Վիկտորյա Օհանջանյան
իրանահայ ճարտարապետ
Վիկտորյա (Վիկտորիա) Օհանջանյան, իրանահայ ճարտարապետ։ Իրանի առաջին կին ճարտարապետը[1]։ Ինժեներ Ավետիս Օհանջանյանի դուստրը։
Վիկտորյա Օհանջանյան | |
---|---|
Ծննդավայր | Թավրիզ |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Կենսագրություն խմբագրել
Վիկտորյա Օհանջանյանը ծնվել է Թավրիզում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ 1964-1977 թվականներին աշխատել է Իրանի քաղաքաշինության նախարարությունում։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, գործուղվել, տարբեր վայրեր։ Ֆրանսիայում ուսումնասիրել է արդյունաբերական շենքերի կառուցման ժամանակակից մեթոդները[2]։
Հետագայում ճարտարապետական գործունեությունը շարունակել է Թեհրանի իր անձնական գրասենյակում և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում[2]։