Վերադարձ դեպի Արարատ
Վերադարձ դեպի Արարատ (շվեդ.՝ Tillbaka till Ararat), 1988 թվականին նկարահանված շվեդական վավերագրական ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին։ Guldbagge 24-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակի[3]։
Վերադարձ դեպի Արարատ անգլ.՝ Back to Ararat | |
---|---|
Երկիր | Շվեդիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Թվական | նոյեմբերի 4, 1988[1] |
Լեզու | ֆրանսերեն, անգլերեն, հայերեն |
Ռեժիսոր | Փեո Հոլմքվիստ Սյուզան Խարտալյան Գորան Գյուներ |
Կինոընկերություն | Folkets Bio HB PeÅ Holmquist SVT Drama |
Տևողություն | 99 րոպե[2] |
IMDb | ID 0096268 |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության ու հայերի աքսորի մասին. հայերի, ովքեր երազում են վերադառնալ իրենց հայրենիք։
Դերեր խմբագրել
- Րաֆֆի Առնալդջյան
- Անի Առնալդջյան
- Կարապետ Հովակիմյան
- Գևորգ Էմին
Մեջբերումներ ֆիլմից խմբագրել
Երեսուն դարերի պատմությունից այսօր մենք ժառանգել ենք միայն ջարդված հիշատակարաններ, ավերված եկեղեցիներ, անճանաչելի քաղաքներ։ Մի պահ երևակայեք, որ այս քարերի աշխարհ, քարաստանի տարածքում 1915 թվականին բավարար քար չկար մեր նահատակների գերեզմանների վրա հիշատակի քար բարձրացնելու համար։ Այդ օրերին, կարծես, քարտաշը պատրաստում էր վերջին խաչքարը՝ վրան գրելու համար՝ «Այստեղ հանգչում է Հայաստանը»։ Բայց այդ բանը չպատահեց։ Հայ մարդը կենդանի է։ Կենդանի է նաև Հայաստանը, վկա այս երեխաները, որոնք Արարատից հեռու՝ Արարատն են երազում։
Այլ խմբագրել
- Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Ստոկհոլմում 1988 թվականի նոյեմբերի 4-ին։
- Ֆիլմի հայերեն տարբերակը ցուցադրվել է Երևանի Պիոներ կինոթատրոնում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.imdb.com/title/tt0096268/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Back to Ararat». The Swedish Film Database. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.