Վերին Հռենոս (ֆր.՝ Haut-Rhin), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում։

  • Վերին Հռենոս դեպարտամենտի կարգային թիվն է՝ 68։
Վերին Հռենոս
Haut-Rhin
flag of Haut-Rhin? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էAlsace-Moselle?
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԷլզաս
ՎարչկենտրոնՔոլմար
Ամենաբարձր կետԳրան Բալյոն
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)
742 408 (28րդ տեղ)
Խտություն210
Տարածք3525
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԶոլոտուրն, Բազել-Լանդ, Բազել Շտադտ, Յուրա, Բելֆորի տարածք, Վոգեզներ, Ներքին Ռեն և Բադեն-Վյուրթեմբերգ
Ժամային գոտիCET (UTC+1)
Նախորդprovince of Alsace?, Republic of Mulhouse?, Mont-Terrible?, Էլզաս-Լոթարինգիա, Upper Alsace?, Gau Baden-Elsaß? և CdZ-Gebiet Elsaß?
ՓոխարինեցMont-Terrible?
ISO 3166-2 կոդFR-68
Անվանված էՀռենոս
cg68.fr/conseil-general/fonctionnement/index.html

Պատմական տեղեկություններ խմբագրել

Վերին Հռենոս դեպարտամենտը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Գտնվում է նախկին Էլզաս մարզի տարածքում։

Աշխարհագրական տվյալներ խմբագրել

Վերին Հռենոսը սահմանակից է Բելֆոր տարածք և Վոգեզներ դեպարտամենտներին, արևմուտքում՝ Վոգեզներ լեռներին, հյուսիսում՝ Ստորին Հռենոս դեպարտամենտին, հարավում՝ Շվեյցարիային և Գերմանիայի հետ նրա արևելյան սահմանն անցնում է Հռենոս գետով։

Տարածքը 3525 քառ.կմ է, ունի 293 համայնք։

Տնտեսություն խմբագրել

Վերին Հռենոսը ֆրանսիական ամենահարուստ դեպարտամենտներից մեկն է։ Մյուլուզը համարվում է Պեժո ավտոմոբիլների հայրենիքը՝ արտադրելով 106 և 206 մոդելները։ Հյուսիսային Սունյո երկրամասում գործազրկության ամենացածր ցուցանիշն է գրանցվել (մոտավորապես 2%)։ Երկրամասը շրջապատված է բլուրներով։ Բնակիչներից շատերն աշխատում են Շվեյցարիայում, հատկապես Բազելի քիմիական արդյունաբերության ոլորտում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին Հռենոս» հոդվածին։