Վիգեն Մալխասյան
Վիգեն Արամայիսի Մալխասյան (մարտի 9, 1921[1] - 1991), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961)։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։
Ծնվել է | մարտի 9, 1921[1] |
---|---|
Մահացել է | 1991 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943)[1] |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1960) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն խմբագրել
1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտ բուժական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի էվակուացիոն հոսպիտալում, Վ. Ի. Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցում, նույն հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1960 թվականից Բժիշկների կատարելագործման Երևանի պետական բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ է։ Գիտական աշխատությունները վերաբերում են մարսողության օրգանների վիրաբուժությանը։
Երկեր խմբագրել
- Дуоденальная культя, Е., 1968.
- Дренирование грудного лимфатического протока в хирургической практике, М.,1979.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 162)։ |