնահատման փուլն է, որտեղ վեր ենք հանում խնդիրները, հանելով խոշորացույցը, և ամեն տառն կասկածամիտ ուսումնասիրելով և «երկար մտածելով» :)։ «Ով է արել» ՎՊ–ում 3-րդ, 4-րդ կարգի հարց է։
- Մասնակիցներ ջան, եթե ուզում ենք իրոք, որակյալ հոդվածներ ունենալ, ապա պետք է լինել, քննադատ, ինքնաքննադատ և խստապահանջ, հատկապես եթե խոսում ենք ընտրյալի մասին, և պատասխանատու քվերակելիս։ Իրար ոգեվորելու, մոտիվացնելու այլ միջոցներ կան, ու կարծում եմ, խմբակայաին մանրակրկիտ վերլուծումը և արդյունքում ստացվող օբյեկտիվորեն որակյալ հոդվածը, շատ ավելի ոգեվորիչ է հոդվածի ներդրողների/առաջարկողների համար, քան պարզապես ընկերական «կողմ»-երը առանց հոդվածն ընթերցելու անգամ։ Իսկ ընթերցողներին, որոնց համար և անում ենք սա, ի վերջո առհասարակ մեկ է, թե ով և ինչպես է գրել, ով և ինչպես է քվերակել, նրանք ընտրյալ հոդվածից, ակնկալում եմ համանուն որակ և դա արդեն պատասխանատվության հարց է։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:59, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Արման ջան, շնորհակալություն հոդվածի վրա արված աշխատանքների համար։ Առաջին հայացքից մեկնաբանություններս՝
- Աղբյուրներ՝ առայժմ շատ քիչ են։ Նման ծավալի դեպքում, գոնե 4-5 անգամ ավելի շատ աղբյուր կակնկալեի ծանոթագրություններում։
- Որոշ բաժիններ գերծավալուն են, նույն խնդիրը ինչ–որ ունենք Հունաստան հոդվածի հետ։ Նման ծավալը, ընթեռնելի չէ, ավելի լավ է այս հոդվածում սեղմագրել պարունակությունը, իսկ ողջ, մանրամասն պարունակությունը տեղափոխել առանձին հովդածների, և այստեղ արդեն նշել {{Հիմնական|}}–ի միջոցով։
- Վերնագրերի կառուցվածքը, պատմական փուլերը քաղաքի անունով վերնագրելը, ըստ ինձ մի փոքր գեղարվեստական է ստացվում։ Կարծում եմ ըստ դարաշրջանների/տարեթվերի ավելի հանրագիտարանային և ընթերցողներին նաև հեշտ կլինի կողմնորոշվել և գտնել հետաքրքող մասը։ Եվ իհարկե դրանք պետք է լինեն Պատմություն բաժնի ենթաբաժիններ։
- Թավատառի կիրառումը հոդվածի տեքստում։ Թավատառ գրվում է միայն հոդվածի անունը, հոդվածի ամենասկզբում։ Այլ տեղեր, թե հակասում է ընդունված ձևավորման կանոներին, թե ուղղակի դժվարացնում է ընթերցումը, իր վրա չհիմնվարված շատ ուշադրություն գրավելով։
- Կետադրությունը, չակերտները դեպքերի մեծ մասում, լատիներեն են, հայերենի փոխարեն «», վերջակետի խնդիր, միջակետի փոխարեն միշտ լատինական կետ է, գծիկի (en dash)-ի տեղը հաճախ այլ նիշեր են։
- Դարեր, ՎՊ–ում ընդունված է արաբական թվանշաններով դարերը գրել (16-րդ դար, և ոչ XVI դար)։
- Պատվավոր քաղաքացիների ցանկը, տեղափոխել առանձին հոդված-ցանկի մեջ և տալ հղում հոդվածում։
- «Գյումրիի հայտնի մարդիկ»– բաժինը ցանկալի չէ, իր ֆորմատով։ Արժի այդ մարդկանց հիշատակել համապատասխան բաժիններում։ Դրանից բացի, կարելի է տես նաև–ում հղում տալ Կատեգորիա:Գյումրի քաղաքում ծնվածների վրա
- Այլ մանր-մունր խնդիրներ, որոնք հեշտ է ուղղել (օրինակ ներքին հղումները կրկնվում են, երբեմն նույն տողում, մինչ ցանկալի է 2-3 պարբերությունը մեկից չկրկնել), պատկերասրահի գործածումը, արտաքին հղումների դիրքը, և այլն։
- ՀՍՀ–ական չվերամշակված նյութերի խնդիրների ողջ շարան (սա տեսնելուց հետո տրամադրությունս կտրուկ ընկնում է)՝
- Լեզու՝ Սովետական/Խորհրդային, ՍՍՀՄ/ԽՍՀՄ–ի , ՍՍՀ/ԽՍՀ–ի, Ետպատերազմյան/Հետպատերազմյան
