«Վինտաժ» (ռուս.՝ Винтаж), ռուսական պոպ-խումբը, որը կազմված է երգչուհի Աննա Պլետնյովայից, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսեյ Ռոմանովից ու պարուհի Սվետլանա Իվանովայից։

Վինտաժ
ԵրկիրՄոսկվա, {{{2}}} Ռուսաստան
Ժանրերփոփ
եվրոփոփ
դանս-փոփ
Գործունեություն2006 – ներկա
ԼեյբլVelvet Music, Sony Music (2006 — 2007), Gala Records (2008 — 2010), CD Land (2011-ից)
Կայքvintagemusic.ru
Անդամներ
Աննա Պլետնյովա
Ալեքսեյ Ռոմանով
 Vintage (band) Վիքիպահեստում

2007—08: «Криминальная любовь» ալբոմը և «Плохая девочка» սինգլը խմբագրել

2007 թ-ի օգոստոսի վերջում խումբը սկսեց նկարահանել «Всего хорошего» երգի համար տեսահոլովակը։ Սինգլը հայտնվեց եթերում սեպտեմբերին և հասավ 14-րդ տեղին ռուսական չարթերում[1]։ Օգոստոսին և սեպտեմբերին խումբը փոքր պրոմո-տուր անցկացրեց Մոսկվայում, որի ընթացքում մի քանի համերգ տվեց ակումբներում։

Նոյեմբերի 22-ին թողարկվեց խմբի առաջին ալբոմը, որը կոչվում էր «Криминальная любовь»։ Սկավառակի պրեզենտացիան կայացավ նոյեմբերի 27-ին Մոսկվայում, «Opera» ակումբում[2]։ Սկավառակը ամբողջությամբ վաճառվեցև արդյունքում գրավեց 13-րդ Sony Music-ի կատալոգում 2005 - 2009 տարիների վաճառքի համար[3]։ Հոկտեմբերին «Վինտաժը» ուղևորվեց պրոմո-տուրի, անցվկացրեց մի քանի համերգներ մոսկովյան ակումբներում, ինչպես նաև Կիևում, ուկրաինական «Фабрика Звёзд» նախագծում։

2008 թվականի ապրիլի 7-ին նկարահանավեց «Плохая девочка» երգի տեսահոլովակը, դերասանուհի Ելենա Կորիկովայի հետ միասին[4]։ Ապրիլի 19-ին տեսահոլովակը հայտնվեց Ռուսաստանի երաժշտական հեռուստաալիքներում, իսկ ապրիլի 21-ին անցավ տեսահոլովակի պրեզենտացիան «The Most» ակումբում։ Հունիսի 12-ին սինգլը զբաղեցնում է 3-րդ տեղը TopHit 100-ում՝ միակ պաշտոնական ռուսական ռադիոչարթում, երգը դառնում է խմբի ամենահաջողված սինգլներից մեկը։ Ավելի ուշ երգը գրավում է առաջին տեղը և մնում այնտեղ երկու շաբաթ[5]։ Տեսահոլովակը ակտիվորեն ցուցադրվում էր ռուսական հեռուստատեսությամբ, և արդյունքում խմբի վարկանիշը սկսում է աճել[6]։

Օգոստոսի 29-ին խումբը ներկայացնում է «Одиночество любви» նոր երգը իր պաշտոնական բլոգում։ Սեպտեմբերի 1-ին երգը հայտնվում է ռադիոյում։ Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ տեսահոլովակի պրեզենտացիան, որում նկարահանվել էին Զազա Նապոլին և հաղորդավար Դիմա Գարանջինը։ Երգը դարձավ խմբի երկրորդ հաջողությունը, այն հասավ հիթ-շքերթներում առաջին տեղ, և գտնվեց այնտեղ երկու շաբաթ։

Հոկտեմբերին խմբի կազմում տեղի ունեցան փոփոխություններ։ Խմբից հեռացավ Միան և նրան փոխարինեց Սվետլանա Իվանովան։ Նաև վերաթողարկվում է «Криминальная любовь» ալբոմը՝ նոր «Плохая девочка» երգով։ Հոկտեմբերի 29-ին խումբը հաղթեց «Սեքս» հատուկ անվանակարգում MTV Russia Music Awards 2008-ի ժամանակ, ի շնորհիվ սեքսուալ «Плохая девочка» տեսահոլովակի համար, որը դարձավ ամենաշատ ցուցադրվողներից մեկը ռուսական երաժշտական ալիքներով 2008 թվականին[7]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ

  • 2007։ Криминальная любовь
  • 2009։ SEX
  • 2011։ Анечка
  • 2012։ Very Dance

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Винтаж — Всего хорошего». Tophit. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին.
  2. «На презентации ВИНТАЖА все узнали размер ноги Анны Плетнёвой». Rol.ru. 29 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին.http://www.rol.ru/news/art/music/07/11/29_001.htm
  3. Яков Золотов (28 января 2008). «Криминальная любовь от «Винтаж»». Dreamiech.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 9 августа 2012-ին.
  4. «Винтаж & Елена Корикова / Плохая девочка». Tophit. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին.
  5. «Винтаж — Плохая девочка». Tophit. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին.
  6. «Винтажные игры». Best-woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 13.10.2011-ին.
  7. «Премия RMA-2008, номинация «Плагиат»: Жанна Фриске скоммуниздила композицию Пэрис Хилтон». Talks.su. 18 января 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինտաժ» հոդվածին։