Վիքիպեդիայի քննարկում:Հարցում/Ադմինիստրատորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ

Latest comment: 9 տարի առաջ by 6AND5 in topic Առաջարկներ

Համաձայնելով Լիլիթի հետ առաջարկում եմ այս քվեարկությունը փակել, քանի որ ժամկետը լրացել է և մինչև դեկտեմբերի մեկը վերջնականորեն կարգի բերել երկու տարբերակ և առաջարկել մասնակիցներին, որպեսզի դեկտեմբերի 31-ին ամփոփենք:

Տարբերակ 1 խմբագրել

Ադմինիստրատորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է մասնակիցը բավարարի հետևյալ պայմաններին.

  • 24 ամիս վիքիստաժ (հաշվի են առվում այն ամիսները, երբ մասնակիցը իր հաշվից կատարել է գոնե 1 խմբագրում «Մասնակից» անվանատարածքից դուրս, որը հետ չի շրջվել),
  • Նվազագույնը 6000 գործողություն, որից 3000-ը հոդվածներում (մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում),
  • Առաջադրվելուց առաջ վերջին 9 ամսվա ընթացքում չունենա արգելափակում։
    • Վերջին արգելափակումից պետք է անցնի ավելի շատ ժամանակ, քան բոլոր արգելափակումների դեպքերը * 9 ամիս ժամանակ։ Այսինքն եթե մեկ անգամ է արգելափակվել՝ 9 ամիս հետո կարող է դիմել, եթե նախկինում 3 անգամ արգելափակվել է, վերջին արգելափակումից 3*9 = 27 ամսից նոր կարող է դիմել։
  • Բացառիկ դեպքերում, ադմինիստրատորների ընդհանուր ձայների 2/3 -ով (խոսքը վերաբերում է անխտիր բոլոր ադմինիստրատորների թվաքանակի հանդեպ 2/3-ին, անկախ նրանից ակտիվ են թե ոչ), հնարավոր է վերընշված պայմաններին չբավարարող թեկնածուի գրանցում(խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նոր ադմինի խիստ անհրաժեշտություն կա, իսկ ակտիվ մասնակիցներից ոչ մեկ չի բավարարում վերընշված պայմաններին), որը ընտրվելու դեպքում կստանձնի պարտականությունները երեք ամսով, հետագա երկարաձգման համար հարկավոր կլինի վերահաստատման քվեարկություն:
  • Ցանկալի է առաջադրվող թեկնածուն ունենա կարևոր քննարկումների և գնահատումների մասնակցության որակական ցուցանիշ:

Տարբերակ 2 խմբագրել

Ադմինիստրատորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է մասնակիցը բավարարի հետևյալ պայմաններին.

  • 24 ամիս վիքիստաժ (հաշվի են առվում այն ամիսները, երբ մասնակիցը իր հաշվից կատարել է գոնե 1 խմբագրում «Մասնակից» անվանատարածքից դուրս, որը հետ չի շրջվել),
  • Նվազագույնը 6000 գործողություն, որից 3000-ը հոդվածներում (մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում),
  • Առաջադրվելուց առաջ վերջին 6 ամսվա ընթացքում առավելագույնը մեկ արգելափակում ունենա (առավելագույնը 7 օր ժամկետով),
  • Բացառիկ դեպքերում, ադմինիստրատորների ընդհանուր ձայների 2/3 -ով (խոսքը վերաբերում է անխտիր բոլոր ադմինիստրատորների թվաքանակի հանդեպ 2/3-ին, անկախ նրանից ակտիվ են թե ոչ), հնարավոր է վերընշված պայմաններին չբավարարող թեկնածուի գրանցում(խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նոր ադմինի խիստ անհրաժեշտություն կա, իսկ ակտիվ մասնակիցներից ոչ մեկ չի բավարարում վերընշված պայմաններին), որը ընտրվելու դեպքում կստանձնի պարտականությունները երեք ամսով, հետագա երկարաձգման համար հարկավոր կլինի վերահաստատման քվեարկություն:

Առաջարկներ խմբագրել

Ձեր կարծիքները, առաջարկները և լրացումները այս հարցի շուրջ. Ջէօ, Լիլիթ, Beko, Արսեն, Երջանիկ--6AND5 (քննարկում) 11:34, 27 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

