Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկտորիա Վարդանի Աբովյան (1883, Երևան, Ռուսական կայսրություն - 1979, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ դերասանուհի։

Վիկտորիա Աբովյան
Ծնվել է1883
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՀռիփսիմյան իգական գիմնազիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, ուսուցչուհի և թարգմանչուհի
Ծնողներհայր՝ Վարդան Աբովյան

Խաչատուր Աբովյանի թոռնուհին։

Կենսագրություն խմբագրել

Վիկտորիա Աբովյանը ծնվել է 1883 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Հռիփսիմյան գիմնազիայում, ապա՝ Թիֆլիսում։ 1905-1912 թվականներին աշխատել է Ալեքսանդրապոլի ս․ Աստվածածնի օրիորդաց և Փրկչի տղայոց դպրոց]երում որպես ուսուցչուհի[2]։

Սովորելու տարիներից մասնակցել է Ալեքսանդրապոլի ժողովրդական տան սիրողական խմբի ներկայացումներին։ 1912 թվականին տեղափոխվել է Թիֆլիս և մինչև 1918 թվականը հանդես եկել Զուբալովի անվան ժողովրդական թատրոնի ներկայացումներում։ Խաղացել է նաև Լևոն Քալանթարի և Ամո Խարազյանի թատերախմբերում։ 1918 թվականին վերադարձել է Երևան, թատերախումբ ձևավորել և մի շարք ներկայացումներ բեմադրել[2]։

Կատարել է նաև թարգմանություններ[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

Ներկայացում Դեր
Պատվի համար Մարգարիտ
Պեպո Կեկել
Հին աստվածներ Իշխանուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 548։
  2. 2,0 2,1 2,2 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 14.