Վիկինգ բանկ (անգլ.՝ Commercial Bank «Viking» Stock Company, «Vikingbank»; Commerzbank «Wiking» AG, «Wikingbank»), Ռուսաստանում ստեղծված առաջին առևտրային բանկը։ Այն ունի ռուբլիով և արտարժույթով բանկային գործառությունների իրականացան հիմնական արտոնագիր։

Անվանում խմբագրել

«Վիկինգ» բանկը ստեղծվել է «Արտոնագիր» կոոպերատիվ բանկի հիման վրա, որը ԽՍՀՄ Պետական բանկից թիվ 2 բանկային գոծունեության արտոնագիրը ստացել է 1988 թվականի օգոստոսի 26-ին։ ԽՍՀՄ Պետական բանկի թիվ 1 արտոնագիրը ստացել է «Սոյուզ» բանկը (Չիմկենտ, Ղազախստանի Հանրապետությունուն)։ Այսպիսով, «Արտոնագիր» բանկը Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին առևտրային բանկն է։

1991 թվականին «Արտոնագիր» բանկը վերափոխվել է բաժնետիրական ընկերության, 1994 թվականին վերանվանվել է «Վիկինգբանկ»։ Բանկն իր անունը ստացել է օտարերկրյա գործընկերներից (1988 թվականին հիմնադրվել է «Վիկինգ» սովետա-շվեդական համատեղ ձեռնարկությունը), որը հետագայում թողել է բանկային բիզնեսը Ռուսաստանում։ 1997 թվականին բանկի անունը փոխվել է լակոնիկ «Վիկինգի»[1]։

Ֆինանսական գործունեություն խմբագրել

2019 թվականի դրությամբ բանկի ակտիվները հասնում էին 1,8 միլիարդ ռուբլու[2]։ Այն փոքր բանկ է, որի գործունեությունը կենտրոնացած է Սանկտ Պետերբուրգում։ Հաճախորդների շրջանակը ներկայացված է Սանկտ Պետերբուրգի, Լենինգրադի մարզի և Կարելիայի արդյունաբերական ձեռնարկությունների սահմաններում։ Բանկի գործունեությունը ֆինանսավորվում է սեփական միջոցներից և իրավաբանական անձանց փոխառու միջոցներից։ Բանկն ընդգրկված է Ավանդների ապահովագրության համակարգում։

Սեփականատեր խմբագրել

Ըստ Ռուսաստանի բանկի՝ «Վիկինգ» բանկը մի խումբ իրավաբանական անձանց միջոցով վերահսկվում է Սանկտ Պետերբուրգի գործարար Ալեքսեյ Ուստաևի կողմից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История банка». АО "КАБ"Викинг". 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Финансовые результаты банка». АО "КАБ "Викинг". 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Список лиц, под контролем либо значительным влиянием которых находится банк». Банк России. 2020.

Արտաքին հղումներ խմբագրել