Ուիլյամ Թոմսոն, 1-ին Բարոն Կելվին (անգլ.՝ William Thomson, 1st Baron Kelvin, հունիսի 26, 1824(1824-06-26)[1][2][3][…], Բելֆասթ[4][5] - դեկտեմբերի 17, 1907(1907-12-17)[1][2][3][…], Լարգս, Largs, Այրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս։ Բացառիկ ընդունակությունների համար 10 տարեկանում ընդունվել է Գլազգոյի համալսարան[15], այնուհետո, 1843 թ․՝ Քեմբրիջի համալսարանը, որն ավարտելուց հետո, 22 տարեկանում, դարձել է Գլազգոյի համալսարանի բնափիլիսոփայության ամբիոնի ղեկավար[16] (1846 - 1899 թթ.), 1904 թ.՝ նաև այդ համալսարանի նախագահը։ 1851 թ. ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1890 - 1895 թթ. եղել է այդ ընկերության նախագահը։ Գիտության մեջ ունեցած իր ակնառու վաստակի համար 1892 թ. Թոմսոնն ստացել է լորդի տիտղոս և կոչվել լորդ Կելվին։

Ուիլյամ Թոմսոն
William Thomson
Ծնվել էհունիսի 26, 1824(1824-06-26)[1][2][3][…]
Բելֆասթ[4][5]
Մահացել էդեկտեմբերի 17, 1907(1907-12-17)[1][2][3][…] (83 տարեկան)
Լարգս, Largs, Այրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Բնակության վայր(եր)Բելֆասթ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դավանանքքրիստոնեա
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գրող և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա, մեխանիկա և ջերմադինամիկա
Պաշտոն(ներ)Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Թագավորական միության նախագահ և Լորդերի պալատի անդամ
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԳլազգոյի համալսարան, Փիթերհաուս, Քեմբրիջի համալսարան[6] և Royal Belfast Academical Institution?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][7]
Գիտական ղեկավարՈւիլյամ Հոփկինս
Եղել է գիտական ղեկավարRobert Mond?
Հայտնի աշակերտներWilliam Edward Ayrton?
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն[13] և Լիբերալ յունիոնիստական կուսակցություն[13]
Ամուսին(ներ)Margaret Crum? և Frances Anna Blandy?
ՀայրՋեյմս Թոմսոն
ՄայրMargaret Gardiner?[14][9]
Ստորագրություն
Изображение автографа
 William Thomson, 1st Baron Kelvin Վիքիպահեստում

Աշխատանքները խմբագրել

Թոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստիկայի, ջերմահաղորդակցության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ սեռի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ։

Ջեյմս Պրեսկոտ Ջոուլի հետ բացահայտել է, որ ծակոտկեն միջնորմով իրական գազերի դանդաղ հոսույթի ժամանակ դրանց ջերմաստիճանը փոխվում է, որը գիտության մեջ հայտնի է «Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ» անունով։ Նա ուսումնասիրել է նաև բյուրեղների մագնիսական հատկությունները, բացահայտել ֆեռոմագնիսների տեսակարար ջերմահաղորդականության կախումը դրանց մագնիսացումից (Թոմսոնի էֆեկտ), ստեղծել մի շարք գերզգայուն էլեկտրաչափեր, համապիտանի կողմնացույց և այլ սարքեր։

Միավորների միջազգային համակարգում 1 Կ ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասն է։ 1 Կ = 1C

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 323
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 198