Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկտոր Սարգիսի Մաղաքյան առավել հայտնի է Կապիտան Վիկտոր Տրանսպորտ Մաղաքյան անվամբ, (անգլ.՝ Victor Maghakian, դեկտեմբերի 30, 1915(1915-12-30)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 17, 1977(1977-08-17), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի անդամ[2], ԱՄՆ բանակի ամենատիտղոսավոր զինվորներից մեկը, ինչպես նաև Ամերիկայի ամենահայտնի զինվորներից մեկը, որը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին[3][4][5]։

Վիկտոր Մաղաքյան
դեկտեմբերի 30, 1915(1915-12-30)[1] - օգոստոսի 17, 1977(1977-08-17) (61 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահվան վայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրարատ Գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ծովային հետևակի կորպուս
Կոչումcaptain?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Makin Island raid?, Guadalcanal campaign?, Battle of Kwajalein?, Mariana and Palau Islands campaign? և Battle of Saipan?
Պարգևներ
Արծաթե աստղ Բրոնզե աստղ Ռազմածովային խաչ Մանուշակագույն սիրտ և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Չիկագոյում, հայի ընտանիքում, եղել է չորս եղբայրներից և երեք քույրերից ավագը։ Մեծ պապը՝ Առաքել Մաղաքյանը Մերձավոր Արևելքում եղել է քարավանապետ, աչք է ընկել իր ռազմական քաջության համար, եղել է Արաբոյի զինակիցներից։ Ըստ որոշ աղբյուրների Առաքել Մաղաքյանը սպանել է իրենց թշնամի համարվող 112 թուրք զինվորի[6]։ Վիկտորի հայրը՝ Սարգիսը աշխատել է պողպատի գործարանում, եղել է ինժեներ։ Սարգիս Մաղաքյանի ուսման ավարտից հետո ընտանիքը Մուշից տեղափոխվել է ԱՄՆ։ Սարգիսի քույրերն ու ավագ եղբայրը սպանվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության ժամանակ։

1916 թվականին Սարգիսը ԱՄՆ-ում ապրող հայերի հետ անդամագրվել է Ֆրանսիայի բանակի կազմում ձևավորված Հայկական լեգիոնի կազմում, բազմաթիվ անգամ վիրավորվելուց և ծանր ցնցումներից հետո վերադարձել է ընտանիքի մոտ։

  Ընտանիքս ծագումով Մուշից է, մեծ պապս եղելէ զինվորական, իսկ մայրիկիս հորեղբայրը Անդրանիկի ջոկատում եղել է սպան։ Հայրս հաճախ էր խոսում այդ մասին, բայց չէր սիրում ասել, որ ինքն է մասնակցել Առաջին աշխարհամարտի ժամանակ ռազմական գործողություններին։ Ինձ համար նա իսկական հերոս էր, նրա պատմությունները ուժեղ ազդեցություն են թողել իմ կյանքի վրա, ես երազում էի մի օր դառնալ զինվորական, որ շարունակենք մեր ընտանիքի ավանդույթը »։
- Վիկտոր Մաղաքյան
 

Վիկտորի մայրը երաժշտության դասեր ե տվել քաղաքի կոնսերվատորիայում։ Վիկտորն իր վրա է վերցրել իրենից փոքր եղբայրների և քույրերի դաստիարակության պատասխանատվությունը:2008 թվականին նրա քույրը նշել է, որ "նա լռակյաց և նվիրված մարդ է, միշտ հանդարտ էր, բացառությամբ պատերազմի ժամանակահատվածում։ "[6] 1930 թվականին Մաղաքյան ընտանիքը տեղափոխվել է Սան Դիեգո՝ Կալիֆորնիա, որտեղ նա սկզբում ցանկացել է անցնել ծառայության՝ ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Սակայն ճանապարհին կանգ է առել և գնացել է դիտելու "Ծովային հետևակի հպարտությունը" (1936) ֆիլմը՝ Չարլզ Բիկֆորդի մասնակցությամբ։ Ֆիլմից ոգեշնչվելով՝ Վիկտորը ծառայության է անցել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում[6]։ Ինը տարի ապրելով Սան Դիեգոյում՝ Մաղաքյան ընտանիքը տեղափոխվել է Ֆրեզնո՝ Կալիֆորնիա, որտեղ նրանք բնակվել են գրող Վիլյամ Սարոյանի հարևանությամբ՝ Էմ սթրիթ և Ավենյու Մոնտերեյ փողոցներում գտնվող հին հայկական քաղաքում[7]։

Ծովային հետևակում ծառայության անցնելուց հետո Վիկտորը 1936 թվականին մեկնել է Ասիա:] Չորս տարի բնակվել է Ֆիլիպիններում և Չինաստանում։ Ճապոնաչինական պատերազմի ժամանակ (1937—1945) նա Շանհայի արշավախմբի անդամ է եղել[5]։ Աշխարհի շատ երկրներում, արտասահմանյան բազաներում լինելուց հետո ստացել է տրանսպորտ մականունը[7] Այլ աղբյուրներ վկայում են, որ նրան այդպես են անվանել, քանի որ նա հրաշալի մեքենա վարել է իմացել[6]։ 1939 թվականին Մաղաքյանը տուն է վերադարձել և Ֆրեզնոյում շերիֆ է աշխատել և որպես թիկնապահ է եղել "Էդիսոն" էներգետիկ ընկերությունում՝ Սիերա Նևադայում[4]։ Լսելով Պեռլ Հարբորի վրա հարձակման մասին՝ Վիկտորը 1942 թվականի հունվարի 3-ին ծառայության է անցել ծավային հետևակում[7]։ Նրա եղբայրները՝ Գարին և Մայքլը նույնպես զինված ուժերում են ծառայել։ Ծովային ռեյդերի 2-րդ և 4-րդ գնդերում ծառայելու ընթացքում Վիկտորը մասնակցել է յոթ խոշոր կռվի և երեք անգամ վիրավորվել է[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո Մաղաքյանը 60 տոկոս հաշմանդամություն է ունեցել։ Նա բուժվել է Վիրջինիա նահանգի Կուանտիկո ռազմածովային հոսպիտալում՝ 1945 թվականի հոկտեմբերին։ Հետագա բուժումն անցել է Ֆիլադելֆիայի ռազմածովային հոսպիտալում։ 1946 թվականին հեռացվել է զինված ուժերից, ունեցել է կապիտանի կոչում[4][7][9]։ Վերադարձել է Ֆրեզնո, հետո մեկնել է Լաս Վեգաս, որտեղ 1954-ից 1974 թվականներին աշխատել է հյուրանոցի գործադիր տնօրեն և անվտանգության գծով խորհրդատու[10]։ Եղել է նաև Նևադայի խաղերի վերահսկողության խորհրդի անդամ[9]։

Հայկական «Հայրենիք» թերթին տված իր վերջին հարցազրույցում Մաղաքյանը հայտնել է. «Ես չկարողացա իրականացնել իմ երազանքը՝ տեսնել իմ պապերի հայրենիքը։ Իմ եղբայրն ու քույրը կարողացել են գնալ Հայաստան, ես առողջության բերումով չեմ կարողանում։ Բայց հոգով մենք երբեք մեր արմատներից չենք կտրվել, մեզ այդպես են դաստիարակել, այդպես ցանկացել է մեր հայրը։ Ես կարծում եմ, մենք արդարացրել ենք նրա հոււյսերը։ Ես վստահ եմ, որ իմ ժողովուրդը մեծ ապագա ունի։ Գլխավորը, որ երբեք չկտրվեն իրենց արմատներից[11]։

1974 թվականին Վիկտորը վերադարձել է Ֆրեզնո, որտեղ էլ 1977 թվականի օգոստոսի 17-ին մահացել է՝ 61 տարեկան հասակում։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական Արարատ գերեզմանոցում[12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

1942 թվականին Վիկտոր Մաղաքյանը դիմում է ներկայացրել երկրորդ ծովային ռեյդերական գումարտակում ծառայության անցնելու նպատակով, որը գլխավորել է գնդապետ Էվանս Կառլսոնը[13]։ Վիկտորն ադեն ծանոթ էր Կառլսոնի հետ՝ ծովային հետևակում ծառայելու ընթացքում[14]։ Գումարտակը հայտնի էր իր խստությամբ, ընդունվում էին միայն լավագույնները՝ 15000 թեկնածուից միայն 900-ը, Վիկտորը դրանցից մեկն էր։ Գումարտակում իրականացվում էր դաժան վարժանքներ, լեռնագնացություններ, լող, մարտարվեստ և օրական 30-ից 50 կմ քայլ։

Կռիվ՝ Մակին կղզու համար խմբագրել

Գումարտակի առաջին խնդիրը ճապոնացիներին խաբելն էր, որպեսզի նրանք ենթադրեն, որ ամերիկյան զորքի մեծ մասը ցանկանում է ներխուժել Մակին կղզի։ Այս իրադարձությունը հետագայում հայտնի դարձավ՝ որպես կռիվ Մակին կղզու համար։ Գումարտակի 900 զինվորից Վիկտորն ընտրվել է այն 222 զինվորականների շարքում, որոնք մասնակցել են այդ գործողությանը[7]։ Գործողությունը սկսվել է 1942 թվականի օգոստոսի 17-ին, Վիկտոր Մաղաքյանը գլխավորել է դեսանտի հետ գրոհը դեպի մարտահենադաշտ, սակայն ուսի հատվածում վիրավորվել է[6][15]։ Կռիվը շարունակվել է, Վիկտորի ուսը վիրակապել են, նա ամբողջ ուերը լարել է, որպեսզի չկորցնի գիտակցությունը։ Նրան հաջողվել է հետ մղել նռնակներով և սվիններով զինված ճապոնացի զինվորների գրոհը[7]։ Ճակատ է վերադարձել առաջին բուժօգնություն ստանալուց 15 րոպե անց և միայն բժշկի ցուցումով անցել թիկունք[16]։ Կռվի ընթացքում գործադրած ջանքերի համար Վիկտորը պարգևատրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմածովային խաչով, որն իր նշանակությամբ երկրորդն է կռվի ժամանակ ցուցաբերած հերոսության և քաջության համար շքանշանների թվում[17]։

Կռիվ՝ Գուադալկալանի համար խմբագրել

 
Ամերիկացի դեսանտայինները ժամանում են Պեռլ Հարբոր, Հավայներ, 26 օգոստոսի 1942թ. Նաուտիլուս սուզանավի վրա՝ Մակին կղզու համար կռվից հետո:

Կռվից հետո Վիկտորն այլ զինծառայողների հետ բուժվել է Պեռլ Հարբորում։ Նրա անունը ներառվել է այն ցուցակի մեջ, որտեղ նշված անուններով զինծառայողները պետք է տուն վերադառնային։ Երբ Վիկտոր Մաղաքյանն իմացել է Գուադալկալանի համար կռվի պլանավորման մասին, կապվել է Էվանս Կառլսոնի հետ և ցանկություն է հայտնել միանալու կռվի մասնակիցներին։ Մեկ ժամվա ընթացքում Մաղաքյանը ներգրավվել է խմբի մեջ։ Չնայած նրա ձեռքը դեռ վիրակապված է եղել, նա երկու շաբաթ անց ուղևորվել է Գուադալկանալ[14]։

Կռվի ընթացքում Վիկտորն ու այլ ծառայողներ հայտնվել են ճապոնացիների դիպուկահարների և ծուղակում։ Հակառակորդը կարողացել է մահացու խոցել Վիկտորի ընկերոջը՝ Ջեք Միլերին։ Հետո Մաղաքյանը դիտավորյալ սկսել է կրակել թշնամիների ուղղությամբ, որպեսզի նրանք դուրս գան իրենց թաքստոցներից։ Երբ ճապոնացիները դուրս են եկել թաքստոցներից, ծովային հետևակի զինվորները նրանց բոլորին ոչնչացրել են[7][18]։ Վիկտորը երկրորդ անգամ է վիրավորվել ձեռքից, ձնրա ձեռքի ժամացույցի դետալները խրվել են ոսկորների մեջ։ Կռվից հետո Վիկտոր Մաղաքյանը երկու ամիս բուժվել է Օկլենդի հոսպիտալում՝ Կալիֆորնիա:Այս ընթացքում ամուսնացել է Վերա Կարաօղլանյանի հետ (29 հունիսի 1916 – 20մարտի 1984)[14]։