9 ամիսը 6 ամիս դարձնելուն կողմ են:--6AND5 (քննարկում) 11:43, 27 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարծում եմ այս նախադասությունը «Առաջադրվելուց առաջ վերջին 6 ամսվա ընթացքում առավելագույնը մեկ արգելափակում ունենա (առավելագույնը 7 օր ժամկետով)» կարելի է փոխել սրանով. վերջին 6 ամսվա ընթացքում չունենա արգելափակում, իսկ վերջին 9 ամսում առավելագույնը մեկ արգելափակում ունենա (առավելագույնը 7 օր ժամկետով)։ Չստացվի այնպես, որ խմբագրողի արգելափակման ժամկետը սպառվում է ու նա միանգամից առաջադրում է իր թեկնածությունը, պետք է մի փոքր ժամանակ անցնի հասկանալու համար նա նույն սխալը թույլ կտա, թե՝ ոչ։--Արսեն (քննարկում) 13:34, 27 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արսենի առաջարկը կարծում եմ ամենաօպտիմալ տարբերակն է։ Առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխությունը։ --Լիլիթ (քննարկում) 09:57, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արսենի տարբերակը ես էլ հավանեցի։ — Ջէօ () 09:58, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, ինչքանով ընկալեցի Արսենի առաջարկը վերաբերում է երկրորդ տարբերակին, իսկ առաջին տարբերակի դեպքում ի՞նչ փոփոխություն է լինելու կամ չլինելու:--6AND5 (քննարկում) 10:19, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, եթե երկրորդ տարբերակը վերափոխվի Արսենի նշած տարբերակով, ապա կոնկրետ ես առաջին տարբերակին չեմ քվեարկելու։ Կարծում եմ «բարելավված» երկրորդ տարբերակն ամենահաջողն է։ Կարելի է քվեարկությունը կազմակերպել հենց այս 2 տարբերակով, որպես ամենաշատ քվե ստացած տարբերակներ, որից առաջինը կներկայացվի անփոփոխ, իսկ երկրորդը՝ փոփոխված։ Մեկ էլ մի բան՝ երկրորդում էլ չավելացնե՞նք այս նախադասությունը՝ Ցանկալի է առաջադրվող թեկնածուն ունենա կարևոր քննարկումների և գնահատումների մասնակցության որակական ցուցանիշ: --Լիլիթ (քննարկում) 10:37, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պարզ է, Լիլիթ ջան, երկրորդում քո ասած նախադասության բացակայությունը երևի տեխնիկական սխալ է, քանի որ բոլորի մեջ պետք է լիներ: Այսօր կվերափոխեմ երկրորդ տարբերակը ու քվեարկության բաժին կստեղծեմ, որ 31-ին կարողանանք ամփոփել --6AND5 (քննարկում) 10:50, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ 9-ը սարքենք վեց, բայց դրանից առաջ 3 ամիսների ընթացքում 7 օրից ավելիի կետի հետ՝ ոչ։ Նախ՝ արգելափակվել է, անցել է իր «պատիժը» կրել է, ի՞նչ կապ ունի այսօրվա հետ։ Այսօր իրեն նորմալ է դրսևորում, վիքիի հոգսերով է ապրում և ուզում է որպես ադմին ինչ-որ օգուտ տա քվեարկեք կողմ, եթե այդ կետերով չի համապատասխանում եկեք չընտրենք, բայց անցյալը բերենք կպցնենք այսօրվան՝ գտնում եմ ճիշտ չէ։ -◙Beko (քննարկում) 11:02, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այդ օրը խոսում է այսպես ասեմ վիքիզանցանքի «վտանգավորության» մասին, եթե մարդը արգելափակված է եղել ասենք մեկ ամիս, դա նշանակում է, որ դա դժվար լինի իր առաջին արգելափակումը կամ ասենք հնարավոր է ուղղակի փողոցային ամենավերջին բառերն է ասել կամ փորձել է ասել, և քանի որ նա ունի դրական ավանդ և առաջին արգելափակումն է, անժամկետ չի տրվել, տրվել է օրինակ երկու ամիս և այլն, այիսնքն 7 օրի դեպքում դրանք այդքան էլ ճչացող գործողություն պետք է որ չլինեն...--6AND5 (քննարկում) 12:17, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to the project page "Հարցում/Ադմինիստրատորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ".