Վիտալե դա Բոլոնիա (իտալ.՝ Vitale da Bologna), Վիտալե դի Ալմո դել Կավալի կամ Վիտալե դելի Էքվի (իտալ.՝ Vitale di Almo de' Cavalli, Vitale degli Equi, 1289[1], Բոլոնիա, Պապական մարզ - 1359[1], Բոլոնիա, Պապական մարզ), Պրոտոռենեսանսի (տրեչենտո) ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։

Վիտալե դա Բոլոնիա
Ծնվել է1289[1]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել է1359[1]
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Քաղաքացիություն Պապական մարզ և Lordship of Bologna
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՄարիամ Աստվածածնի թագադրումը և Սուրբ Գևորգը և վիշապը
 Vitale da Bologna Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիտալե դա Բոլոնիան 14-րդ դարի Բոլոնիայի նկարչական դպրոցի վառ ներկայացուցիչ է։ Նա հիմնականում հայտնի է Սուրբ Փրկիչ (San Salvatore) եկեղեցու իր պոլիպտիխով[Ն 1] և Սանտա Մարիա դեի Սերվի (Santa Maria dei Servi) տաճարի որմնանկարներով։ Բացի Բոլոնիայից, նկարիչը նաև աշխատել է Պոմպոզայում և Ուդինեում։

Նրա ամենահայտնի գլուխգործոցներից է վիշապին հաղթող Սուրբ Գևորգի (Saint George and the Dragon)[2] պաննոն[Ն 2] (1330), որն այժմ պահվում է Բոլոնիայի ազգային պատկերասրահում։ Հայտնի են նա նրա Madonna dei denti (1345) և Սանտա Ապոլոնիա դի Մեծցարետա եկեղեցու որմնանկարները, որոնք ևս գտնվում են Բոլոնիայի ազգային պատկերասրահում։ Միակ ստեղծագործությունը, որն ունի ստորագրություն[3], Madonna dei denti գործն է, որը ստեղծվել է Բեռնարդո Դադիի ազդեցությամբ, ինչը թույլ է տալիս սահմանել նրա ոճային առանձնահատկությունը։

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Նկար (սովորաբար փայտե հիմքի վրա)` բաժանված բաժինների կամ տախտակների
  2. Մոնումենտալ արվեստի տեսակ, դեկորատիվ բնույթի գեղանկարչական ստեղծագործություն` սովորաբար նախատեսված պատի (պատի վահանակի) կամ առաստաղի ցանկացած հատվածի մշտական լրացման համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. «San Giorgio e il drago». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Cabría además considerar una posible firma en la Madonna dei Battuti de la Pinacoteca Vaticana y el anagrama que se encuentra en la grupa del caballo del San Jorge con el dragón y en una banda decorativa en Santa María dei Servi de Bolonia, interpretado como un acróstico del nombre por D. Benati («Vitale da Bologna») y otros.

Գրականություն խմբագրել

  • Eugenio Riccomini, La pittura bolognese del Trecento, (I maestri del colore; 245) Fabbri, Milano 1966.
  • Francesco Arcangeli, Pittura bolognese del '300, presentazione di Cesare Gnudi; profili di artisti e schede a cura di Pier Giovanni Castagnoli, Alessandro Conti, Massimo Ferretti. Bologna 1978.
  • Rosalba D’Amico e Massimo Medica, Vitale da Bologna: per la Pinacoteca Nazionale di Bologna, Nuova Alfa, Bologna 1986.
  • Serena Skerl Del Conte, Vitale da Bologna e la sua bottega nella chiesa di Sant’Apollonia a Mezzaratta, (Saggi studi ricerche; 3) Nuova Alfa, Bologna 1993. ISBN 8877793864
  • Rosalba D’Amico, Vitale in Santa Maria dei Servi e la cultura figurativa della metà del Trecento a Bologna, in «Strenna storica bolognese», 1994, pp. 179–193;
  • Alessandro Volpe, Mezzaratta: Vitale e altri pittori per una confraternita bolognese, Bononia University Press, Bologna 2005. ISBN 8873950922

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալե դա Բոլոնիա» հոդվածին։