Վիքիպեդիայի քննարկում:Հոդվածի անվանում
Ուշադրություն, սա որբ քննարկման էջ է։ Դա նշանակում է, որ այս քննարկման էջի հիմնական հոդվածը ջնջվել է, սակայն այն պահպանվում է, քանի որ այն պարունակում է կարևոր քննարկումներ, որոնք կարող են հետագայում անհրաժեշտ լինել։ |
Կարծում եմ ամենից նպատակահարմարն է, հետևյալ չափանորոշիչներից օգտվել հոդվածի անվանումն ընտրելիս (հմմտ․ անգլերեն Article titles կանոնակարգը)․
- ա․ Անվանումը պետք է լինի չեզոք և հնարավորինս՝ վավերացնելի։ Անգլերեն վիքիում ներառված է նաև NOR սկզբունքը, բայց կարծում եմ Հայերեն Վիքիպեդիայի դեպքում դա ոչ միշտ է հնարավոր (ավելի մանրամասն ստորև)։
- Հոդվածի անվանումը պետք է լինի տարածված, ճանաչելի, ըստ որում՝
- Տարածված անվանումը պետք է գերադասելի լինի պաշտոնական անվանումից
- Եթե ոչ մի տեղ չկա հայերեն համարժեքը, ապա մասնակիցները կարող ենք իրենք թարգմանել կամ տառադարձել խնդրո առարկա տերմինը (այսինքն նման դեպքու թույլ ենք տալիս OR)
- Անվանումը ճշգրիտ է, հստակ և հետևողական (օրինակ, չենք կարող դինամիտի փոխարեն «պայթուցիկ» օգտագործել, քանի որ վերջնս առաջինի տարատեսակ է, հետևաբար նման անվանումը «հստակ» չէ)
Ի՞նչ կարծիքներ ունեք և ի՞նչ կարող եք ավելացնել։ Իդեպ, սրանք միայն հիմնարար սկզբունքներն են։ Այս սկզբունքները որոշելուց հետո, պետք կլինի ավելի ընդարձակ սահմանել դրանք, որոշել չափման միջոցները և ընթացակարգային հարցեր (ասենք ինչպես ենք որոշելու, թե ո՛ր անվանումն է ավելի տերմինն է ավելի տարածված, կամ՝ ո՛ր դեպքերում է պաշտոնականը գերադասելի տարածվածից, և այլն)։ --vacio 16:52, 28 Հունվարի 2014 (UTC)