Վիքիպեդիայի քննարկում:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2014/Chaojoker

հիմա ինչ-որ գրում եմ որևէ կապ չունի հարգելի Chaojoker-ի անձի հետ, բայց նա որքանով ես նայել եմ իր ներդրումները, հայերեն լեզվի հետ կապված գուցե քիչ, բայց որոշակի խնդիրներ ունի գուցե նա, չգիտեմ գուցե ռուսերեն կամ անգլերեն կամ մեկ այլ լեզվով է իր հիմնական կրթությունը, օրինակ նայեք սրանք՝ այս հոդվածը, Ասանժը ՎիքիԼիքսի ինն-հոգանոց խորհրդատուները խորհրդում է, փոխացդուցությունից է բաղկացած, եղած լինելով մտքի թել անգամ չցուցադրող, այս խմբագրումները կամ նախադասությունները մի տեսակ սխալ թարգմանության նման մի բան եմ, կամ Խնամի, ծանոթ, բարեկամ, Դիջիտալ ստորագրություն, Հրյաներ ինչի՞ հետ են կապված այս վերահղումները, չգիտեմ, գուցե սրանք այդքան էլ կարևոր չի, կամ գուցե սխալվում եմ: Ինչևէ ադմին ընտրվել է 2009 թ. ապրիլին, այն ժամանակ հայերեն վիքիպեդիան այլ էր բավականին, ամենաքիչը որ այսպես ասած այսքան շատ գործ չկար ու այս կարգի գործ չկար, մանավանդ կուզեմ նայեն դեմ քվեարկած հարգելի մասնակիցներ Ahaik-ը, Vadgt-ը և 6AND5-ը նրա վերջին տարիների խմբագրումներին, որոնց մոտ 80 %-ով վերահղումներ են, ողջույններ ու չնչին նշումով խմբագրումներ միայն, նրա վերջին ստեղծված հոդվածը ջնջվել է որպես ոչ հանրագիտարանային՝ Վիկտորյա Ասլանյան 09.01.2014 թ., և մասնակիցը գրել է իր քննարկման էջում՝ Այս մասնակիցը արձակուրդի մեջ է մինչև անհայտ: Պետք է հակառակը լիներ, մասնակիցը մոտ 6 ամիս չի խմբագրում և չի արձագանքում քննարկումներին սկսած 11 Մարտի 2013, եթե ակտիվ լիներ նոր միայն այսպես կոչված հնարավորություն տրվեր, չեմ հասկանում թե հենց այնպես ինչ հնարավորության մասին է խոսքը.

Երջանիկ ջան բան չունեմ ասելու քո փաստերի դեմ, բայց խնդիրը նրանում է, որ եթե ես և երկու այլ մասնակիցները ուղղակի չքվեարկեինք, այդ որոշումը կրկին չէր անցնի, այսինքն դեմ քվեարկողները չէին պատճառ, այլ չքվեարկողները: Լեզվի խնդիրները գալիս են երևի նրանից, որ ենթադրաբար պարսկահայ է, ի դեպ նա ակտիվ է եղել հոկտեմբերին Վիքիքաղվածքում[1]: Բացի այդ կարծում եմ ադմիններին արագ փոխելու պրակտիկա ստեղծվելը հետագայում կարող է այլ խնդիրներ բերել, երբ ոմանք արագացված կարգով մի կազմը կփոխեն մյուսով:-) դրա համար խիստ կանոնակարգեր են պետք, եթե այսօր խմբագիրների մեծ մասը երեխաներ են, որոնք չունեն ինտրրիգամետ հակումներ, ապա չի նշանակում, որ վաղը մյուս օր նմանատիպ մարդիկ չեն հայտնի Վիքիպեդիայում, երբ մեր Վիքին կլինի շատ ավելի լուրջ ռեսուրս, քան հիմա է--6AND5 (քննարկում) 11:55, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ի դեպ մեկ տեխնիկական խնդրի մասին, երբ ես մտա կայք ծանուցում չէր եկել, նախկինում երբեմն էլի եմ նկատի նմանատիպ դեպքեր, դրանք ինչի՞ց կարող են լինել--6AND5 (քննարկում) 11:55, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
հա 6AND5 ջան, էլի չէր անցնի, դա գիտեմ, պարզ է, բայց ես գրում էի որ ավելի մարնամասնվի թե ինչի համար էր բացվել այդ քվեարկությունը, կազմ փոխելը դե չգիտենք ոնց կլինի կամ կլինի թե չէ, իսկ ծանուցման մասին այդպես մանրամասն բաներ չգիտեմ, մեկ անգամ ևս ստուգիր նախընտրություններում: --ERJANIK քննարկում: 12:04, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չէ օրինակ հիմա ծանուցումը եկավ, խնդիրը կարծում եմ ոչ թե իմ հետ է կապված, այլ ընդհանուր է, բայց իհարկե հազվադեպ է լինում: Իսկ բուն քննարկմանը իհարկե ավելի լավ կլինի պատասխանի Ahaik-ը, քանի որ ինքը ասեց, որ անձանմբ ճանաչում է և գուցե իր այդ խոսքով որոշակի ազդեց հետագա կարծիքների վրա: Իսկ իմ անձնական կարծիքով մեկ տարի անակտիվության դեպքում կարելի է ուղղակի դրոշակը հանել (իսկ մինչ այդ սպասել անկախ ցածր արդյունավետության ցուցանիշից կամ քվեարկություն բացել), առանց քվեարկության, բայց դրա համար կանոնակարգային դրույթ է պետք, որը տվյալ դեպքում ադմինների ընդհանուր կոնսենսունսի հիման վրա կարող ենք ամրագրել կանոնակարգում:--6AND5 (քննարկում) 12:14, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ժող ջան, չեմ հասկանում ինչ ադմինահանության ցավ եք կպել... Ես նորից ուզում եմ շեշտել՝ դեմ եմ նշված անձին ադմինի կարգավիճակից զրկելու գաղափարին... Ես քվեարկության ժամանակ չափազանց մեղմ արտահայտվեցի։ Դեմ լինելը իմ անձնական կարծիքն է։ Ես ադմիններին չեմ արժևորում միայն իրենց ակտիվությամբ տվյալ ժամանակի պահին, կամ նրանց խմբագրումների որակով (կարող եմ նշել լիքը մարդ այսօրվա ՀՎՊ-ում, ով ակնհայտ ոչ-հանրագիտարանային ոճով, ու սխալներով է հանդես գալիս, նույնիսկ իմ շատ սիրած, հարգած ու գնահատած մարդկամց մեջ)։ Ընդհանրապես ՀՎՊ ներդրումներ անողները կարող են սխալվել, դա չէ կարևորը։ Կարևորը ոգին է։ Իսկ Chaojoker-ը այդ Վիքի-ոգու կրող մարդկանցից է, ու մի մարդ, որը անհրաժեշտության դեպքում լավ էլ արժեքավոր կարծիք կարտահայտի ու ավելին, ադմինի դիրքից կներդնի այդ կարծիքը։
Նորից եմ շեշտում, սա իմ անձնական կարծիքն է, ես ոչ մեկին չեմ պարտավորում համաձայնել, կամ առավել ևս ազդվել իմ մտքերից :) ... Եթե կլինի համապատասխան ձայների մեծամասնություն դուք բոլորով հանգիստ միևնույն է կարող եք կատարել այն ինչ ուզում եք։ Սակայն այս պահին, այս քվեարկության արդյունքը հայտնի է։ Ու ես էլ ուրախ եմ դրա համար։
Հավելեմ, որ քվեարկությունից հետո «համոզել» մտքափոխվելու մասով այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Այս փաստարկները պետք էր բերել քվեարկության ժամանակ։
Ձեզ բոլորիդ հարգող, սիրող՝ --Ahaik (քննարկում) 12:30, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարծում եմ համոզելու խնդիր չկա, ուղղակի քննարկում է ընթանում, այսպես ասեմ. գարնան զարգացումներին ընդառաջ:-)--6AND5 (քննարկում) 12:39, 24 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to the project page "Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2014/Chaojoker".