Վիկտոր Ափոյան

հայ վիրաբույժ

Վիկտոր Թադևոսի Ափոյան (մայիսի 29, 1930(1930-05-29), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2013(2013-02-18), Երևան, Հայաստան[1]), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972): ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (1997)[2]: ԵՊԲՀ «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի նախագահ։ Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ[3]։

Վիկտոր Ափոյան
Ծնվել էմայիսի 29, 1930(1930-05-29)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 18, 2013(2013-02-18) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955)
Մասնագիտությունվիրաբույժ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Ափոյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 29-ին, Թիֆլիսում։ 1949-1955 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը[4]։ 1955-1957 թվականներին աշխատել է ՌՍՖՍՀ Լիպեցկի մարզի Վոլինսկի շրջանային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ և վիրաբույժ, 1957-1960 թվականներին եղել է Ալավերդու քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը։ 1960-1963 թվականներին եղել է Մոսկվայի Լենինի շքանշանակիր բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի կլինիկական վիրաբուժության 2-րդ ամբիոնի ասպիրանտ, 1963 թվականին Երևանի Կրծքային վիրաբուժության պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, (թեկնածուական ատենախոսություն՝ «Կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ժամանակ միջմաշկային ֆլեբոգրաֆիան»), 1963-1968 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, 1968-1972 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Թոքի թարախակույտեր» թեմայով։ 1972-1979 թվականներին եղել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, 1979-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի վարիչ, 1973-1974 թվականներին՝ Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ, 1982-1984 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժ։ 1995-2000 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Վիրաբուժության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ, 1998 թվականին՝ Վիրաբուժության թիվ 2 (2011 թվականից՝ թիվ 1) ամբիոնի պրոֆեսոր։ 1998-2007 թվականներին ղեկավարել է ԵՊԲՀ «Վիրաբուժություն» մասնագիտական խորհուրդը[5][6]։

Աշխատանքները վերաբերում են կրծքային, որովայնային վիրաբուժության, թոքերի էխինոկոկոզի վիրահատական բուժման, ուրցագեղձի հեռացման (թիմէկտոմիա) հարցերին։ Ավելի քան 230 գիտական աշխատությունների հեղինակ է[6]։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (2001)։

Պարգևներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վերաբացված նորոգված վիրաբուժական բաժանմունքն անվանակոչվել է Վիկտոր Ափոյանի անունով[7]։

Երկեր խմբագրել

  • Վիրաբուժական հիվանդություններ։ Ուսումնական գրակականություն բժշկական ինստիտուտի ուսանողների համար։ Ավագյան Ալֆրեդ Վարդգեսի, Ափոյան Վիկտոր Թադևոսի, Գալստյան Ստեփան Մնացականի, Կափլանյան Ա. Մ, Անանիկյան Պավել Պետրոսի, Բալայան Ռոբերտ Ավետիքի, Երևան, «Լույս», 1993[8]։
  • Վիրաբուժական հիվանդություններ։ Բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար, Ափոյան Վիկտոր Թադևոսի, Հովհաննիսյան Ռ. Ա., Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Երևան, ԵՊԲՀ-ի հրատարակչություն, 1999[9]։
  • Վիրաբուժական հիվանդություններ։ Ուսումնական գրականություն բժշկական համալսարանի մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և վիրաբույժների համար, Ափոյան Վիկտոր Թադևոսի, 2-րդ հրատարակչություն, լրացված և վերամշակված, Երևան, «Էդիթ Պրինտ», 2010[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Technologies, Peyotto. «Մահացել է վիրաբույժ Վիկտոր Ափոյանը». 1in.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  2. «Апоян Виктор Татевосович - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  3. LLC, Helix Consulting. «Մահացել է բժշկական գիտությունների ակադեմիկոս Վիկտոր Ափոյանը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  4. www.raen.am http://www.raen.am/members/a27.html. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «AAS - Armenian Association of Surgeons». www.aas.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  6. 6,0 6,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 175։
  7. ««Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը կոչվեց վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  8. Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի; Ափոյան, Վիկտոր Թադևոսի; Գալստյան, Ստեփան Մնացականի; Կափլանյան, Ա Մ; Անանիկյան, Պավել Պետրոսի; Բալայան, Ռոբերտ Ավետիքի, eds. (1993). Վիրաբուժական հիվանդություններ։ Ուսումնական գրակականություն բժշկական ինստիտուտի ուսանողների համար։ Մ. Երևան: Լույս. ISBN 9785545011919.
  9. Ափոյան, Վիկտոր Թադևոսի; Հովհաննիսյան, Ռ Ա; Երևանի Պետական Բժշկական Համալսարան, eds. (1999). Վիրաբուժական հիվանդություններ։ Բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար. Երևան: ԵՊԲՀ-ի հրատ.
  10. Ափոյան, Վիկտոր Թադևոսի, ed. (2010). Վիրաբուժական հիվանդություններ։ Ուսումնական գրակ. բժշկ. համալսարանի մագիստրատուրայի, կլինիկական օրդինատուրայի և վիրաբույժների համար (2-րդ հրատ., լր. և վերամշ ed.). Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 9789939522463.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ափոյան» հոդվածին։