Վիշնյանի աստղադիտարան
Վիշնյանի աստղադիտարան (խորվ.՝ Zvjezdarnica Višnjan, ՄԱՄ կոդը՝ 120), աստղադիտարան Խորվաթիայի Վիշնյան գյուղի մոտ։ Ղեկավարվել է Կորադո Կորոլևիչի կողմից։ 2009 թվականին Վիշնյանի աստղադիտարանը տեղափոխվել է Տիկան բնակավայրի մոտ նոր կառուցված տարածք, և հետևաբար, 2017 թվականի հոկտեմբերի 5-ին աստղադիտարանի կոդը փոխվեց դառնալով L01[1]։
Վիշնյանի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 120 |
Երկիր | Խորվաթիա |
Վայր | Višnjan? |
Կայք | astro.hr |
Պատմություն խմբագրել
Վիշնյանի աստղադիտարանը հիմնադրվել է 1992 թվականին որպես հանրային աստղադիտարան։ Աստղադիտարանում հիմնականում կատարվել են աստղաչափության ոլորտում աշխատանքներ, ինչպես նաև կատարվել է աստերոիդների որոնում։ Աճող լուսային աղտոտումը սկսեց խոչնդոտել Վիշնյանում հետազոտություններին, և 2001 թվականին աստղադիտարանում հետազոտությունները դադարեցվեցին[2]։ 2009 թվականին աստղադիտարանի նոր շենքը բացվեց Տիկան գյուղի մոտ, մոտավորապես 2,5 կիլոմետր հեռու նախնական տեղաբաշխումից[3]։
Համաձայն աստղադիտարանի կայքում տեղադրված վիճակագրության 2016 թվականի դրությամբ այստեղ հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 1420 աստերոիդ և 2 գիսաստղ։ Աստղադիտարանում օգտագործվում են 11 աստղադիտակներ, աշխատում են 78 աշխատակիցներ և կամավորներ[4]
Համաձայն Փոքր մոլորակների կենտրոնի (MPC) տվյալների, Վիշնյանի աստղադիտարանին է վերագրվում 108 աստերոիդների հայտնաբերումը։ Մինչդեռ 1294 հայտնաբերումներ վերագրվում են Կորադո Կորոլևիչին (աստղադիտարանի կայքում տեղադրված վիճակագրական տվյալները կարող են ներառել հայտնաբերված մարմիններ, որոնք դեռևս համարակալված չեն և չեն գրանցված ՓՄԿ-ի կողմից, ինչպես նաև դրանց հայտնաերումը չի վերագրվում որևիցե մեկին)[5]։
Աստղադիտարանում կազմակերպվում են բազմաթիվ կրթական ծրագրեր երիտասարդության համար, աստղագիտության, հնէաբանության, ծովային կենսաբանության և այլ գիտություններով. Երիտասարդական գիտական ճամբար, Ամառային գիտական դպրոց Արխիվացված 2016-11-27 Wayback Machine և Վիշնյանի աստղագիտության դպրոց։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Višnjan Observatory». Science and Education Centre Višnjan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Rona. Guide through Istria for All Your Senses (PDF). էջ 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4.
{{cite book}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ http://www.astro.hr/#about
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.