Վերժինե Սեմիրջյան
Վերժինե Սեմիրջյան (փետրվարի 3, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Վերժինե Սեմիրջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Վերժինե Սեմիրջյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 3-ին, Հայաստանի Երևան քաղաքում։
Նախնական կրթություն ստացել է Եղիշե Չարենցի անվան դպրոցում։ 1973 թվականից մինչև 1975 թվականը շարունակել է իր ուսումը արվեստի N8 քոլեջում։ Ստացել է կերամիկական նկարիչ մասնագիտություն։
1975 թվականից մինչև 1979 թվականը սովորել է Մոսկվայի ազգային արվեստի հեռակա համալսարանի գեղանկարչության ֆակուլտետում։ Աշխատել է համար 25 քոլեջում որպես կերամիկական աշխատանքների վարպետ։
1977 թվականին իր մասնակցությունն է ունեցել տարբեր ցուցահանդեսներում։
1987 թվականին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Նա բազմիցս մասնակցել է ցուցահանդեսներին տարբեր երկրներում, ինչպիսքի են Կանադան, Գերմանիան, Բուլղարիան, Իսպանիան։
2007 թվականին նրա աշխատանքները ցուցադրվում են Ֆրանսիայի Լիոն քաղաքում, 2008 թվականին՝ Զալցբուրգ քաղաքում։
Նրա սյուրռեալիստական աշխատանքներում արտացոլվում է բարու և չարի հավերժական պայքարը, կանանց և տղամարդկանց հարաբերությունները։ Նրանցում մներկայացված են մարդկային հոգու տարբեր վիճակներ, որոնք միախառնվում են ներդաշնակ ամբողջականության մեջ։