WikiGap արշավ WikiGap արշավը համագործակցություն է Վիքիմեդիա մասնաճյուղերի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության միջև: Առաջին արշավը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 8-ին, որի ընթացքում Շվեդիայի դեսպանությունները, Վիքինախագծի ներկայացուցիչները և բազմաթիվ կամավորներ ավելի քան 40 երկրներից միացել են՝ բարելավելու կանանց տեսանելիությունը համացանցում: Արշավը լայն և բազմաբնույթ մասնակցության հնարավորություն է ընձեռում ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ վիքիխմբագիրների համար: Արշավի ընթացքում վիքիխմբագիրները մասնակցում են խմբագրաթոնին՝ ստեղծելով կամ խմբագրելով կանանց մասին հոդվածներ։
ՎիքիԳեփ հայաստանյան արշավն առաջին անգամ կազմակերպվել է 2020 թվականին Հայաստանում Շվեդիայի դեսպանության և Վիքիմեդիա Հայաստանի համագործակցության շնորհիվ։
Առցանց արշավը կմեկնարկի 2021 թվականի մարտի 7-ին՝ «Կանայք իրավունքի ոլորտում» խորագրով:
Խնդրում ենք հետևել նախագծի մի քանի պարզ կանոնների՝
- Մրցույթի առաջարկվող հոդվածների ցանկը կարող եք տեսնել «Առաջարկվող ցանկ» բաժնում:
- Մինչ սկսելը խնդրում ենք գրանցվել՝ ստորագրելով «Մասնակիցներ» բաժնում:
- Հոդվածն ավարտելուց հետո
- հոդվածի քննարկման էջում տեղադրել նախագծի կաղապարը, որը կարող եք տեսնել «Օժանդակ նյութեր» բաժնում: Այստեղ է ներկայացված նաև մասնակցատուփը, որը ըստ ցանկության կարող եք տեղադրել Ձեր մասնակցային էջում: Կարևոր է՝ բացի նախագծի կաղապարից, ըստ ՀՎ գործող կանոնակարգի անհրաժեշտ է տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
- հոդվածի վերնագիրն ավելացնել «Նորաստեղծ հոդվածներ» բաժնում՝ Ձեր մասնակցային անվան տակ:
Շնորհակալություն համագործակցության համար: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:
|