Վիտալի Վալերևիչ Ֆրիդզոն (ռուս.՝ Виталий Валерьевич Фридзон, հոկտեմբերի 14, 1985(1985-10-14), Կլինցի, Բրյանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին բասկետբոլիստ, պաշտպան։

Վիտալի Ֆրիդզոն
Виталий Фридзон

Ֆրիդզոնը «ԲԿՄԱ»-ի կազմում (2017)
Ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա
Դիրքը Հարձակվող պաշտպան/
խաղարկող
Ի ծնե տրված անունը Վիտալի Վալերևիչ Ֆրիդզոն
Виталий Валерьевич Фридзон
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կլինցի, Բրյանսկի մարզ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Ազգություն Ռուսաստան Ռուս
Հասակ 1,95 մ
Քաշ 81 կգ
Կարիերայի պատմություն
ՌուսաստանՍտանդարտ Տոլիատտի (2001-2004)
ՌուսաստանԽիմկի (2004–2013)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2013–2018)
ՌուսաստանԼոկոմոտիվ (2018–2020)
ՌուսաստանԶենիթ Սանկտ Պետերբուրգ (2020–2021)
Մրցանակներ
ՎՏԲ միացյալ լիգայի 1/4 եզրափակչի MVP

Տոլյատիի «Ստանդարտ» բասկետբոլային դպրոցն ավարտելուց հետո 2001-2004 թվականներին հանդես է եկել համանուն բասկետբոլային ակումբում։ 2004 թվականին պայմանագիր է կնքել «Խիմկիի» հետ, որտեղ հանդես է եկել մինչև 2013 թվականը՝ 2010-2013 թթ. ստանձնելով թիմի ավագի պաշտոնը։ Ունի միջազգային մակարդակի սպորտի վարպետի կոչում։

Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է օլիմպիական բրոնզե մեդալակիր Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում։

Արտաքին հղումներ խմբագրել