- Կրճատումների առկայություն (մլն միլիոնի փոխարեն), ճարտ․, անվ․ Անձիք նշված Ազգանուն և անվան միայն առաջին տառով։
- Հնացած և ոչ արդիական տեղեկությունները շա՜տ–շատ են։ Արդյոք հետաքրքիր է թե 1980 թվականին քանի հեռախոսային բաժանորդ ուներ, եթե ժամանակակից տվյալները ներկայացված չեն։ Ժամանակակից անվանումները տրված չեն (Լենինի հրապարա՞կ/փողոց, Մայիսյան ապստամբության հրապարակ՞)։
- Ժամանակակից տեղեկությունները գրեթե բոլոր բաժիններում բացակայում են։ Անկախացումից ի վեր սպորտային հաջողություններ, կրթական օջախներ, մշակույթ, տնտեսություն, վարչական/քաղաքական հարցերը, ռուսական ռազմական բազան, և այլն։
- Մշակույթ բաժնի սկիզբը, չոր–փաստացի–հանրագիտարանային չէ, լիրիկական է։ Նույնը օրինակ այլ տեղում «Դժվար է Գյումրին պատկերացնել առանց իր եկեղեցիների:»։ Առհասարակ ՎՊ–ի շարդամրան ոճից շեղումը շատ է, գնահատականները ա–լյա «հզոր մշակութային գործիչներ»։ Երևի թե նախորդ տարբերակից մնացել են « երբ Լենինը Գյումրին իր հարակից տարածքներով տվեց Թուրքիային, հետո փոշմանեց և Գյումրին հետ վերցրեց» ոճի նախադասություններ։
- Կան քիչ հասկանալի բացեր, պատմության շարադրության մեջ, օրինակ ունենք «Լենինական» բաժնում 4-5 պարբերություն բոլշևիկյան և կոմունիստական գործունեության մասին 20-30-ական թվականներին, 1 պարբերություն Գյումրեցիների մասնակցույթունը երկրորդ համաշխարհայինին, և այնուհետ Սպիտակի երկարաշարժ։ Իսկ 1945-1988 ընկած հատվածի մասին, որևէ հավելելու, իրար կապելու բան արդյո՞ք չունենք։ Կասկածում եմ, որ այլ տեղեր նույնպես նման բացեր կարող են լինել։
- «Գյումրի» բաժինը պետք է հիմնովին վերաշարադել, թե ոճական, թե ուղղագրական տեսակետից։
- Մինչ այս կետը հասա, հասկացա որ զգալի մասը ՀՍՀ–ից է գալիս, և առանց սահմանված անհրաժեշտ բովանդակայաին վերամշակման։ Կներեք, բայց դուզն խոսանք՝ այս պահին սա ավելի մոտ է լավ վիքի-ձևավորված ՀՍՀ–ի հոդվածների կոմպիլյացյաին, բայց ոչ Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածի։ Եվ ՀՍՀ–ական «վատ ժառանգությունից», պետք է ազատվել հնարավորինս արագ, անկախ ընտրյալ դառնալու ընթացքից։ Արդյոք 1 ամսվա մեջ կհասցնենք սա ուղղել և լռացնել չգիտեմ, ինքս կկարողանամ միայն կետադրական նշանների և մանր վիքիֆիկացման հարցը լուծել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:59, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Հ․Գ․ Ջրանշանով (վոթերմարկով, վրայի գրածով) պատկերների օգտագործումը շատ անցանկալի է ՎՊ–ում, նամանավանդ տվյալ դեպքում, այդ լուսանկարները կարելի է նորից նկարել ուղղակի։ Պետք է նաև խուսափել, thumb–երի համար ֆիքսված չափս դնելուց, և տեքստի երկու կողմից պատկերեներով շրջապատված լինելուց։ Մեկ էլ, արժի Աղբյուրներ բաժնում, գրքերի անունը վերցնել, չակերների մեջ, Ե․ դարձնել Երևան, այլ տեղեկությունների դեպքում դրանք նույնպես ավելացնել, օրինակ հեղինակ, ISBN և այլն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:42, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Ալեքսեյ ջան, շնորհակալություն դիտողությունների համար: Իրոք, իմ ավելեցրածից շատերը վերցրել եմ Հանրագիտարանից: Ես ձևավորել եմ, հանել եմ սոցիալիստական տարրեր կրող մասերը և հնարավորինս թարմացրել եմ նոր փաստերով: Իմ նկատառումներից կասեմ հետևյալը.
- Ծավալային առումով կրճատումներ անել չեմ կարող, քանի որ հոդվածն ընթերցելիս Գյումրիի մասին ընդհանուր կարծիք ես կազմում։ Դեռ ինչպես նշեցիր, որոշակի բացեր էլ կան 1945-1988 թ.-ի արանքում։
- Համաձայն եմ, որ Գյումրու նշանավոր մարդկանց ցանկն արժե վերացնել, իսկ այդ մարդկանց անունները արժե հիշատակել մշակույթ բաժնի համապատասխան ենթաբաժիններում։ Դրանով կսկսեմ զբաղվել։
- Հայկական սիմվոլների համար՝ վերջակետի և միջակետի համար միթե անհրաժեշտ է ողջ տեքստում փոփոխություններ մտցնե՞լ։
- Երկար բաժիններ հետ համաձայն եմ։ Ըստ իս յուրաքանչյուր բաժին պետք է ունենա առավելագույնը մինչև յոթ պարբերություն։ Իսկ Կումայրի և Ալեքսանդրապոլ բաժինները նախապես գոյություն էին ունեին և նրանց կիսելն անհնար է։ Քո ասածով դրանք գուցե այլ հոդվածներ տաղափոխման և այստեղ վերաշարադրման կարիք ունի։ Այդ դեպքում հարկ կլինի ունենալ առանձին՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական և Գյումրի հոդվածներ, և ոչ թե այժմյան պես վերահղումներ ունենալ միմյան վրա։
- Հղումները որքան հնարավոր է դրել եմ։ Վերոհիշյալ Կումայրի բաժինն ամբողջովին վերցված է մի կայքից։ Իմաստ ունի արդյոք ամեն պարբերության տակ նշել նույն կայքը։ Կարծում եմ՝ ոչ։
- Նկարների համար ասեմ, որ նոր ավելաված նկարները ես անձամբ եմ քաղաքով շրջել և նկարել։ Կումայրի բաժնի նկարներն են անհայտ ծագումով, բայց կարծում եմ, որ դրանք արժե ունենալ։ Համենայն դեպս երեկ Գյումրիի թանգարանում էի։ Թանգարանի աշխատակիցները թանգարանը նկարելու համար լրացուցիչ գումար ուզեցին և հարց էր մնում, թե դրանք կթողնեն Վիքիպեդիա տեղադրեմ թե ոչ։ Բացի այդ թանգարանը պարունակում էր միայն Ալեքսանդրապոլի պատմության նմուշներ։ Կումայրի բաժնի նմուշների ճակատագիրը հիմա չգիտեմ։ Կամ երկրաշարժին դրանք կորցրել ենք, կամ էլ նմուշները տեղափոխվել են Երևան (լավագույն դեպքում, հուսանք որ այլ Երկրների չի վաճառվել)։
- Կփորձեմ լիրիկական մասն ուղղել Անվան կրճատումները գտնել և շտկել։
- Կրկին շնորհակալ եմ արժեքավոր դիտողույթունների համար: Թերությունները վերացնելով մենք հզորացնում ենք մեր հոդվածները:Արման Մուսիկյան (քննարկում) 03:46, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ--SusikMkr (քննարկում) 04:13, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Կողմ,միանշանակ հիանալի հոդված է:--Ռ Ա Զ 18:24, 25 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Դեռևս շտկումների կարիք ունի, բացի Ալեքսեյի ներկայացրած թերություններից, հիմնականը այն է, որ հոդվածում չի ներկայացվում քաղաքի պատմությունը 7-րդ դարից մինչև 19-րդ դարը` միթե 12 դարվա մեջ ոչ մի նշանակալի բան չի եղել:--Արամ-վան 11:07, 20 Օգոստոսի 2013 (UTC)[reply]
- Կրկին շնորհակալ եմ արժեքավոր դիտողույթունների համար: Թերությունները վերացնելով մենք հզորացնում ենք մեր հոդվածները:Արման Մուսիկյան (քննարկում) 03:46, 18 Հուլիսի 2013 (UTC)[reply]
- Այդ դարերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հոդվածում էլ է կարծեմ այդ մասին նշված։ Այն անհնար է որևէ հիմնավոր փաստերով լրացնել ու ավելացնել։ Իսկ Ալեքսեյի ասածներից շատերն արդեն շտկել եմ։ Մնում է 1926 թ.-ի երկրաշարժի մասին բաժին ավելացնել և քաղաքի տեսարծան վայրերի մասին և այն կառաջադրեմ որպես ընտրյալ հոդված։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:10, 20 Օգոստոսի 2013 (UTC)[reply]