Վարվառա Ալեքսանյան
հայ դասախոս, բժիշկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարվառա Արտոյի Ալեքսանյան (1921, Երևան, Հայկական ԽՍՀ - ապրիլի 5, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1963)։
Ծնվել է | 1921 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | ապրիլի 5, 1989 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943) |
Մասնագիտություն | բժիշկ, համալսարանի դասախոս և համաճարակաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1962) և պրոֆեսոր (1963) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ամուսին | Վրեժ Զիլֆյան |
Զավակներ | Արտո Զիլֆյան |
Ծնողներ | հայր՝ Արտո Ալեքսանյան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1963-1989 թվականներին եղել է ԵԲԿԻ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, 1965-1989 թվականներին՝ Հայաստանի բժիշկ-աշխարհագրագետների ընկերության նախագահ[1]։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանում բնական ծաղիկի դեմ պայքարի և կանխարգելման միջոցներին։ Հայտնաբերել և ուսումնասիրել է առնետների կծելուց առաջացող հիվանդությունը։ Բժշկական աշխարհագրության մեջ գործածության մեջ է դրել «համաճարակաբան աշխարհագրություն» տերմինը։
Պարգևներ խմբագրել
«Պատվո շքանշան»[2]
Ընտանիք խմբագրել
- Հայրը՝ Արտո Ալեքսանյան, համաճարակաբան
- Ամուսինը՝ Վրեժ Նշանի Զիլֆյան, ուռուցքաբան
- Որդին՝ Արտո Զիլֆյան, Ախտաբան-ֆիզիոլոգ
- Դուստրը՝ Մարգարիտա Զիլֆյան, բժշկական գիտությունների թեկնածու
- Թոռը՝ Արտաշես Արտոյի Զիլֆյան, ակնաբույժ
Երկեր խմբագրել
- Эпидемиологическая география Армении за 40 лет, Е., 1960.
- Опыт составления тематического комплексного медико-географического атласа, Е., 1962.
- К вопросу послеоперационных осложнений в связи с широким применением антибиотиков, 1972.
- Региональные проблемы медицинской географии в Армении, Е., 1987.
- Ինչ է խոլերան և նրա էլ-տոր տարատեսակը, Երևան, 1972։
- Մանկական տարափոխիկ հիվանդությունների կանխարգելումը, Երևան, 1980[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոչումով բժիշկ». Ալեքսանյաններ-Զիլֆյաններ
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան