Վիդադ Քավար (արաբ․՝ وداد قعوار‎‎, 1931, Տուլկարմ, Հորդանան գետի արևմտյան ափ), Հորդանանի և Պաղեստինի էթնիկ ու մշակութային արվեստի աշխարհահռչակ կոլեկցիոներ։ Նա վերջին 50 տարիների ընթացքում հավաքել է զգեստների, կոստյումների, տեքստիլ և ոսկերչական իրերի լայն հավաքածու, որոնք ձգտում են պահպանել այն մշակույթը, որը մեծապես սփռվել է հակամարտությունների արդյունքում[1]։ Քավարը հայտնի է որպես Umm l'ibas al-falastini, այսինքն՝ որպես պաղեստինյան զգեստների մայր։

Վիդադ Քավար
արաբ․՝ وداد قعوار‎‎ և անգլ.՝ Widad Kawar
Ծնվել է1931
ԾննդավայրՏուլկարմ, Հորդանան գետի արևմտյան ափ
Քաղաքացիություն Պաղեստին և  Հորդանան
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունAdawiya School (Tulkarm)? և Բեյրութի ամերիկյան համալսարան
Գիտական աստիճանմագիստրոս և բակալավր
Մասնագիտությունհետազոտող, գրող, արվեստագետ և հավաքորդ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրևելյան հետազոտությունների ամերիկյան կենտրոն
ԵրեխաներMary Kawar?
Կայքtirazcentre.org

Կենսագրություն խմբագրել

Քավարը ծնվել է Ջալիլը Զանդ Իրանի և Հանեհ Սլեհ ընտանիքում։ Նրա հայրը՝ Ջալիլը, Պաղեստինում բրիտանական կրթական համակարգի մանդատի անչափահասների գործերով փորձառու ուսուցիչ և ղեկավար էր։ Նա մեծացել է Բեթղեհեմում։ Սովորել է Ռամալլահի Քվակերսի դպրոցում, ապա Բեյրութի ամերիկյան համալսարանում[2]։ Քավարը իր հավաքածուները հասանելի է դարձրել համընդհանուր դիտման համար և ամբողջ աշխարհից պաղեստինյան զգեսների ցուցադրանմուշներ է հավաքել։ Նա գրել է բազմաթիվ գրքեր պաղեստինյան ասեղնագործության մասին և ձգտում է ստեղծել մշակութային ասեղնագործության պատկերասրահ։ Վերջերս նա համագործակցել է Մարգարետ Սքինների հետ՝ ստեղծելով «Կարերի գանձարան. պաղեստինյան ասեղնագործության մոտիվները 1850-1950» գիրքը[3]։

Վիդադը ներկայումս Ամերիկյան Արևելյան հետազոտությունների կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Վերջերս նա ստեղծել է Տիրազ կենտրոն ը, որտեղ գտնվում են հորդանանյան և պաղեստինյան մշակութային ավանդույթները պահպանող հավաքածուները։

Հրատարակություններ խմբագրել

  • Kawar, Widad: Threads of Identity: Preserving Palestinian Costume and Heritage ISBN 978-9963-610-41-9 Rimal Publications. 2011
  • Kawar, Widad: Pracht Und Geheimnis - Kleidung Und Schmuck Aus Palästina Und Jordanien ISBN 3-923158-15-7 Rautenstrauch-Joest Museum Munich. 1987
  • Kawar, Widad and Tania Nasir: Palestinian Embroidery : Traditional "Fallahi" Cross-Stitch ISBN 3-927270-04-0. Munich, State Museum of Ethnography. 1992.
  • Widad Kawar and Shelagh Weir: Costumes and Wedding Customs in Bayt Dajan. «biography». Kawar Arab Heritage Collection. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Widad Kamel Kawar with an endowment from her late husband Widad he established small center and museum in Amman Jordan to house this unique collection». Rimal Publications. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  2. «Traditional Costumes from Jordan and Palestine: The Private Collection of Widad Kawar». Darat al Funun. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  3. Benny Ziffer (2007 թ․ նոյեմբերի 23). «A stitch in time». Haaretz. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել