Վիքիպեդիայի քննարկում:Համագործակցություն/Ամրոցների մրցույթ

Latest comment: 7 տարի առաջ by Lilitik22 in topic Առաջարկ

Հարգելի մասնակիցներ և հարգելի ադմիններ։ Մենք ամրոցների մրցույթի շրջանակներում չենք փորձում առանձնացնել ամրաշինական կառույցների տեսակները՝ դրանքբոլորը պիտակելով որպես ամրոց (որոշ բացառություններով՝ ալկասաբա, ալկասար)։ Ստեղծվել են միայն Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ նրա ենթա— Կատեգորիա:Անդալուզիայի ամրոցներ, որոնք չեն տարանջատում դղյակները, միջնաբերդերը, ամրոցները, բերդ-ամրոցները, բերդաքաղաքները և այլն։ Ի՞նչ կարծիքի եք։ — Vahe քնն.

Պարտադիր չէ հոդվածանունները տարաբաժանվեն, սակայն տեղեկաքարտում հետևյալ բնորոշումներով պիտի շարժվենք․

հայերեն՝ Դղյականգլ.՝ Castleռուս.՝ Замокիսպ.՝ Castilloֆր.՝ Château/Château fortգերմ.՝ Burg
հայերեն՝ Ամրոցանգլ.՝ Fortռուս.՝ Крепостьիսպ.՝ Fuerteֆր.՝ Fortգերմ.՝ Festung

Vahe քնն. 14:06, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Ողջույն, Vahe ջան, ինչպես ասեցիր կարելի է տեղեկաքարտում Տեսակ դաշտում նշել շինության կոնկրետ տեսակը։--Լիլիթ (քննարկում) 15:02, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, ամեն դեպքում, գտնում եմ, որ Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ և Կատեգորիա:Իսպանիայի դղյակներ կատեգորիաները պիտի առանձնացվեն, չնայած այն բանին, որ բազմաթիվ դեպքերում նույնիսկ մասնագիտացած անձինք դժվարությամբ են տարանջատում կամ չեն կարողանում տարանջատել մասնավոր դեպքերը։ — Vahe քնն. 17:20, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Դեմ չեմ, Vahe ջան, երևի կատեգորիաների համար Կարեյացին խնդրենք հետևել։--Լիլիթ (քննարկում) 17:26, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ, համաձայն եմ բաժանել դղյակներ ըստ երկրի։ Օվ որտեղ է գնալու է, խնդրեմ, որոշեք ինքներդ։ Խնդում եմ հաշվի առնել 1) ոնց է գրված վստահելի աղբուրներում, 2) ոնց է կողմնորոշվել շինության տերը, 3) դղյակը՝ հիմնականում մեկ շենք է իսկ ամրոցը համալիր մի քանի շենքերից։ - Kareyac (քննարկում) 18:27, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Kareyac ջան, երկար-բարակ նյութեր և գրքեր կարդալով եկա այն համոզման, որ ամրոց-դղյակ տարանջատումն անորոշ է կոնկրետ օրինակների դեպքում։ Բերդը, միջնաբերդը, բերդաքաղաքը, կրեմլը, ֆորտը, ալկասաբան և ալկասարը՝ բոլորը ամրոցի կամ դղյակի մասնավոր դեպքեր են։ Արդյունքում ամենաճիշտ տարբերակը կլինի, որ, օրինակ, Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ փոխարինվի Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ և դղյակներ, որը ենթակատեգորիա կլինի Կատեգորիա:Ամրոցներ և դղյակներ ըստ երկրների համար։ Կատեգորիա:Ամրոցներ և դղյակներ ըստ երկրների համար մայր կատեգորիաներ կծառայեն Կատեգորիա:Ամրոցներ և Կատեգորիա:Դղյակներ։ — Vahe քնն. 14:54, 5 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Vahe ջան, միացման կտռուկ դեմ եմ, այո, կառույցներ նման են, տարբերությունը զգալի է, կրկնում եմ՝ շենք ու համալիր։ Օրինակ կրեմլը շենք չի, դա առանձին շենքերի ու կառույցնըրի համալիրն է շրջապատված պատով։ Իսկ դղյակը միավորված մեկ շինությունում ամրապնդված, պատով շրջապատված պալատն է, որտեղ կարողեմ լինել և բնակվելու և այլ նշանակության տառածքներ, գոմեր, պահեստներ և այլն։ Ռազմական նշանակության նշված տարբեր տեսակների կատեգորիաներ սովորաբար չեն ստեղծվում, իսկ ամրոցների և դղյակների առանձին կատեգորիաներ Վիքիներ ունեն։ Իսպանիայի դեպքում հիմնականում վստահում եմ իսպավավիքիյում գրածին, կարձում եմ թեմային ծանոթ իսպանամասնակիցներ ավելի տեղյակ են։ ...ըստ երկրների կատեգորիայի դեմ եմ, մեզ մոտ գրվում է ...ըստ երկրի։ - Kareyac (քննարկում) 16:02, 5 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հարցը նրանում է, որ Castillo բառն օգտագործվում է ինչպես մեր մոտ Ամրոց բառը։ Իսկ ռուսական Замок և Крепость հասկացություններին համապատասխանում են Դղյակ և բերդ հասկացությունները։ Ամրոցը լայն հասկացություն է, միջնադարյան ոչ գյուղական բնակավայրերի կեսը եղել են քաղաքներ, մյուսները՝ ամրոցներ, կամ ինչպես հայկական ավանդական տարբերակն է կոչվում՝ բերդաքաղաքներ։ — Vahe քնն. 16:51, 5 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Առաջարկ խմբագրել

Հարգելի Vahe, Լիլիթ և Kareyac: Ի՛նչ եք կարծում, լավ կլինե՞ր տեղադրել Նախագծի էջում սա https://es.wikipedia.org/wiki/Categor%C3%ADa:Castillos_de_Armenia կամ նման մի բան, որ հայաստանցիները ակնհայտ տեսնեն այն էջերը, որ ստեղծվում են Հայաստանի ամրոցների մասին: Ինձ դա խատ ուրախացրեց: --Marina Melik-Adamyan (քննարկում) 20:57, 13 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Marina Melik-Adamyan, եթե նախագծի միջլեզվային հղման վրա սեղմեք, կհայտնվեք Իսպաներեն նախագծի էջում, որտեղ էլ Մասնակիցներ բաժնում նշված են այն հոդվածները, որոնք ստեղծվել են մասնակիցների կողմից այս մրցույթի շրջանակներում։ --Լիլիթ (քննարկում) 21:03, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Return to the project page "Համագործակցություն/Ամրոցների մրցույթ".