Վարձակալը (անգլ.՝ The Householder), 1960 թվականին գրված վեպ, որի հեղինակն է Ռութ Փրաուվեր Ջհաբվալան[1]։ Այն Փրեմ անունով մի երիտասարդ տղայի մասին է, որն իր կյանքի առաջին փուլից` ուսանողից, անցել է երկրորդ` տան վարձակալի փուլին։ Գիրքը կրթական վեպ է, որի գլխավոր հերոսը զարգացնում է իր միտքն ու բնավորությունը` մանկությունից հասունություն անցնելով տարբեր փորձությունների միջով[2]։

Վարձակալը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՌութ Պրավեր Ջաբվալա
Երկիր Հնդկաստան
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունՋոն Մյուրեյ
Հրատարակվել է1960

Վարձակալը վեպի` ֆիլմի համար վերամշակումը թողարկվել է 1963 թվականին, և Ջհաբվալան սկսել է իր կարիերան որպես սցենարիստ` համահեղինակելով ֆիլմի սցենարը Ջեյմս Այվորիի հետ[3] : Դա նաև Այվորիի ռեժիսորական դեբյուտն էր, ինչպես նաև` առաջին համագործակցությունը Իսմաիլ Մերչանթի հետ[4][5]։ Վերջիվերջո Ջհաբվալան Օսկար մրցանակ է ստացել Մերչանթի և Այվորիի հետագա երկու արտադրանքների` «Տեսարանով սենյակ» և «Հովարդս Էնդ» ֆիլմերի սցենարների համար։

Կերպարներ

խմբագրել
  • Փրեմ
  • Ինդուս` Փրեմի կինը
  • Փրեմի մայրը
  • Պարոն Խաննա` այն քոլեջի տնօրենը, որտեղ դասավանդում է Փրեմը
  • Տիկին Խաննա
  • Պարոն Չադդհա` Պատմության ուսուցիչ
  • Պարոն Սոհան լալ` Մաթեմատիկայի ուսուցիչ
  • Ռայ` Փրեմի ավագ դպրոցի ընկերը
  • Հանս Լովե Կիտտի և Մոհամեդ` Հնդկաստանում ապրող սպիտակ մարդիկ և նրանց սպասավորը
  • Պարոն Սեիգլ` Պրեմի տանտերը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. M. Q. Khan; Bijay Kumar Das (2007 թ․ հունվարի 1). Studies in Postcolonial Literature. Atlantic Publishers & Dist. էջ 153. ISBN 978-81-269-0763-2.
  2. Nagendra Kumar Singh (2005). Society and Self in the Novels of R.P. Jhabvala and Kamala Markandaya. Sarup & Sons. էջեր 52–53. ISBN 978-81-7625-615-5.
  3. Indian Women Novelists in English. Sarup & Sons. 2005 թ․ հունվարի 1. էջեր 66–. ISBN 978-81-7625-576-9.
  4. The Householder(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. The Householder overview at Merchant Ivory website