Վիգեն Դիշչեքենյան (Վիգէն Տիշչեքենեան, Viken Dishgekenian), լիբանանահայ երգիչ, հայրենասիրական (հեղափոխական) երգերի կատարող։

Վիգեն Դիշչեքենյան

Կենսագրություն խմբագրել

1986 թվականին ավարտել է Բեյրութի Հովակիմյան դպրոցը։ 1991 թվականից մի շարք հայկական և արաբական վարժարաններում քիմիա է դասավանդում։

Դեռ մանուկ հասակից կապված էր հեղափոխական երգերի հետ։ Սեփական առաջին երգը կատարել է 1997 թվականին՝ երգ Մհեր Չուլհաջյանի հիշատակին։ Ունի հեղափոխական երգերի 5 ձայնասկավառակ։ Լիբանանից դուրս համերգներ է տվել Ֆրանսիայում, Եգիպտոսում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Քուվեյթում, Հորդանանում, Նիդերլանդներում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել