Վիլհելմ Ակունյան
հայ լուսանկարիչ
Վիլհելմ Հովհաննեսի Ակունյան (նոյեմբերի 3, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2010), հայ լուսանկարիչ, ֆոտոթղթակից։
Վիլհելմ Ակունյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1956 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2010 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1983) և Երևանի պետական համալսարան (1981) |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Վիլհելմ Ակունյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանում։ 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետում, 1980-1981 թվականներին՝ ԵՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի ֆոտոժուռնալիստիկայի բաժնում[1]։ Լուսանկարչությամբ է զբաղվել 1980 թվականից, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու ժամանակ[2]։ Որպես ֆոտոթղթակից աշխատել է «Լուսավորիչ», «21», «Երկիր», «Հայաստանի Հանրապետություն», «Օրրան» թերթերում, «Նուվել դ’Արմենի» (Ֆրանսիա) և «Հայացք Երևանից» ամսագրերում։
Անդամակցություն խմբագրել
- 1995-1998 թվականներին եղել է Երևանի մամուլի ակումբի անդամ[1]։
Գրականություն խմբագրել
- Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։