Վիկտոր Հայկի Միրզայանց (մայիսի 9, 1946, Կուրգան Տյուբե, Տաջիկստան - 1997[1]/1998[2], Մոսկվա, ՌԴ), խորհրդային հայ օպերատոր, կինոռեժիսոր, Տաջիկստանի Լենինի անվան մրցանակի դափնեկիր (1980), Տաջիկստանի արվեստի վաստակավոր գործիչ (1989), ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ (1977)։ Պարգևատրվել է Տաջիկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[2]։

Վիկտոր Միրզայանց
Ծնվել էմայիսի 9, 1946
ԾննդավայրԿուրգան Տյուբե, Տաջիկստան
Մահացել է1997[1]/1998[2]
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
Գործունեության տարիներ1971-1993[3]
Ազգությունհայ
Մասնագիտացումօպերատոր
կինոռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Միրզայանցը ծնվել է 1946 թվականին Կուրգան Տյուբեում։ 1971 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը՝ Լեոնիդ Կոսմատովի արվեստանոցը[1]։

1965 թվականից աշխատել է Տաջիկֆիլմ ստուդիայում որպես կինոօպերատորի օգնական, իսկ 1971 թվականից՝ գեղարվեստական ֆիլմերի օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր։ Բազմիցս ընտրվել է Տաջիկստանի կինեմատոգրաֆիստների միության խորհրդի անդամ[2]։

1990-ական թվականների սկզբին տեղափոխվել է Ռուսաստան, մահացել է Մոսկվա քաղաքում։

Փառատոներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1993 Եռանկյունու չորրորդ կողմը
1987 Քավում
1985 Ջուրա՝ որսորդը Մին Արխարից

Օպերատոր խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1982 Եթե սիրում ես
1981 Խաղաղություն ձեր տանը
1980 Խայամի ռուբայիները
1980 Հանդիպում մահվան կիրճում
1978 Իսկ երջանկությունը մոտ է
1977 Թող վերադառնան ճայերը
1976 На крутизне
1972 Առա՛ջ, գվարդիականներ
1972 Փոթորիկ հովտում

Փաստագրական ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1982 Գալլա
1975 Մենք ՊՏՈւ-ից ենք
1975 Իմ բրիգադը
1974 Մուալիմ
1973 Խոչընդոտների շարքը
1970 Կինո
1969 Լույսը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել