Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիլյամս Խաչատրյան (1950, Արագած գյուղ), նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1988

Վիլյամս Խաչատրյան
Ծնվել է1950
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Գործունեությունը խմբագրել

1966 թվականին ավարտել է Ապարանի միջնակարգ դպրոցը, 1972 թվականին կարմիր դիպլոմով Երևանի պետական բժշկական համալսարանը, 1975 թվականին՝ Սանկտ-Պետերբուրգի նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1972-1973 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։ 1977 թվականին նշանակվել է Սանկտ-Պետերբուրգի Պոլինովի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող։ 1976 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1985 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուների։ 43 գիտական աշխատանքների, 29 գյուտերի և նորարարական առաջարկների հեղինակ է։ Գիտական աշխատանքներից 10-ը հայերեն է, 24-ը՝ ռուսերեն, 5-ը՝ անգլերեն, 3-ը՝ ֆրանսերեն, 1-ը՝ ուկրաիներեն։

Աշխատություններ (որպես համահեղնակ) խմբագրել

  • Гидроцефалия (патогенез, диагностика, хирургическое лечение). Санкт-Петербург, 1998, 230 с.
  • Повторные ликворошунтирующие операции. Алматы, 1999, 193 с.
  • Эндоскопия в детской нейрохирургии. Пособие для врачей. Санкт-Петербург, 2003, 19 с.
  • Врожденные спиналные патологии у детей. Уч. пособие. Казахстан, Шымкент. 2008, 110 с.
  • Спинальные дизрафии. Санкт-Петербург, 2009, 304 с.