Վիկտոր Հերման
Վիկտոր Հերման (անգլ.՝ Victor Heerman, օգոստոսի 27, 1893[1], Սըրրի, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 3, 1977[1], Լոս Անջելես, ԱՄՆ), անգլիական ծագում ունեցող ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր[2]։
Վիկտոր Հերման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 27, 1893[1] |
Ծննդավայր՝ | Սըրրի, Միացյալ Թագավորություն |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 3, 1977[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0373511 |
Ծնվել է Մեծ Բրիտանիայում. ընտանիքում չորս երեխա էին։ Նրանց լքելուց հետո, նա մոր և եղբայրների հետ տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորքում։ 1911 թվականին Հերմանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ դարձել է Մաք Սեննեթի կարճամետրաժ ֆիլմի սցենարիստը։ 1912 թվականին ամուսնացել է Սառա Մեյսոնի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում գրել է բազմաթիվ սցենարներ։ 1934 թվականին նրանք ստացել են «Օսկար» մրցանակը՝ 1933 թվականին Լուիսա Մեյ Էլքոթի վեպի հիման վրա նկարահանված «Փոքրիկ կանայք» ֆիլմի լավագույն ադապտացված սցենարի համար։ Սցենարիստի աշխատանքից բացի, Հերմանը հանդես է եկել և որպես ռեժիսոր՝ 1916 թվականից մինչև 1931 թվականը ժապավենի վրա նկարահանելով երեսունմեկ ֆիլմ, ներառյալ՝ «Իմ տղան» (1921 թվական) և «Գողերն ու որսորդները» (1930 թվական)։
Վախճանվել է 1977 թվականին Լոս Անջելեսում, ութսունչորս տարեկան հասակում։
Награды խմբագրել
- 1934 թվական՝ Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար («Փոքրիկ կանայք»)։
Ծանոթագրություններր խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Vazzana, Eugene Michael (2001). Silent Film Necrology. McFarland, 9780786410590
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Հերման» հոդվածին։ |