Կռիվ Կվաջալեյնի համար խմբագրել

1944 թվականի հունվարին Վիկտորին կանչել են մասնակցելու Մարշալյան կղզիախմբում գտնվող Կվաջալեյն կղզու համար մղվելիք գրոհին, որը հետո անվանել են կռիվ Կվաջալեյնի համար։ Հունվարի 31-ին ծովային հետևակն ափ է իջել և մեկ ժամվա ընթացքում նրանց հաջողվել է սպանել ճապոնացի 18 զինվոր և գերի վերցնել երկուսին։ Վիկտորին են վերագրում վերջին հինգ զինվորների սպանությունը, որոնք տեղակայվել էին կղզու հյուսիսային խրամատում։ Երբ թշնամին ոչնչացվել էր, Մաղաքյանն ասել է. "Սա հասարակ աշխատանք էր, ինչպես ձկներին տակառում սպանելը։ Ես ուղղակի իմ զենքից օգտագործեցի 30 փամփուշտ և ական նետեցի, և վերջ։ Հետաքրքիր չէր"[14]:

Կռիվ Էնիվետոկի համար խմբագրել

 
Սերժանտ Վիկտոր Մաղաքյանը 1944 թվականի հուլիսին՝ ճապոնացի զինվորի և նրա ընտանիքի հետ:Նա նրանց հայտնաբերել է քարանձավում թաքնված և ուղեկցի հետ նրանց ուղարկել է Չամորո՝ Սայպանում գտնվող ծովային հետևակի ստորաբաժանման մոտ:

Կվաջելեյնի հաջողությունից հետո Վիկտոր Մաղաքյանն ու ծովային հետախույզները կանգ են առել Էնիվետոկ կղզում՝ Կվաջելեյնից  350 միլ դեպի հյուսիս՝ 1944 թվականի փետրվարին։ Հետախույզները մի կղզուց անցել են մյուսը՝ իրենց վերահսկողության տակ առնելով 6 կղզի։ Շուտով հրաման է գալիս գրավելու ավելի մեծ թվով կղզիներ՝ հարավում։ Երբ հետախույզները առավոտյան հսկում էին կղզիները, հանկարծ ծխի հոտ է գալիս, բայց այդ հոտը տարբերվում է ռազմածովային նավատորմի կողմից օգտագործվող զինատեսակի ծխի հոտից։ Շարժվելով դեպի ծուխը՝ դասակը արմավենիների տակ հրետակոծության տակ է ընկնում ճապոնացիների կողմից։ Մաղաքյանն իր կարաբինով կարողանում է փրկել թակարդն ընկածներին։ Կռիվների ընթացքում Վիկտորը Մելու կղզում ոչնչացնում է վերջին չորս ճապոնացի զինվորներին։ Կռվի ժամանակ Վիկտորը փրկում է ամերիկացի դերասան Մարվին լիի կյանքը[7]։ Գիշերվա ընթացքում մեծաթիվ ճապոնացի զինվորներ ձգտել են հակագրոհ ձեռնարկել, սակայն անօգուտ, ճապոնացի 17 զինվորներ ոչնչացվել են։ Վիկտոր Մաղաքյանը կարողացել է սպանել 12 ճապոնացի զինվորի՝ Էնիվետոկի համար մղված կռվի ընթացքում[14]։

Կռիվ Տինիանի համար խմբագրել

Խովային հետևակի 2-րդ և 4-րդ գումարտակին հրահանգ է տրվել գրավել Տինիան կղզին։ Կռիվը հայտնի է՝ որպես կռիվ Տինիանի համար (24 հուլիսի – 1 օգոստոսի 1944 թվական), կղզին հսկողության տկ առնելու համար պահանջվել է 10 օր[4]։ Վիկտորը մասնակցել է կռվին և կղզին գրավելուց հետո բարձրացրել է Ամերիկայի դրոշը[7]։

