Վերջին լուր (թերթ)
(Վերահղված է Վերջին լուր (օրաթերթ)ից)
«Վերջին լուր», քաղաքական անկախ օրաթերթ (երեկոյան)։ Լույս է տեսել 1914-30 թվականին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Վահան Թոշիկյան, Ա. Գալփակճյան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տպագրել է տեղեկություններ ռազմաճակատներից, լուրեր պատերազմող կողմերի և Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մասին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/9/91/%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%AC%D5%B8%D6%82%D6%80_%28%D5%A9%D5%A5%D6%80%D5%A9%29.jpg/220px-%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%AC%D5%B8%D6%82%D6%80_%28%D5%A9%D5%A5%D6%80%D5%A9%29.jpg)
1910-ական թվականի վերջերից լայնորեն լուսաբանել է պոլսահայ կյանքը, ազգագրական պատմության հետ կապված հարցեր, տպագրել Մեծ եղեռնը վերապրած հայ մտավորականների հուշեր։ Դատապարտել է հայկական կուսակցությունների և գործիչների ենթադրյալ երկպառակությունները։ Թերթը տեղ է հատկացրել նաև բանասիրական-գրաքննադատական հոդվածների։ Աշխատակցել են Երվանդ Օտյանը, Լևոն Բաշալյանը, Ալփասլանը (Ալ․ Փանոսյան), Հակոբ Տեր-Հակոբյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 416)։ ![]() |