Վերա Դիմիտրովա Զլատարևա (դեկտեմբերի 3, 1905(1905-12-03), Golyamo Belovo, Բուլղարիայի իշխանություն - օգոստոսի 19, 1977(1977-08-19), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի հասարակական գործիչ, ֆեմինիստ, սուֆրաժիստ, գրող և իրավաբան։ Բուլղարիայի գիտնականների միության անդամ։

Վերա Զլատարևա
բուլղար․՝ Вера Златарева
Ծնվել էդեկտեմբերի 3, 1905(1905-12-03)
ԾննդավայրGolyamo Belovo, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էօգոստոսի 19, 1977(1977-08-19) (71 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան և Միջին դպրոց
Մասնագիտությունիրավաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ և ֆեմինիստ
ԱմուսինMihail Genovski?
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունBulgarian Agrarian National Union?

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Վերա Զլատարևան ծնվել է 1905 թվականի դեկտեմբերի 3-ին Բուլղարիայի Գոլյամո-Բելովո գյուղում։ Նա ավարտել է Պլովդիվի միջնակարգ և ավագ դպրոցը, որից հետո տեղափոխվել է Սոֆիա և ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1929 թվականին, իսկ երկու տարի անց ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Աշխատանք խմբագրել

1931-1932 թվականներին Վերա Դիմիտրովան աշխատել է Բուլղարիայի գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում որպես իրավախորհրդատուի օգնական, այնուհետև՝ սոցիալական իրավախախտումների դեմ պայքարի վարչության ղեկավարի օգնական։ 1938 թվականին նա մասնակցել է Կին գիտնականների միջազգային ֆեդերացիայում քրեական սոցիոլոգիայի ոլորտում կրթաթոշակի մրցույթին։

Նա նաև համագործակցել է «Философски преглед», «Правна мисъл», «Фар на въздържанието», «Трезвеност», «Литературен глас», «Вестник за жената», «Женски глас», «Адвокатски преглед», «Полицай» և «Преглед за трудово право» ամսագրերի հետ[1]։

Անձնական կյանք խմբագրել

Վերա Զլատարևան ամուսնացել է իրավաբան Միխայիլ Գենովսկու հետ[2] (1903-1966), նրանք երկու երեխա ունեին։ Ամուսնու հետ նա բուլղարական «Земя и труд» ամսագրի խմբագիրն էր[1]։

Մատենագիտություն խմբագրել

Վերա Դիմիտրովան իրավաբանական և գիտահանրամատչելի բովանդակությամբ բազմաթիվ մենագրությունների հեղինակ է։

  • Պատիժ և ապահովագրական միջոցներ (դոկտորական ատենախոսություն/ մենագրություն, Պլովդիվ, 1931, 88 էջ:)
  • Բուլղարիայի մարմնավաճառի հոգեբանությունը և սոցիոլոգիան (մենագրություն, Սոֆիա, 1935, 340 էջ:)
  • Մարմնավաճառությունը և նրա դեմ պայքարը (1936)
  • Հանրային հոգատարություն (մենագրություն, Սոֆիա, 1940, 203 էջ)
  • Բռնաբարություն (1940)
  • Գույքային հարաբերությունները ամուսինների միջև (1941)
  • Կնոջ իրավական պաշտպանություն (1945)
  • Գյուղացին ու նոր ժամանակը (1947)
  • Ամուսնության և ընտանիքի իրավական պաշտպանությունը Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունում (1958)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Литературен свят » В » Вера Златарева» (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  2. «Вера Златарева | БАУЖ - Българска асоциация на университетските жени» (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.