Կռիվ Սայպանի համար խմբագրել

Մաղաքյանը Սայպանում ափ է իջել ծովային հետևակի 3-րդ կամ 4-րդ խմբի հետ։ Ափ իջնելիս ուժեղ հրետակոծություն է եղել։ Ծովային հետևակայինները ամբողջ օր ու գիշեր կռիվ են մղել։ Կղզու հարավային հատվածում գտնվող օդանավակայանն ու ինքնաթիռները շուտով հաջողվել է գրավել, դա տեղի է ունեցել 26-րդ օրը։ Մաղաքյանը մեկ ամգամ ևս ուղարկվել է ԱՄՆ՝ բուժվելու նպատակով[4]։

Պարգևներ և մեդալներ խմբագրել

Վիկտոր Մաղաքյանի զինվորական պարգևներն ու մեդալները[5][8][14][19]

 
     
     

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 TracesOfWar
  2. Demirjian, Richard N. Triumph and glory : Armenian World War II heroes. — Moraga, Calif.: Ararat Heritage Publ., 1996. — С. 145. — ISBN 9780962294518
  3. Bulbulian, Berge The Fresno Armenians: History of a Diaspora Community. — Fresno: California State University Press, 2000. — С. 193. — ISBN 0912201355. — «He was one of the most decorated military men in World War II having won the Navy Cross, Silver Star with Gold Star, Bronze Star, the Purple Heart and many other medals.».
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Tashjian, James H. 'Transport' Maghakian // Armenian Review. — 1952. — Т. 5. — С. 43.
  5. 5,0 5,1 5,2 Rehart, Catherine Morison The Valley's Legends & Legacies. — Quill Driver Books, 1996. — Т. 1. — С. 140. — ISBN 9781884995125. — «Although many believed that one of these young men was the most decorated U.S. Marine in World War II, it could be said with certainty that he was Fresno's most decorated military hero.»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Wukovits, John American commando Evans Carlson, his WWII Marine raiders, and America's first Special Forces mission. — New York: NAL Caliber, 2009. — ISBN 9781101057452
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Radanovich, George P. Tribute to Victor Maghakian // United States Government. — Congressional Record, 1996. — Т. 142. — № 128.
  8. 8,0 8,1 Mooradian, Moorad (1991 թ․ նոյեմբերի 30). «Military: Arms and the Man». Armenian International Magazine. Glendale, CA. 2 (10). ISSN 1050-3471.
  9. 9,0 9,1 «Victor Maghakian». ArmeniaFest. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Marine Corps Hero from Fresno Dies». Lodi News. 1977 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  11. «Виктор Магакян - армянский капитан морской пехоты США - yerkramas.org» (անգլերեն). www.yerkramas.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  12. Secrest, Secrest, William B, Jr (1996 թ․ մայիսի 25). «`Transport' Maghakian served his country well as a Marine». The Fresno Bee. էջ B.5. «Capt. Maghakian now sleeps at Ararat Cemetery»{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)|access-date= requires |url=
  13. «Hero Of Makin Island Credited With Rescuing Unit In Eniwetok Action» (Volume III, No. 22). Marine Corps Chevron. 1944 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Miller, Merle (1944 թ․ ապրիլի 28). «Transport Maghakian's Revenge». Yank Magazine. էջեր 8–9. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  15. Le Francois, W. S. We Mopped Up Makin Island(անգլ.) // Saturday Evening Post : magazine. — 1943. — Т. 216. — № 23. — ISSN 0048-9239.
  16. Navy Cross Awards To U.S. Marines: Part 2 – Last Names M — Z. — Home of Heroes, 2006. — С. 1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  17. «Marine Hero Given Medal: Fresno Marine Sergeant Wounded While Leading Men on Makin Island». Los Angeles Times. 1943 թ․ հունվարի 25. «The skill and determination with which Sergt. Victor Maghakian, 27, of Fresno led his platoon of marines in the Makin Island raid last August won him the Navy Cross. Maj. Gen. William P. Upshur, commanding general, Department of the Pacific, U.S.M.C., pinned the cross on Maghakian's tunic.»
  18. «Two Marines Decorated for Heroism». Los Angeles Times. 1943 թ․ մայիսի 7.
  19. Tashjian, James H. The Armenian American in World War II. — Hairenik Association, 1952. — С. 34.