Վիննիցայի կենդանաբանական այգի

Վիննիցայի կենդանաբանական այգի (ուկրաիներեն՝ Вінницький зоорозплідник), կենդանաբանական այգի, որը գտնվում է Ուկրաինայի Վիննիցայի մարզի համանուն քաղաքում։ Հիմնադրվել է 2005 թվականին[1]։ Առաջին կենդանիներն այստեղ տեղափոխվել են Կիևի, իսկ ապա նաև Չերկեսկի կենդանաբանական այգիներից։

Վիննիցայի կենդանաբանական այգի
ուկրաիներեն՝ Вінницький зоорозплідник
Ուղտայծերի ազատավանդակը Վիննիցայի կենդանաբանական այգում
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՎիննիցա
Վիննիցայի կենդանաբանական այգիը գտնվում է Ուկրաինաում
Վիննիցայի կենդանաբանական այգի
Վիննիցայի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Վիննիցայի կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգում ցուցադրվող կենդանիների տեսակային բազամազանությունն ընդարձակ չէ։ Այստեղ բնակվում են 6 տեսակի փասիաններ (այդ թվում՝ անդրկովկասյան փասիան), 2 տեսակի սիրամարգեր, բիզոններ, զուբրեր, եղջերուներ, մուֆլոններ (հայկական լեռնային ոչխար), ուղտայծեր և այլն։ Կենդանաբանական այգու հասանելիությունը կրում է սեզոնային բնույթ։ Ձմեռային ամիսներին խոշոր կատուներն ու ջայլամները տեղափոխվում են մի սենյակ, որտեղ այցելությունը թույլատրվում է։

Կենդանաբանական այգու բնակիչներից ամենադյուրին կերպով ձմռան շունչը նկատում են արջերը։ Նրանց ձմեռելու համար հատկացվում է հատուկ տարածք, որտեղ էլ կենդանիներն ապահովվում են սննդով։ Նախատեսվում է Ուկրաինայի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ ավարտել կենդանիների ձմեռային խցերի շինարարական աշխատանքները։

Այնուամենայնիվ, կենդանաբանական այգու որոշ ցրտադիմացկուն բնակիչներ, օրինակ՝ բիզոնները, գայլերը և աղվեսները, ձմեռն անցկացնում են բաց երկնքի տակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вінницький зоопарк (Зоопарк) на карте Винницы». map.vn.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել