«Վերջին դյույմը» (ռուս.՝ «Последний дюйм»), 1958 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական արկածային ֆիլմ-դրամա, որը նկարահանել են ռեժիսորներ Թեոդոր Վուլֆովիչը և Նիկիտա Կուրիխինը[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում Ջեյմս Օլդրիջի համանուն պատմվածքի հիման վրա։

Վերջին դյույմը
ռուս.՝ Последний дюйм
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և դրամա
ՀիմքThe Last Inch?
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորTeodor Vulfovich? և Nikita Kurikhin?
Սցենարի հեղինակԼեոնիդ Բելոկուրով
ԴերակատարներՆիկոլայ Կրյուկով և Միխայիլ Գլուզսկի
ՕպերատորՍամուիլ Ռուբաշկին
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն89 րոպե
IMDbID 0167346

Սյուժե խմբագրել

Հետպատերազմյան տարիներ, Հյուսիսային Աֆրիկա։ Գործազուրկ օդաչու Բեն Էնսլիին մեծ գումար են առաջարկում վտանգավոր աշխատանքի՝ շնաձկների ստորջրյա նկարահանումների համար։ Բենը և նրա որդին՝ Դեյվին, որը հորը խնդրում է իրեն էլ վերցնել, թռչում են ծովի հեռավոր ու ամայի ափ։ Նկարահանումների ժամանակ Բենը հարձակման է ենթարկվում շնաձկների կողմից և ափ ընկնում, իսկ տղան, փրկելով իր և հոր կյանքը, քարշ է տալիս նրան ինքնաթիռ և թռչում։ Բենը, կորցնելով գիտակցությունը, քայլ առ քայլ Դեյվին սովորեցնում է մեքենան ղեկավարելու ձևը, և նա հաղթահարում է վտանգավոր ուղին ու վայրէջք է կատարում օդանավակայանում՝ ամեն ինչ ճիշտ անելով մինչև վերջին դյույմը։

Դերերում խմբագրել

  • Սլավա Մուրատով – Դեյվի
  • Նիկոլայ Կրյուկով – Բեն Էնսլի (դերը հնչյունավորել է Յուրի Տոլուբեևը)
  • Միխայիլ Գլուզսկի – Ջիֆֆորդ
  • Ալիաղա Աղաևսրճարանի տերը
  • Մուխլիս Ջանի-Զադե – մեխանիկ (դերը հնչյունավորել է Սերգեյ Յուրսկին)
  • Ալեքսեյ Ռոզանով – բժիշկ[4]
  • Իվան Դմիտրիև – սրճարանի այցելու (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Լեոնիդ Բելոկուրով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Թեոդոր Վուլֆովիչ, Նիկիտա Կուրիխին
  • Գլխավոր օպերատոր՝ Սամուիլ Ռուբաշկին
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով
  • Ստորջրյա նկարահանումների օպերատոր՝ Անատոլի Պոպով
  • Կոմպոզիտոր՝ Մովսես Վայնբերգ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Մարկ Սոբոլ

Երաժշտություն խմբագրել

  • Բենի երգը («Тяжёлым басом гремит фугас…», տեքստի հեղինակ՝ Մարկ Սոբոլ, երաժշտությունը՝ Մոիսեյ Վայնբերգի), կատարում է Միխայիլ Ռիբան[5]։

Մրցանակներ խմբագրել

  • Համամիութենական կինոփառատոն (1960, Մինսկ)
    • Առաջին մրցանակը օպերատորի աշխատանքի համար (Սամուիլ Ռուբաշկին)
    • Երկրորդ մրցանակ ռեժիսորի աշխատանքի համար (Թեոդոր Վուլֆովիչ, Նիկիտա Կուրիխին)
    • Երկրորդ մրցանակ կոմպոզիտորի աշխատանքի համար (Մոիսեյ Վայնբերգ)
    • Երկրորդ մրցանակ տղամարդու դերակատարման համար (Նիկոլայ Կրյուկով)
    • Մանկական ֆիլմերի երկրորդ մրցանակ

Նկարահանումներ խմբագրել

  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Կասպից ծովում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում, դրվագներում նկարահանվել են ադրբեջանցի դերասաններ։
  • Ջեյմս Օլդրիջի պատմվածքում գործողությունները կատարվում են Հուրգադա ձկնորսական գյուղի մոտ գտնվող անապատային տեղանքում[6][7], որը ներկայում հայտնի հանգստավայր է, իսկ ֆիլմում գործողության վայրը կոչվում է Մարգադա հորինված անունով։
  • Բնօրինակ պատմությունում խոսքը Taylorcraft Auster ինքնաթիռի մասին է, ֆիլմում օգտագործվել է նրա նման խորհրդային Յակ-12 ինքնաթիռը։ Ներկայում այդ ինքնաթիռը գտնվում է Կիրժաչ քաղաքի աերոակումբում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Режиссер Никита Курихин: его убийцей стал купленный по блату «Запорожец»
  2. «Пассажирка»: возможность оперы
  3. Кушать подано: 10 лучших фильмов с участием акул
  4. Последний дюйм (1959) Full Cast & Crew
  5. ««Песня Бена» из кинофильма «Последний дюйм»». Гостелерадиофонд. 1960. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  6. «Дж. Олдридж. Последний дюйм». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «2000-2012 Ежедневный познавательный журнал «ШколаЖизни.ру» Как река создала страну?». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Мелочь крылатая». Огонёк. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել