Վիրավորական տերմինը (անգլ․՝ pejorative) բառ կամ բառակապակցություն է, որն արտահայտում է անհարգալից վերաբերմունք կամ բացասական կարծիք[1]։ Այն նաև օգտագործվում է քննադատություն կամ թշնամություն արտահայտելու համար։ Երբեմն, տերմինը կարող է վիրավորական համարվի միայն որոշ սոցիալական կամ էթնիկ խմբերում, նաև կարող է վիրավորական ծագում ընդգրկի, բայց հետագայում բուն իմաստը կորցնի (կամ հակառակը)։

Ստուգաբանություն խմբագրել

«Pejorative» բառը առաջացել է լատիներեն «peiorare» բառի անցյալ կատարյալ հոլովումից, որը նշանակում է «վատթարանալ»։ «Peior» արմատը նշանակում է «ավելի վատ»[2]։

Վիրավորական տերմինաբանության մելիորացիան խմբագրել

Ըստ պատմական լեզվաբանության, ցանկացած հասարակ բառը կարող է իմաստափոխվել և ստանալ վիրավորական իմաստ։ Օրինակ՝ անգլերեն «silly» բառը նախկինում նշանակում էր «երջանիկ» և «բախտավոր», իսկ ներկա ժամանակներում նշանակում է «հիմար» և «անմիտ»[3]։ Այս գործընթացը կարող է անդադար կրկնվել մեղմասության շղթայով, օրինակ ամերիկյան անգլերենի՝ «bog-house», «privy-house», «latrine», «water closet», «toilet», «bathroom», և «restroom» տերմինների նման[4][5]։

Երբ տերմինը ունի վիրավորական ծագում և հետագայում իմաստափոխվում է և ստանում դրական (ոչ-վիրավորական) իմաստ, դա կոչվում է մելիորացիա։ Օրինակ՝ անգլերեն «nice» բառը նախկինում նշանակում էր «անմիտ», բայց ներկա ժամանակներում նշանակում է «հաճելի»[6]։ Երբ մելիորացիան միտումնավոր է կատարվում, այն կոչվում է վերայուրացում[7]։ Օրինակ՝ քվիր բառը, որը նախկինում ուներ բացասական (վիրավորական) իմաստ ԼԳԲՏ համայնքի դեմ, սկսեց իմաստափոխվել 1990-ականների սկզբին ակտիվիստական խմբերի կողմից[8]։ Սակայն, «քվիր» բառը դեռևս ունի բացասական իմաստ որոշ սոցիալական խմբերում (որոնք ԼԳԲՏ համայնքին դեմ են)[9]։ Անգլերեն «nigga» բատը ևս համարվում է վերայուրացում որը կատարվել է աֆրոամերիկացիների կողմից[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pejorative». Dictionary.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  2. «Pejorative (adj.)». Online Etymology Dictionary. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Horobin, Simon (2021 թ․ մարտի 31). «Five words that don't mean what you think they do». The Conversation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  4. Stollznow, Karen (2020 թ․ օգոստոսի 11). «Ableist Language and the Euphemism Treadmill» (անգլերեն). Cambridge University Press. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  5. Bell, Vicars Walker (1953). On Learning the English Tongue. Faber & Faber. էջ 19. «The Honest Jakes or Privy has graduated via Offices to the final horror of Toilet.»
  6. Nordquist, Richard (2019 թ․ հոկտեմբերի 3). «Amelioration (word meanings)». ThoughtCo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  7. Brontsema, Robin (2004 թ․ հունիսի 1). «A Queer Revolution: Reconceptualizing the Debate Over Linguistic Reclamation». Colorado Research in Linguistics. 17 (1). doi:10.25810/dky3-zq57. ISSN 1937-7029. «Linguistic reclamation, also known as linguistic resignification or reappropriation, refers to the appropriation of a pejorative epithet by its target(s).»
  8. Perlman, Merrill (2019 թ․ հունվարի 22). «How the word 'queer' was adopted by the LGBTQ community». Columbia Journalism Review (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. Druhan, Colin (2019 թ․ մարտի 6). «Our complicated relationship with the term queer». IN Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. Higson, Rachel (2017 թ․ սեպտեմբերի 28). «Considering the N-Word: To Reject or Reclaim?». Prindle Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ pejorative, slur, derogatory, derisive, կամ dyslogistic Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս