Վարսիկ Գրիգորյան

հայ թատերագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարսիկ (Վարսենիկ) Գևորգի Գրիգորյան (ապրիլի 17, 1926(1926-04-17), Նորագեղ, Հայաստան - հոկտեմբերի 1, 2019(2019-10-01), Երևան, Հայաստան), հայ թատերագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006):

Վարսիկ Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1926(1926-04-17)
ԾննդավայրՆորագեղ, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 2019(2019-10-01) (93 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)
Մասնագիտությունթատերագետ
ԱմուսինԶարեհ Տեր-Կարապետյան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՀասմիկ Տեր-Կարապետյան

Դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի կինն է, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի մայրը։

Կենսագրություն խմբագրել

1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1944-1949 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ 1953-1963 թվականներին վարել է ժողովրդական ստեղծագործական տան հանրապետական թատերական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է Հեռուստառադիոպետկոմիտեի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում։ 1957 թվականից մասնակիցը լինելով թատրոնի աշխատանքներին՝ պեղել, հավաքել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ժամանակագրել և վերականգնել երկացանկը (800-ից ավելի), ստեղծել էկրանի թատրոնի տարեգրությունը, որի հիման վրա՝ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր հիմնարար աշխատությունը (2004, 2007)։ 1965-1981 թվականներին աշխատել է հեռուստաստուդիայում։ Նրա վաստակն ակնառու է նաև փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ։

Հեղինակ է տեղական և ռուսական մամուլում հրատարակված 1600-ից ավելի հոդվածների, որոնցում արծարծում է հայ բեմարվեստի ու թատերգության պատմության և տեսության հարցերը[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • «Արտավազդ» մրցանակ, 2005
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2006
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ Թատերական գործիչների միության ոսկե մեդալ, 2011

Աշխատությունները խմբագրել

  • Մարուսյա Թամրազյան, Երևան, 1976։
  • Թաթուլ Դիլաքյան, Երևան, 1978։
  • Զավեն Տատինցյան, Երևան, 1981։
  • Հեռուստատեսային թատրոնի գործիչները, Երևան, 1986։
  • Առաջին հայ դերասանուհիները, Երևան, 1994[3]։
  • Ֆարիդը (համահեղինակ՝ Հ. Սրապյան), Երևան, 1997։
  • Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Երևան, 2002[4]։
  • Մետաքսյա (ալբոմ-ժողովածու), Երևան, 2002։
  • Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (առաջին գիրք), Երևան, 2004։
  • Հայկական հեռուստատեսային թատրոնի պատմություն (երկրորդ գիրք), Երևան, 2007։
  • «Մամիկոն Մանուկյան» մենագրություն, Երևան, 2007։
  • Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում (հայերեն, անգլերեն, ռուսերեն), Երևան, 2010։
  • ... Թատրոնի սիրուց ու տագնապներից (հոդվածների և ակնարկների ժողովածու), Գիրք 1, Երևան, 2016, 660 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Վարսենիկ Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Վարսիկ Գրիգորյան, Առաջին հայ դերասանուհիները
  4. Ամբողջ Փափազյանը, Վարսիկ Գրիգորյան, Վաստակավոր թատերագետ
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վարսիկ Գրիգորյան

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսիկ Գրիգորյան» հոդվածին։