Վիդ Բելեց (սլովեն.՝ Vid Belec, հունիսի 6, 1990(1990-06-06)[1][2], Մարիբոր, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, իտալական «Սալեռնիտանա» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Վիդ Բելեց
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1990(1990-06-06)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Մարիբոր, Սլովենիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Սլովենիա Ժելեզնիչար (Մարիբոր)
2002—2007 Սլովենիա Մարիբոր
2007—2010 Իտալիա Ինտերնացիոնալե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2015 Իտալիա Ինտերնացիոնալե 0 (0)
2010—2012  Իտալիա Կրոտոնե 50 (−68)
2013—2014  Պորտուգալիա Օլյանենսե 22 (−38)
2014—2015  Թուրքիա Քոնյասփոր 14 (−20)
2015—2017 Իտալիա Կարպի 61 (−71)
2017—2018 Իտալիա Բենևենտո 13 (−27)
2018  Իտալիա Սամպդորիա 2 (−5)
2018—2020 Իտալիա Սամպդորիա 0 (0)
2019—2020  Կիպրոսի Հանրապետություն ԱՊՕԷԼ 21 (−15)
2020—ներկա Իտալիա Սալեռնիտանա 1 (−1)
Ազգային հավաքական
2006 Սլովենիա Սլովենիա (մինչև 17) 3 (−?)
2008 Սլովենիա Սլովենիա (մինչև 18) 4 (−?)
2007—2009 Սլովենիա Սլովենիա (մինչև 19) 6 (−?)
2014—2018 Սլովենիա Սլովենիա 16 (−17)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վիդ Բելեցը «Մարիբոր» ակումբի սան է։ Այնտեղից նա տեղափոխվել է իտալական «Ինտերնացիոնալե», բայց չի կարողացել խաղալ թիմում և վարձավճարով տեղափոխվել է Սերիա B«Կրոտոնե» ակումբ։ Այդ ակումբում նա իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին «Տորինոյի» դեմ խաղում[3]։ Ընդհանուր առմամբ «Կրոտոնեում» Բելեցն անցկացրել է երկու մրցաշրջան, որոնցում մասնակցել է 53 հանդիպման, ներառյալ Իտալիայի գավաթը։

2012 թվականին Բելեցը վերադարձել է «Ինտերնացիոնալե»՝ որպես երրորդ դարպասապահ, հայրենակից Սամիր Հանդանովիչից և Լուկա Կաստելացիից հետո։ 2012 թվականին օգոստոսի 30-ին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ինտեր» - «Վասլույ» (Ռումինիա) հանդիպման 33-րդ րոպեին 0-0 հաշվի ժամանակ փոխարինել է հեռացված Լուկա Կաստելացիին։ Հանդիպման վերջնական հաշիվն է՝ 2-2[4]։

2013 թվականի հուլիսի 15-ին Բելեցը վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական «Օլյանենսե»։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին Բելեցը կրկին վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Քոնյասփոր»։ Պայմանագիրը լուծարվել է 2015 թվականի փետրվարի 2-ին, և նա վերադարձել է «Ինտեր»[5]։

2015 թվականի օգոստոսի 31-ին պայմանագիր է ստորագրել իտալական «Կարպի» թիմի հետ, որտեղ խաղացել է մինչև 2017 թվականի հուլիսի 7-ը, երբ տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ «Բենևենտո»[5]։

2018 թվականին սկզբում վարձավճարով, այնուհետև մշտական հիմունքներով տեղափոխվել է «Սամպդորիա», որում, սակայն, անցկացրել է ընդամենը 2 հանդիպում։ 2019 թվականին վարձավճարով տրվել է կիպրոսյան «ԱՊՕԷԼ» ակումբին[5]։

Վարձավճարի ժամկետը լրանալուց հետո, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին 650 հազար եվրոյով վաճառվել է իտալական «Սալեռնիտանա» ակումբին, որտեղ էլ հանդես է գալիս մինչ օրս[5]։

Ազգային հավաքականի կարիերան խմբագրել

Վիդ Բելեցը խաղացել է երկրի տարբեր տարիքային խմբերի երիտասարդական հավաքականներում։ 2011 թվականի փետրվարի 9-ին նա առաջին անգամ հրավիրվել է Սլովենիայի առաջին հավաքական Ալբանիայի դեմ ընկերական խաղին[6]։ Այդ ժամանակից ի վեր Բելեցը պարբերաբար հրավիրվում է ազգային հավաքական, որտեղ անցկացրել է 16 հանդիպում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Торино (Турин) — Кротоне (Кротоне) — 1:1
  4. Интер — Васлуй
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Vid Belec - Player profile 20/21». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Албания — Словения — 1:2». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  7. «NZS – Nogometna zveza Slovenije». www.nzs.si (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդ Բելեց» հոդվածին։