Վեներն, (շվեդերեն արտասանություն: [ˈvɛːnɛɳ]) Շվեդիայում գտնվող ամենամեծ լիճն է, իսկ Եվրոպայում երրորդն է Լադոգա և Օնեգա լճերից հետո։

Վեներն
Vänern

Վենեռն լիճը
59°01′00″ հս․. լ. 13°30′49″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հյուսիսային Եվրոպա
Երկիր Շվեդիա Շվեդիա
Հայելու բացարձակ բարձրությունը 44 մ
Ավազանի մակերեսը 5650 կմ²
Ծավալը 153 կմ³
Ամենամեծ խորությունը 106 մ
Միջին խորությունը 27 մ
Ջրահավաքի մակերեսը 47 000 կմ²
Վիքիպահեստում
Նկարը Կինեկուլ բնակավայրից

Բնութագիրը խմբագրել

Գտնվում է ծովի մակարդակից 44 մ բացարձակ բարձրության վրա։ Տարածքը 5650 կմ² է, երկարությունը՝ մոտ 140 կմ է, առավելագույն լայնությունը՝ մոտ 80 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 48,6 հզ․ կմ², միջին խորությունը 27 մ է, ամենամեծ խորությունը 106 մ է։ Սառցածածկը անկայուն է, պահպանվում է դեկտեմբերից ապրիլ[1]։ Վենեռն են թափվում ավելի քան 30 գետ, որոնցից ամենախոշորը Կլար էլվենն է, արտահոսում է Գյոթա էլվը։ Նավարկելի է։ Խոշոր նավահանգիստներն են Կարլսթադը, Մարիեսթադը, Վեներսբորգը։

Ծագումը խմբագրել

Լիճը գտնվում է գրաբենում, որը ձևավիրվել է շուրջ 10 հազար տարի առաջ, սառցե դարաշրջանից հետո։ Ափերը հիմնականում ցածրադիր են, ափագիծը համեմատաբար խիստ է կտրտված։ Ջրի մակարդակի տատանումները աննշան են։ Վեներնի խոշոր լճերից են Տուրսյոն (62 կմ²), Կիլանդսյոն (57 կմ²) և Համարյոն (47 կմ²)։ Կան նաև շատ մանր կղզիներ։

Ձկնատեսակներ խմբագրել

Վենեռն լճում շատ են տարբեր տեսակի ձկնատեսակները։ Տեղի բնակիչները և կառավարական պաշտոնյաները փորձում են ապահովել ձկնային պաշարների պահպանման նախագծերի իրականացումը։ Այն ներառում է լիճ թափվող գետերի ակունքներում ջրի մշակում, աղտոտվածություն և М74 համախտանիշ։ Մարզական ձկնորսությունը Վենեռն լճում անվճար է և անկառավարելի, ինչպես ափամերձ շրջաններում, այնպես էլ նավակներից (ուղղակի կան որոշ սահմանափակումներ, օրինակ՝ մարդուն մեկ օրում առավելագույնը երեք սաղմոն կամ իշխան)։ Առևտրային ձկնորսության համար պահանջվում է թույլտվություն։ Վենեռնի բաց ջրերում առավել տարածված ձկնատեսակը սաղմոնիկն է, որը գերիշխում է Արևելյան Դալբոսենում, որտեղ միջինը հեկտարին բաժին է ընկնում 2600 սաղմոնիկ։ Երկրորդ առավել տարածված ձկնատեսակը մանրաձուկն է, հեկտարում՝ 200-300 ձուկ։ Ձկնատեսակները կարող են փոխվել՝ կախված ջրի ջերմաստիճանից, մակարդակից և որակից։

Բնապահպանություն խմբագրել

Ամեն տարի անցկացվում են շրջակա միջավայրի մոնիտորինգ։ 2002 թվականի զեկույցի տվյալները վկայում են, որ ընդհանուր ջրի որակի ոչ մի ակնհայտ նվազում չի նկատվել, տեսանելիության նվազման պատճառը համարվում է ջրիմուռների ավելացումը։ 1970-1990-ական թվականները խնդրահարույց ժամանակահատվածներ էին՝ պայմանավորված ազոտի մակարդակի բարձրացման հետ, սակայն ներկայումս այն կարգավորվում է, գտնվելով կայուն մակարդակի վրա ։ Որոշ ծովախորշերում առաջանում են էվտրոֆիկացիայի խնդիրներ, ջրիմուռների և պլանկտոնի քանակի ավելացում։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Данные из БСЭ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենեռն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 364