Վիլնյուսի զինանշան (լիտ.՝ Vilniaus herbas), Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի պաշտոնական խորհրդանիշերից մեկը[1]։

Վիլնյուսի զինանշան
Տարբերակներ
Վիլնյուսի փոքր զինանշանը
Մանրամասնություններ
Հաստատվածապրիլի 17, 1991
Վահանիսպանական
ՎահանաբռնիչներԵրկու կանայք

Զինանշանի մուգ կարմիր ֆոնի վրա պատկերված է Սուրբ Քրիստափորը, որն իր ուսերի վրա պահում է մանկահասակ Հիսուս Քրիստոսին[1]։ Մեծ զինանշանի վրա պատկերված են նաև երկու կանայք, ովքեր պահում են վահանը։ Աջ մասում կանգնած կնոջ ձեռքին փակեղ է, իսկ ձախ կնոջ ձեռքին՝ խարիսխ և կշեռք։

Զինանշանը պսակված է դափնու տերևով և Լիտվայի Հանրապետության դրոշի գույները կրող ժապավեններով։

Պատմություն խմբագրել

Վիլնյուսի զինանշանն ընդունվել է 1330 թվականին՝ քաղաքի հիմնադրումից յոթ տարի հետո։ Լիտվացի պատմաբան Թեոդոր Նարբուտը նշում է, որ 14-րդ դարի Վիլնյուսի զինանշանի վրա պատկերված է եղել առասպելական հերոս Անցիսը։

Այն բանից հետո, երբ Լիտվան մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ՝ Վիլնյուսի պաշտոնական զինանշանն ընդունվեց Լիտվայի մեծ դքսության ազգային խորհրդանիշը։

Այն իրենից ներկայացնում է կարմիր հերալդիկ ֆոնի վրա պատկերված հեծյալ։ Հեծյալի նժույգը սպիտակ է և ազնվացեղ։

Վիլնյուսի ներկայիս զինանշանը հաստատվել է 1991 թվականի ապրիլի 17-ին։ Վիլնյուսի դրոշի կենտրոնում ևս պատկերված է քաղաքի զինանշանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Վիլնյուսի զինանշան. «Լիտվայի Հանրապետություն, մայրաքաղաք Վիլնյուսի պաշտոնական խորհրդանիշները». geraldika.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.