Վիկտոր Կրոխինի երկրորդ փորձը

«Վիկտոր Կրոխինի երկրորդ փորձը» (ռուս.՝ «Вторая попытка Виктора Крохина»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1977 թվականին ռեժիսոր Իգոր Շեշուկովի կողմից[1][2][3]։ Ֆիլմը նկարահանվելուց հետո վարձույթի չի հանվել։ Էկրան է բարձրացել միայն 1987 թվականին։

Վիկտոր Կրոխինի երկրորդ փորձը
ռուս.՝ Вторая попытка Виктора Крохина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Շեշուկով
Սցենարի հեղինակԷդուարդ Վոլոդարսկի
ԴերակատարներԼյուդմիլա Գուրչենկո, Նիկոլայ Ռիբնիկով, Օլեգ Բորիսով և Իվան Բորտնիկ
ՕպերատորՎլադիմիր Բուրիկին
ԵրաժշտությունՎադիմ Բիբերգան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն98 րոպե

Վլադիմիր Վիսոցկին ֆիլմի համար գրել է «Բալլադ մանկության մասին» երգը։ Բայց, ինչպես պատմել է Էդուարդ Վոլոդարսկին, Վիսոցկին չի համաձայնել երգի կրճատումների հետ, այդ պատճառով ֆիլմի առաջին խմբագրությունում երգը չի ներառվել։ Երգի մի մասը ներառվել է ֆիլմի 1987 թվականի տարբերակում։ Բացի այդ, Վիսոցկին պետք է խաղար Ստեփան Եգորովիչի դերը, որին ֆիլմում մարմնավորել է Օլեգ Բորիսովը։ Պահպանվել է կինոփորձը, որտեղ Վիսոցկին կատարում է «Полчаса до атаки» երգը։

Սյուժե խմբագրել

Օդանավով թռիչքի ժամանակ ֆիլմի հերոսը՝ բռնցքամարտի չեմպիոն Վիկտոր Կրոխինը, հիշում է իր կյանքի ուղին։ Հերոսի մանկությունն անցել է հետպատերազմյան առաջին տարիներին։ Նա մեծացել է առանց հոր, մայրը զբաղված է եղել աշխատանքով, ավագ եղբայրը եղել է բանտում, նորահայտ խորթ հոր հետ հարաբերությունները չեն դասավորվել, և տղան դաստիարակվել են փողոցում։ Այնտեղ նա սովորել է պայքարել, և դա նրան հասցրել է բռնցքամարտի ռինգ։ Ժամանակի ընթացքում համառ փողոցային տղան դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Լյուդմիլա ԳուրչենկոԼյուբա, Վիկտորի մայրը
  • Նիկոլայ Ռիբնիկով – Ֆեոդոր Իվանովիչ, Վիկտորի հայրը
  • Օլեգ Բորիսով – Ստեպան Եգորիչ
  • Սաշա Խարաշկևիչ – Վիկտոր Կրոխինն 9 տարեկանում
  • Վիտյա Պոլուեկտով – Վիկտոր Կրոխինը 13 տարեկանում
  • Միխայիլ Տերենտև – Վիկտոր Կրոխինը 25 տարեկանում

Դերերում խմբագրել

  • Անտոնինա Բոգդանովա[4]Վիկտորի տատը
  • Ալեքսանդր Պաշուտին – Սերգեյ Անդրեևիչ
  • Իվան Բորտնիկ – Բորիս Կրոխին, Վիկտորի եղբայրը
  • Վլադիմիր Զամանսկի – Ստանիսլավ Ալեքսանդրովիչ
  • Վիկտոր Վասին – Վոլկով, բռնցքամարտի մարզիչ (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Գենադի Ֆրոլով – Վենիամին Պետրովիչ
  • Լեոնիդ Դյաչկով – Պոտեպալով

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Վոլոդարսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Իգոր Շեշուկով
  • Գլխավոր օպերատոր՝ Վլադիմիր Բուրիկին
  • Գլխավոր նկարիչ՝ Միխայիլ Գերասիմով
  • Կոմպոզիտոր՝ Վադիմ Բիբերգան
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Իգոր Շեֆերան
  • Վլադիմիր Վիսոցկի - «Песня о давно минувших временах»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Вторая попытка Виктора Крохина»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  • ««Вторая попытка Виктора Крохина»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • «Вторая попытка Виктора Крохина» на сайте «Энциклопедия отечественного кино».
  • Вторая попытка виктора крохина // Энциклопедия кино. — 2010.
  • ««Вторая попытка Виктора Крохина»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  • «Вторая попытка Виктора Крохина» на Санкт-Петербургском международном кинофестивале в рамках внеконкурсной программы «Неизвестный Ленфильм»